Jump to content

Ցանգժոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ցանգժոու
չինարեն՝ 沧州市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՀամայնքՀեբեյ
Ներքին բաժանումXinhua District?, Yunhe District?, Cang County?, Qing County?, Dongguang County?, Haixing County?, Yanshan County?, Suning County?, Nanpi County?, Wuqiao County?, Xian County?, Mengcun Hui Autonomous County?, Botou?, Renqiu?, Huanghua?, Hejian?, Q13919670?, Q123144583? և Q15955962?
Մակերես14 304,27 կմ²
ԲԾՄ13±1 մետր
Բնակչություն7 300 783 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ0317
Փոստային դասիչ061001
Ավտոմոբիլային կոդ冀J
Պաշտոնական կայքcangzhou.gov.cn
Ցանգժոու (Չինաստան)##
Ցանգժոու (Չինաստան)

Ցանգժոու (չինարեն՝ 沧州, pinyin՝ Cāngzhōu), քաղաք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հեբեյ նահանգի արևելքում՝ պրեֆեկտուրային մակարդակի։ 2020 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ցանցժոուի մեգապոլիսային տարածքը, որը ներառում է Յունհե և Սինհուա շրջանները, ինչպես նաև Ցան գավառը, ունեցել է 1,421,843 բնակիչ, մինչդեռ ամբողջ պրեֆեկտուրային վարչական միավորը՝ 7,300,783 բնակիչ։ Քաղաքը գտնվում է մոտավորապես 90 կիլոմետր (56 մղոն) հեռավորության վրա Թիենծինի խոշոր նավահանգիստից և 180 կմ (110 մղոն) Պեկինից։

Ցանգժոուն հիմնադրվել է Հարավային և Հյուսիսային դինաստիաների օրոք (մ.թ. 420-589 թվականներ):

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանգժոու քաղաքը բաղկացած է 2 շրջաններից, 4 շրջանային մակարդակի քաղաքներից, 9 գավառներից և 1 ինքնավար գավառից։

Քարտեզ
Անվանում Չինարեն

անվանում

Չինարեն անվանում՝

լատինատառերով

Բնակչություն

(2020)[2]

Տարածք (կմ2) Խտություն

(/կմ2)

Յունհեի շրջան 运河区 Yùnhé Qū 511,086 138 1,957
Սինհուայի շրջան 新华区 Xīnhuá Qū 284,746 89 2,472
Քաղաք Բոտոու 泊头市 Bótóu Shì 573,842 977 563
Քաղաք Ռենցյու 任丘市 Rénqiū Shì 816,401 1,023 753
Քաղաք Հուանհուա 黄骅市 Huánghuá Shì 652,401 1,545 317
Քաղաք Հեջյան 河间市 Héjiān Shì 795,198 1,333 578
Ցանի մարզ 沧县 Cāng Xiàn 626,011 1,527 432
Ցինի մարզ 青县 Qīng Xiàn 420,878 968 403
Դոնգուանգի մարզ 东光县 Dōngguāng Xiàn 340,288 710 493
Հայսինի մարզ 海兴县 Hǎixīng Xiàn 189,273 836 263
Յանշանի մարզ 盐山县 Yánshān Xiàn 411,356 795 503
Սունինի մարզ 肃宁县 Sùníng Xiàn 341,919 497 664
Նանպիի մարզ 南皮县 Nánpí Xiàn 347,473 794 441
Ուչյաոյի մարզ 吴桥县 Wúqiáo Xiàn 217,986 603 464
Սյանի մարզ 献县 Xìàn Xiàn 568,418 1,191 479
Մենգցուն Հուեյի

ինքնավար մարզ

孟村回族自治县 Mèngcūn Huízú

Zìzhìxiàn

203,507 393 458

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական Ցանգժոուն խոշոր արդյունաբերական քաղաք է, բայց քաղաքի վարչական տարածքը ներառում է նաև գյուղատնտեսական տարածքներ: Այն Չինաստանում հայտնի է իր չինական սովորական ունաբով, խնձորով և տանձով (լայնորեն հայտնի է «Tianjin Ya Pear» արտահանման անվան տակ): Հյուսիսային Չինաստանի նավթային դաշտը գտնվում է Ցանգժոու քաղաքի իրավասության ներքո: Ցանգժոուի տարածքի մեջ է մտնում նաև խոշոր ձկնորսական նավահանգիստ և Հուանգհուայի ածխաարտահանող նավահանգիստը:

