Սերմնացան (մետաղադրամներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ցանվոր (մետաղադրամներ)ից)
Այս հոդվածը խորհրդային ոսկե դրամների մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սերմնացան (այլ կիրառումներ)։
Խորհրդային առաջին ոսկե չերվոնեցի դարձերեսը
Խորհրդային առաջին ոսկե չերվոնեցի դարձերեսը

«Սերմնացան» ոսկե մետաղադրամը (ռուս.՝ Сеятель) կամ ոսկե չերվոնեցը (ռուս.՝ золотой червонец) թողարկվել է ՌԽՖՍՀ Պետական բանկի կողմից 1923 թվականին։ 1975-1982 թվականներին ԽՍՀՄ Պետական բանկի կողմից թողարկած «նովոդել» մետաղադրամները[ն 1] պահպանեցին 1923 թվականի նմուշի ոսկե դրամի դիզայնը՝ տարբերվելով միայն թողարկման տարեթվի գրառումով։ Դրանք հանդիսանում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի գործող ներդրումային մետաղադրամներ՝ 10 ռուբլի անվանական արժեքով։

Դիմերեսը․ կենտրոնում՝ ՌԽՖՍՀ զինանշանի տարբերակը (հասկերից պսակով շրջապատված՝ մուրճի և մանգաղի պատկերով վահան՝ արևի ճառագայթների ֆոնի վրա), նրանից ցած՝ պետության անվանումը՝ ռուս.՝ «Р.С.Ф.С.Р.», եզրով՝ հայտնի նշանաբանի գրառումը՝ ռուս.՝ «Пролетарии всех стран, соединяйтесь!», եզերվում է կետերից շրջագծով։

Դարձերեսը՝ արտում աշխատող սերմնացան գյուղացու պատկերը՝ գութանի, արևածագի և գործարանների ֆոնի վրա, վերևում՝ անվանական արժեքը՝ ռուս.՝ «ОДИН ЧЕРВОНЕЦ», ներքում ձախից՝ թողարկման տարեթիվը։ Դրամաշուրթը՝ հարթ, փորագրված գրառումով։

Էսքիզները՝ Անտոն Վասյուտինսկու։ Մետաղադրամները հատվել են Լենինգրադի և Մոսկվայի դրամահատարաններում։

Տեխնիկական բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութը՝ ոսկի-900։ Քաշը՝ 8.603 գ, որից քիմիապես մաքուր մետաղի քաշը՝ 7,742 գ։ Տրամագիծը՝ 22.60 մմ։ Հաստությունը՝ 17․00 մմ։

Մետաղադրամի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Երկրորդի 10 ռուբլի անվանական արժեքով ոսկե դրամը, որի ստանդարտներով հատվել է «Սերմնացան» մետաղադրամը
1925 թ․ չերվոնեցի պղնձե փորձնական նմուշը

Խորհրդային ոսկե չերվոնեցի ծնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

1922-1924 թվականներին ԽՍՀՄ դրամական բարեփոխումների շրջանակում սովզնակ-ռուբլիով դրամաշրջանառությունը փոխարինելու նպատակով ներդրվեց ոսկով ապահովված արժույթ՝ չերվոնեց։ 1, 3, 5, 10 և 25 չերվոնեց անվանական արժեքով թղթադրամներից բացի, թողարկվեց նաև 1 չերվոնեց արժողությամբ ոսկե դրամը, որն ստացավ «Սերմնացան» անվանումը։ Իր տեխնիկական բնութագրերով (900 հարգի ոսկի, 8.60 գրամ քաշ, 22.60 մմ տրամագիծ) ոսկե չերվոնեցը ամբողջությամբ համապատասխանում է Նիկոլայ Երկրորդի՝ մինչհեղափոխական 10 ռուբլի անվանական արժեքով ոսկե դրամին[4][5]։ Մետաղադրամի էսքիզների հեղինակն է դրամահատարանի գլխավոր նկարիչ-մեդալիեր Անտոն Վասյուտինսկին։ Դրամաշուրթի վրա փորագրված է ռուս.՝ «ЧИСТОГО ЗОЛОТА 1 ЗОЛОТНИК 78,24 ДОЛИ (П.Л.)»[ն 2][ն 3] գրառումը։ Խորհրդային առաջին ոսկե չերվոնեցը հատվել է 1923 թվականին Պետրոգրադի դրամահատարանում, 1923-1924 թվականների ընթացքում ընդհանուր հատված քանակը կազմում է 2 751 200 հատ[5][9][10][11][12]։

