Jump to content

Ցանցահարթակակենտրոն պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Coordinated Network Lethality-ն

Ցանցակենտրոն պատերազմ ( Անգ․՝ Network-centric warfare or net-centric warfare), ռազմական դոկտրին կամ պատերազմի տեսություն, որի նպատակն է ցրված ուժերի համակարգչային ցանցի միջոցով տեղեկատվական առավելությունը վերածել մրցակցային առավելության։ Այն ստեղծվել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության կողմից 1990-ական թվականներին:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ծովակալ Ուիլյամ Օուենսը Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի կողմից հրապարակված հոդվածում ներկայացրեց «համակարգերի համակարգ» հայեցակարգը: Այնտեղ վերջինս հստակ նկարագրեց հետախուզական սենսորների, հրամանատարության և կառավարման համակարգերի և ճշգրիտ զենքի համակարգը, որն ապահովում էր իրավիճակի իրազեկում, թիրախների արագ գնահատում, ինչպես նաև զենքի բաշխում:

Ցանցակենտրոն պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցանցակենտրոն պատերազմ» տերմինը և դրա հետ կապված հասկացությունները առաջին անգամ հայտնվեցին Միացյալ Նահանգների ռազմածովային դեպարտամենտի «Կոպեռնիկուս. C4ISR 21-րդ դարի» հրապարակման մեջ։ Ցանցային սենսորների, հրամանատարների և հրաձիգների գաղափարները՝ հարթեցնելու աստիճանակարգությունը, նվազեցնելու գործառնական դադարը, կատարելագործել ճշգրտությունը և բարձրացնել հրամանատարության արագությունը նկարագրված են այս հրատարակությունում։

ԱՄՆ զինված ուժերի ցանցի բաժանումները

Ցանցակենտրոն պատերազմները իրենց բնականոն ընթացքով վերաճեցին ՑՀԿ պատերազմների, որոնց մասին մենք մի փոքր ակնարկեցինք, սակայն մանրամասն դեռ չենք ներկայացրել։ Իրականում, մեր համոզմամբ, ցանցակենտրոն և ՑՀԿ պատերազմներն ավելի շատ անցումային ժամանակավոր երևույթներ էին, որոնք, սակայն, որոշակի հետք են թողել ռազմարվեստի տեսության վրա։ Ապագա պատերազմներում ՑՀԿ պատերազմների որոշակի գործողություններ իրենց հիմնական մասով կպահպանվեն, հատկապես կոնվենցիոնալ պատերազմի պարագայում։

Ցանցակենտրոն պատերազմների մասին առաջին անգամ Հայաստանում անդրադարձել է ռազմական տեսաբան, գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը, առաջ քաշելով իր սեփական ցանցահարթակակենտրոն տեսությունը։ Վերջինս նշում է, որ ցանցահարթակակենտրոն պատերազմներում ՌՕՈՒ-ի, ՕՀՄ-ների համակարգային կիրառման մոդելն այնքան էլ պարզ չէ։ Այն ներառում է հետախուզական արբանյակներ, վերլուծական հզոր ու բարդ համակարգինչեր, բարդագույն այլ սարքավորումներ՝ տարածական հսկայական չափերի մեջ ու առանց ժամանակի սահմանափակման։ Սարքերը կարող են նաև ռադիոպայքարի ազդեցության միջոցների օգնությամբ կիրառել հակառակորդի ՀՕՊ միջոցների աշխատանքի խափանման համար՝ սովորական թռիչքների միջոցով կեղծ թիրախների ստեղծելով և բարդացնելով օդային իրադրությունը։[1]

Ցանցահարթակակենտրոնությունը վերաբերվում է նաև ստորաբաժանումներին ու միավորումներին, գոնե մինչև մարտավարական մակարդակ` այսինքն բրիգադ-դիվիզիա: Դա նշանակում է, ցանկացած վերադաս ստորաբաժանումը կարող է բաժանվել մանր ստորաբաժանումների և ինքնուրույն, երբեմն անկանոն մարտ վարել, միաժամանակ անհրաժեշտության դեպքում միավորվել և միասնական մեծ մարտ ու ռազմագործողություն վարել: Այս ճկունությունը խորքային փոփոխություն է մտցնում ՑԶ-երի կիրառության մեջ:

Այս ամենը նկատի առնելով` վստահաբար կարելի է խոսել հարվածների ու կառավարման, ղեկավարման նոր մոդելով առանձնացող պատերազմի նոր տեսակի մասին, որը դարձյալ պայմանականորեն անվանենք ցանցահարթակակենտրոն պատերազմ:

Հարթակը հիմնականում վերաբերում է հարվածող միջոցներին, իսկ ապա­գա­յում գրեթե բոլոր հարվածային միջոցները մոդուլային են լինելու, ինչը ենթա­դ­րում է հարթակահիմք: Այսօր անցած սերնդի պատերազմներից դեռ կիրառվում են շատ զինատեսակներ, սակայն կարճ ժամանակ անց դա կվերանա: Այն կապված է նաև պատերազմի բարձրագույն մակարդակի` տնտեսաքաղաքական հիմքի հետ: Ավելի ձեռնտու է ուղղակի ստեղծել բազմահիմք, մոդուլային սարքեր, իսկ հետա­գայում` նանոտեխնոլոգիաների միջոցով նաև վերափոխվող հարթակներ:

Պատերազմների զարգացումը

Նման պատերազմը ավելի է բարձրացնում ակնհայտ հարձակողական գոր­ծո­­ղությունների տեսակարար կշիռը, թուլացնում պաշտպանության նշանա­կու­թյու­նը: Օդացամաքային ռազմագործողությունների տեսությունը 2010 թվականներին եկավ փոխարինելու «Միասնական ցամաքային ռազմագործողությունը Unifed Land-Operatioans», ներկայուսմ մշակվում է «Multi-domaine battle» ռազմագործողության հայեցակարգը:

Այս ամենով նախևառաջ համազորային մարտում ՕՀՄ-ների ընդգրկման աճով ամերիկ­յան ռազմավարները փոխեցին մարտի փիլիսոփայությունը: Նրանց այս հարցում հետևում են իրենց դաշնակիցները: ՕՀՄ-ների, զորաշար­ժի միջոցների ու դեսանտի աճող դերը մարտը դարձրել են օդացամաքային, որն իր արդյունավետությունը ցուցադրել է մի քանի պատերազմներում:

ԱՄՆ ՑԶ-ն 2020 թ. ներկայացրել է «Air Launch Effects (ALE)» հայեցակարգը, որը ՑՀԿ պատերազմների հայեցակարգի դրսևորումն է ՑԶ-ում: Այսինքն՝ բանակի ուղղաթիռներից, ԱԹՍ-ներից և այլ միջոցներից հարթակային արձակումներ են իրականացվելու, կիրառվելու են «ALE-DILR», «LRPM» և այլ հետախուզական ու հարվածային ԹՍ-ներ, ՕՀ-ներ և այլն, որոնց գործողության շառավիղը կազմում է մի քանի հարյուր կիլոմետր: Դրանք փոխհամագործակցված երամներով կարող են հարվածներ հասցնել յուրային հրետանու կրակի հետ համատեղ:[2] Քանի որ վերջին տարիներին ԱՄՆ-ում լայնորեն քննարկվում է «Multi-Domain Operations (MDO)» հայեցակարգը, ներկայում մշակվում է նաև «MDC2 - multi-domain command and control» համակարգը, որը իր մակարդակով հավասար է «C6ISR»-ին։ 2021 թ. այդ համակարգի անվանումը նշվեց՝ որպես «Combined Joint All-Domain Command and Control (CJADC2)»[3], ինչը նշանակում էր, որ կոգնիտիվ հարթության, տիրույթի մարտական գործողությունները ևս դիտարկվում են հավասարազոր հարթության վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովհաննիսյան, Արծրուն (2021). Ռազմարվեստ․ Օդային գերակայություն, Հատոր 1 (3-րդ ed.). Հեղինակային. էջեր 268–269. ISBN 978-9939-0-1687-0.
  2. Trevithick J., J. (AUGUST 16, 2020,). The Army Has Unveiled Its Plan For Swarms Of Electronic Warfare Enabled Air-Launched Drones.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Army Multi-Domain Transformation. Ready to Win in Competition and Conflict Chief of Staff Paper #1 Unclassified Version Headquarters, (անգլերեն). Department of the Army. 16 March 2021. էջ 8.