Աշխարհագրություն և տրանսպորտային համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ ջրանցքի քարտեզ

Ցանգժոուն գտնվում է Հեբեյ նահանգի արևելյան մասում, Թիենծինից անմիջապես հարավ, Խաղաղ օվկիանոսին պատկանող Բոհայ ծովի ափին: Պրեֆեկտուրայի մակարդակում գտնվող քաղաքները հարավ-արևմուտքում սահմանակից են Հենշույին, Արևմուտքում ՝ Բաոդինին, իսկ հյուսիսում ՝ Լանֆանգին։ Այն գտնվում է Պեկին-Շանհայ երկաթուղու վրա։

G1811 Հուանհուա–Շիջիաժուանգ արագընթացը Ցանգժոուն կապում է նահանգի մայրաքաղաք Շիջիաժուանգի հետ: G2 Պեկին–Շանհայ արագընթացը և G3 Պեկին-Թայբեյ արագընթացը Ցանգժոուն կապում է Պեկինի հետ: Ցանգժոուի Հուանհուայի նավահանգիստը Չինաստանի հիմնական ածուխի փոխադրմաներկաթգծի վերջնակետն է: Ցանգժոու քաղաքային թաղամասը սպասարկող խոշոր մայրուղիներն են՝ Չինաստանի ազգային մայրուղիներ N104 և N 307:

Ցանգժոուի ամենամոտ գտնվող ամենամեծ օդանավակայաններն են Պեկինի մայրաքաղաքային օդանավակայանը և Թիենծինի օդանավակայանը:

Մեծ ջրանցքն անցնում է անմիջապես Ցանգժոուով, և դրա անունով էլ հենց կոչվում է Ցանգժոուի թաղամասը (Յունհեյի մարզ):

Ցանգժոու քաղաքն ունի չորս եղանակով մուսսոնային ազդեցությամբ խոնավ մայրցամաքային/կիսաանապատային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում), որտեղ ձմեռները սառը և չոր են, իսկ ամառները՝ շոգ և խոնավ։ Ամսական միջին 24-ժամյա ջերմաստիճանը հունվար ամսին լինում է -3.2 °C (26.2 °F), իսկ հուլիսին՝ 27.2 °C (81.0 °F), իսկ տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 13.25 °C (55.8 °F)։ Տեղումների ամենաբարձր մակարդակը հուլիս և օգոստոս ամիսներին է։ Արևային լուսավորության հնարավոր ամսական առկայությունը տատանվում է 49%-ից (հուլիս) մինչև 65% (հոկտեմբեր): Քաղաքում պայծառ արև լինում է տարեկան 2,663 ժամ:

Չուգունե առյուծ

Քաղաքը պատմականորեն հայտնի է եղել Չինաստանում իր «քունգ ֆու»-ով (չինական մարտարվեստ) և ակրոբատիկայով։ Ցանցժոուն նաև մեծ ճանաչում է ձեռք բերել իր հազարամյա 40-տոննանոց պատմական քանդակով՝ «Չուգունե առյուծով»։ Այս քանդակը, որը ձուլվել է 953 թվականին 5 դինաստիաների և 10 թագավորությունների շրջանում, համարվում է աշխարհի ամենամեծ չուգունե քանդակը։ Հռչակավոր առյուծը նույնիսկ իր անունն է տվել տեղական պատրաստվող գարեջրին (Երկաթե Առյուծ գարեջուր, 铁狮啤酒) և դարձել քաղաքի խորհրդանիշ[6]։

Ցանցժոուն հանդիսանում է չինական ավանդական երաժշտական կատարողական արվեստի՝ Կուայբան Դագուի կենտրոն։

Քաղաքում կա յոթ մզկիթ մուսուլման հավատացյալների (հիմնականում հույ ժողովրդի) համար[7]։ Նրանցից մեկում՝ Արևմտյան մզկիթում է պահվում Չինաստանի լավագույն իսլամական ձեռագրերի և արտեֆակտների հավաքածուներից մեկը[8]։