Հետազոտողների մեծ մասի գնահատմամբ ոսկե չերվոնեցի թողարկման հիմնական նպատակը եղել է արևմտյան երկրների հետ արտաքին առևտրական գործողությունների կատարումը, և, ըստ երևույթին, ներքին շուկայում այն գործնականում ներգրավված չի եղել։ Սակայն արևմտյան երկրները, 1925 թվականին կազմակերպելով, այսպես կոչված, «ոսկե շրջափակումը», հրաժարվում էին ընդունել որպես վճարամիջոց 1923 թվականի ոսկե չերվոնեցները, և ԽՍՀՄ-ը ստիպված եղավ դադարեցնել դրանց թողարկումը և Լենինգրադի դրամահատարանում Նիկոլայ Երկրորդի ժամանակներից պահպանված դրամահատման կնիքներով հատել ոսկե դրամներ։ «Սերմնացան» մետաղադրամի թողարկման համար նախատեսված ոսկու զանգվածը ուղղորդվեց 1925-1926 թվականների ընթացում «ցարական նմուշի» մետաղադրամների հատմանը։ Արդյունքում 1923 թվականի ոսկե չերվոնեցների հատված քանակի զգալի մասը ոսկու ձուլակտորների վերածվեց կամ վերահատման ենթարկվեց։

1925 թվականի նախագիծը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային պետության ամրապնդմամբ 1924 թվականին որոշում կայացվեց նոր նմուշի մետաղադրամներ թողարկել՝ սկսած 1925 թվականից։ 1925 թվականի չերվոնեցի վրա 1923 թվականին ընդունված ԽՍՀՄ զինանշանն է, ներկայացված է պետության համամիութենական անվանումը՝ ռուս.՝ «C.С.С.Р.», դրամաշուրթին փորագրված է ռուս.՝ «ЧИСТОГО ЗОЛОТА 7,74234 ГРАММА (П.Л.)»[ն 3] գրառումը։ Սակայն, այսպես կոչված, «ոսկե շրջափակման», պատճառով 1925 թվականի ոսկե չերվոնեցների որոշվեց նախագիծը ընդհատել ու չեղարկել՝ անցնելով «ցարական նմուշի» մետաղադրամների հատմանը։ 1925 թվականին արդեն հատվել էր 600 000 հատ[11][13] նոր նմուշի չերվոնեց․ նախագծի ընդհատման հետևանքով հատված քանակի հիմնական մասը վերածվեց ոսկու ձուլակտորների և ուղղորդվեց դրամահատարանի տարբեր արտադրական կարիքներին։ Նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի ընթացում Կրասնոկամսկի ժամանակավոր դրամահատարանում 1925 թվականի ոսկե չերվոնեցների որոշ քանակություն հալվել և օգտագործվել է Հայրենական պատերազմի շքանշանների պատրաստման համար[13]։

Ներկայումս հայտնի է 1925 թվականի նմուշի մինչև 10 ոսկե դրամի մասին՝ երեքը Գոզնակի թանգարանում, երկուսը Գոխրանի պահեստում, երկուսը Պուշկինի անվան թանգարանում, մեկը գտնվում է ԱՄՆ-ում, արույրից պատրաստված միակողմանի նմուշներ կան Գոզնակի թանգարանում և Էրմիտաժում[9][11][13][14][15][16][17]։ 2008 թվականին աճուրդում ներկայացված 1925 թվականի նմուշի պղնձից պատրաստված (4.39 գ քաշով) փորձնական մետաղադրամը վաճառվել է 5 միլիոն ռուբլի գումարով[15][16][18][19][20]։

«Նովոդել» չերվոնեցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին ԽՍՀՄ Պետական բանկը վերսկսեց ոսկե չերվոնեցների թողարկումը «նովոդել» մետաղադրամների[ն 1] տեսքով։ Դրանք ունեին 1923 թվականի ոսկե չերվոնեցին համարժեք տեխնիկական բնութագրեր, կրկնում են այդ մետաղադրամի դիզայնը՝ տարբերվելով միայն թողարկման տարեթվի մակագրությամբ և դրամաշուրթի գրառումով։ «Նովոդել» չերվոնեցները հատվել են Մոսկվայի և Լենինգրադի դրամահատարաններում։ 1975-1976 թվականների մետաղադրամների դրամաշուրթին փորագրված է ռուս.՝ «ЧИСТАГО ЗОЛОТА 1 ЗОЛОТНИК 78,24 ДОЛИ»[ն 2] գրառումը, 1977-1982 թվականներինը՝ ռուս.՝ «ЧИСТОГО ЗОЛОТА 1 ЗОЛОТНИК 78,24 ДОЛИ (М.М.Д.)» կամ ռուս.՝ «ЧИСТОГО ЗОЛОТА 1 ЗОЛОТНИК 78,24 ДОЛИ (Л.М.Д.)»՝ կախված հատման վայրից։