Ժողովրդագրություն և հասարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանգժոուում գերակշռում է հան չինացիների մեծամասնությունը, Փոքրամասնություն է կազմում հուի մահմեդական մասը: Երբեմն խառնամուսնություններ են տեղի ունենում հան և հուի ազգերի մեծամասնության միջև: Սինցզյանի մահմեդական փոքրամասնությունների (հիմնականում էթնիկ ույղուրների) միգրացիան աճում է Հեբեյ և Քանգժոու շրջաններում:

Ցանգժոուի բնակչության հիմնական մայրենի լեզուն հյուսիսարևելյան մանդարինական բարբառային տարբերակն է[9], որը կոչվել է Ցանգժոուի բարբառ, և այն հանդիսացել է «Ji Lu» մանդարինի ենթախումբ։ Այն որոշակի նմանություններ է ունեցել Թիենծինի և Բաոդինի մանդարինական բարբառների հետ, սակայն երկուսն էլ դիտարկվել են որպես Ցանգժոուի բարբառից առանձին խմբեր[1]։ Ցանգժոուի շրջանի բարբառները տարբեր համայնքներում և մարզերում տարբերակվել են, սակայն ընդհանուր առմամբ նրանք հասկանալի են միմյանց համար։

Քաղաքային կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը, ինչպես բոլոր մյուս չինական վարչական միավորները, ունեցել է կուսակցական կոմիտե, ժողովրդական կառավարություն, ժողովրդական կոնգրես և քաղաքական խորհրդակցական համաժողով։

Ցանցժոուում է գտնվում Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի Ռազմաօդային ուժերի Ցանցժոուի ավիաբազան։

«Shijiazhuang Ever Bright» ակումբը տեղափոխվել է Ցանգժոու և փոխել է իր անունը՝ դառնալով «Cangzhou Mighty Lions»։ Նրանք իրենց խաղերն անցկացնում են Ցանգժոուի մարզադաշտում։

Ցանգժոուի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը այժմ կազմում է 871 հոգի։ Համալսարանի կարգախոսն է՝ «Գիտելիք, բարոյականություն, իմացություն, վարք, նորարարություն» Քաղաքում կա մեկ միջազգային դպրոց՝ Ցանգժոուի կորեական միջազգային դպրոցը[10]:

Հայտնի բնակիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սան Յու (1985), Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 5-րդ չինացի խաղացող:
  • Վան Ցզի-Պին (1881–1973) – չինական մարտարվեստի մեծ վարպետ։
  • Ցզյա Ցինլին (1940 թվական) – Չինաստանի Կոմունիստական կուսակցության Քաղաքական բյուրոյի մշտական կոմիտեի նախկին անդամ և Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդաժողովի նախագահ։
  • Չժան Լիչան (1939–2008) – Չինաստանի Կոմունիստական կուսակցության Քաղաքական բյուրոյի նախկին անդամ և Թիենծինի կուսակցության քարտուղար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.)北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
  2. «China: Hébĕi (Prefectures, Cities, Districts and Counties) - Population Statistics, Charts and Map». www.citypopulation.de. Վերցված է 2024-10-31-ին.
  3. 中国气象数据网 – WeatherBk Data (պարզեցված չինարեն). China Meteorological Administration. Վերցված է 26 August 2023-ին.
  4. «Experience Template» 中国气象数据网 (պարզեցված չինարեն). China Meteorological Administration. Վերցված է 26 August 2023-ին.
  5. 中国地面国际交换站气候标准值月值数据集(1971-2000年). China Meteorological Administration. Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին. Վերցված է 2010-05-25-ին.
  6. Wagner, Donald B. "The cast iron lion of Cangzhou", Needham Research Institute newsletter, no. 10, June 1991, pp. 2-3.
  7. Steinhardt, Nancy Shatzman (2015). China's Early Mosques. Edinburgh: Edinburgh University Press. էջ 168. ISBN 978-1-4744-3721-9.
  8. WEST MOSQUE MUSEUM, CANGZHOU, HEBEI PROVINCE CHINA HERITAGE NEWSLETTER, No. 5, March 2006. (China Heritage Project, The Australian National University. ISSN 1833-8461).
  9. «Mandarin Jilu Canghui Huangle Chinese Dialect Classification». Արխիվացված է օրիգինալից 15 October 2006-ին. Վերցված է 27 September 2009-ին.
  10. "Schools Approved by the Ministry of Education For Enrolling Children of Foreign Nationals" (Archive). Ministry of Education of China. Retrieved on 17 August 2015.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]