Հստակ հայտնի չեն պատճառները, թե ինչու է հատման համար վերցվել ոչ թե ԽՍՀՄ զինանշանով, այլ ՌԽՖՍՀ զինանշանով տարբերակը․ բացի այդ խորհրդային հանրապետություններից մեկի անունով մետաղադրամների թողարկումը հնարավոր չէր։ «Նովոդել» չերվոնեցների կարգավիճակը հստակ չէր, քանի որ դրանց թողարկման տարիներին «չերվոնեց» դրամական միավորն արդեն հանված էր շրջանառությունից։ Արդյունքում դրանք ներդրումային մետաղադրամների կարգավիճակ ստացան և ուղղվեցին արտաքին առևտրական գործողությունների կատարման, ինչպես նաև որպես հավաքորդական մետաղադրամներ առաջարկվեցին 1980 թ․ Մոսկվայի օլիմպիադայի օտարերկրյա հյուրերին։ 1975-1982 թվականների ընթացքում «նովոդել» մետաղադրամների ընդհանուր հատված քանակը կազմում է 6 665 000 հատ[18][21][22] (6 565 000 հատ UNC + 100 00 հատ proof), այլ տվյալներով` 6 750 000 հատ[20][23] կամ 7 350 000 հատ[24][25][26][27][28][29]։

Ոսկե չերվոնեցը Ռուսաստանի Դաշնությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ փլուզումումից հետո 1975-1982 թվականների ոսկե չերվոնեցները Ռուսաստանի Դաշնությունում շարունակեցին մնալ վճարամիջոց[30]։ 1998 թվականի դենոմինացիայից հետո ՌԴ Կենտրոնական Բանկի որոշմամբ ոսկե չերվոնեցները կորցրեցին ՌԴ արժույթի կարգավիճակը[31], սակայն 2001 թվականին Կենտրոնական Բանկի նոր որոշմամբ 1975-1982 թվականների ոսկե չերվոնեցները վերադարձվեցին շրջանառություն որպես ներդրումային մետաղադրամներ և օրինական վճարամիջոց 10 ռուբլի անվանական արժեքով[32]։ «Սերմնացան» ներդրումային մետաղադրամների տարածումը և իրացումը իրականացնում է հիմնականում ռուսական «Սբերբանկ» ընկերությունը[33][34]։ 1980 թվականին proof որակով հատված ոսկե չերվոնեցը ՌԴ ներդրումային մետաղադրամ և վճարամիջոց չի հանդիսանում[21][34][35]։

Մետաղադրամների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թող․
տարեթիվը
Կատալոգային
համարը
Տեսակը, հատման որակը Հատված քանակը Դիմերեսը և դարձերեսը
1923-1924 3213-0001 առևտրական, UNC 2 751 200[5][9][10][11][12]
1925 առևտրական (նախագիծ), UNC 600 000[11][13][22]
1975-1982 «նովոդել» մետաղադրամներ 6 665 000[18][21][22] 6 750 000[20][23] 7 350 000[24][25]
[26][27][28][29]
1975 3213-0002 ներդրումային, UNC 250 000 250 000 250 000
1976 3213-0003 ներդրումային, UNC 1 000 000 1 000 000 1 000 000
1977 3213-0004 ներդրումային, UNC 2 000 000 2 000 000 1 000 000
1978 3213-0005 ներդրումային, UNC 350 000 350 000 1 000 000
1979 3213-0006 ներդրումային, UNC 1 000 000 1 000 000 1 000 000
1980 3213-0007 ներդրումային, UNC 900 000 1 000 000 1 000 000
1980 3213-0008 հուշադրամ, proof 100 000 100 000 100 000
1981 3213-0009 ներդրումային, UNC 1 000 000 1 000 000 1 000 000
1982 3213-0010 ներդրումային, UNC 65 000 50 000 1 000 000

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Նովոդել (ռուս.՝ новодел) մետաղադրամները հատուկ վերաթողարկման արդյունքում պետական բանկի թողարկված հուշադրամներ և ներդրումային մետաղադրամներ են, որոնք հատվել են գոյություն ունեցող մետաղադրամի նախատիպով կամ բնօրինակ դրամահատման կնիքներով, կամ պետական դրամահատարանում հատուկ պատրաստված կնիքներով[1][2][3]։
  2. 2,0 2,1 Համաձայն ռուսական չափման միավորների համակարգի՝ «1 զոլոտնիկ 78․24 բաժին» քաշը համապատասխանում է 7.74234 գրամին[6][7][8]։
  3. 3,0 3,1 1923 և 1925 թվականների ոսկե չերվոնեցների դրամաշուրթին «П.Л.» գրառումը մատնանշում է Պետրոգրադի (Լենինգրադի) դրամահատարանի մյունցմեյստեր Պյոտոր Լատիշևի (ռուս.՝ Пётр Латышев) անվան և ազգանվան սկզբնատառերը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Новодельные монеты; realcoin.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  2. Новоделы; numizm.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  3. Что такое новодел?; 2monetki.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  4. Государственный банк СССР; ՌԴ ԿԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  5. 5,0 5,1 5,2 90 лет советскому «сеятелю»; goznak.ru Արխիվացված 2018-07-05 Wayback Machine (ռուս.)։ Վերցված է 2017-06-17
  6. Золотник, лот, пуд, доля, тройская унция (единицы измерения массы монет); russian-money.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-21
  7. Коротко о русской весовой метрологии; creounity.com (ռուս.)։ Վերցված է 2017-06-21
  8. Советский червонец, 1993, էջ 24
  9. 9,0 9,1 9,2 9,3 Л. А. Заворотная «Золотые червонцы 1925 года»; moneta-russia.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-17
  10. 10,0 10,1 Первая золотая монета СССР: червонец 1923; sovmint.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-17
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Золотые монеты СССР; coins.kiev.ua (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  12. 12,0 12,1 Советский червонец, 1993, էջ 26
  13. 13,0 13,1 13,2 13,3 Золотая чеканка 1923-26 годов на Ленинградском монетном дворе; realcoins.ru Արխիվացված 2020-01-31 Wayback Machine (ռուս.)։ Վերցված է 2017-06-17
  14. Червонец; realcoin.ru (ռուս.)։ Վերցված է 2018-10-10
  15. 15,0 15,1 Какой крестьянин изображен на золотом червонце 1923 года?; raritetus.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  16. 16,0 16,1 31 марта фирма «Монеты и медали» открывает юбилейную предаукционную выставку; numizmat.net (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  17. Монеты России: от Владимира до Владимира, 2016, էջ 178
  18. 18,0 18,1 18,2 Золотые червонцы СССР (Сеятель); fcoins.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-16
  19. Золотой червонец 1923 года - Сеятель; moneta-russia.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  20. 20,0 20,1 20,2 Монета червонец сеятель Васютинского; tomovl.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  21. 21,0 21,1 21,2 Монеты «Червонец»; ՌԴ ԿԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  22. 22,0 22,1 22,2 Standard Catalog of World Coins 1901-2000, 2015, էջ 1824
  23. 23,0 23,1 Монеты России от Николая II до наших дней, 2004, էջ 150
  24. 24,0 24,1 1945-1990 гг. Гознак в послевоенный период. Денежные реформы. Рост производственных мощностей; goznak.ru Արխիվացված 2018-07-05 Wayback Machine (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  25. 25,0 25,1 Tscherwonetz Goldmünze; gold.de (գերմ.)։ Վերցված է 2017-06-18
  26. 26,0 26,1 Инвестиционные монеты России: от «Сеятеля» до «Георгия Победоносца»; bankir.ru Արխիվացված 2017-02-12 Wayback Machine (ռուս.)։ Վերցված է 2017-06-17
  27. 27,0 27,1 Инвестиционная золотая монета Червонец «Сеятель»; kupluzoloto.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  28. 28,0 28,1 Монеты «Червонец Сеятель»; raritetus.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  29. 29,0 29,1 Монеты «Сеятель»; 2kop.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  30. Постановление о реализации на внутреннем рынке золотых монет номиналом 10 рублей (новоделов червонцев образца 1923-1924 годов); consultant.ru (ռուս.)։ Վերցված է 2018-10-10
  31. Указание об особенностях учёта памятных монет старых образцов в кредитных организациях в 1999 г.; lawru.info(չաշխատող հղում) (ռուս.)։ Վերցված է 2017-06-16
  32. Указание об особенностях обращения инвестиционных монет червонец и «Соболь» и их учета кредитными организациями; lawru.info(չաշխատող հղում) (ռուս.)։ Վերցված է 2017-06-16
  33. Инвестиционные монеты Сбербанка; moneta-russia.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  34. 34,0 34,1 Золотые и серебряные инвестиционные монеты современной России; raritetus.ru (ռուս.)։ Վերցված է 2017-06-18
  35. Памятные и инвестиционные монеты Банка России; ՌԴ ԿԲ կայք (ռուս.)։ Վերցված է 2017-06-21

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]