Ցայ Մինլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցայ Մինլյան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1957(1957-10-27)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԿուչինգ
ԿրթությունՉինական մշակույթի համալսարան
Քաղաքացիություն Չինաստանի Հանրապետություն և  Մալայզիա[2]
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինեմատոգրաֆ և ռեժիսոր
Պարգևներ
IMDbID ID 0158857

Ցայ Մինլյան (lang-ms , հոկտեմբերի 27, 1957(1957-10-27)[1], Կուչինգ), կինոռեժիսոր, թայվանական կինեմատոգրաֆիայի ականավոր ներկայացուցիչ, եվրոպական մի շարք հեղինակավոր կինոփառատոների մրցանակների, այդ թվում՝ Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծ» մրցանակի, դափնեկիր։

Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 27-ին Մալազիայի Կուչինգ քաղաքում։ 20 տարեկան հասակում տեղափոխվել է Թայվան։ 1998 թվականին ավարտել է Թայվանի Չինական մշակույթի համալսարանի դրամատուրգիայի և կինեմատոգրաֆիայի ֆակուլտետը, որից հետո Հոնկոնգում աշխատել է որպես պրոդյուսեր, սցենարիստ և հեռուստառեժիսոր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցայի ձեռքբերումների շարքում «Ոսկե առյուծ» մրցանակը (լավագույն կինոնկար)՝ «Կեցցե սերը» ֆիլմի համար Վենետիկի կինոփառատոնում 1994 թվականին, «Մեծ ժյուրիի մրցանակ- Արծաթե առյուծ»՝ «Թափառող շներ» ֆիլմի համար Վենետիկի կինոփառատոնում 2013 թվականին, «Արծաթե արջ» (ժյուրիի հատուկ մրցանակ) 1998 թվականին՝ «Գետը» ֆիլմի համար Բեռլինի կինոփառատոնում,ԿՄՄՖ մրցանակ Կաննի փառատոնում՝ «Անցք» ֆիլմի համար, ինչպես նաև «Արծաթե արջ» մրցանակ՝ որպես լավագույն ռեժիսոր «Բերլինալ- 2005» փառատոնում «Քմահաճ ամպը» ֆիլմի համար։

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 թվական, «Նեոն աստծո ապստամբները» / Rebels of the Neon God
  • 1994 թվական, «Կեցցե սերը» / Vive L’Amour
  • 1997 թվական, «Գետը» / The River
  • 1998 թվական, «Անցք» / The Hole
  • 2001 թվական, «Ժամը քանի՞սն է» / What Time Is It There?
  • 2003 թվական, «Ցտեսություն, «Դրակոն» հյուրանոց» / Goodbye, Dragon Inn
  • 2005 թվական, «Քմահաճ ամպը» / The Wayward Cloud
  • 2006 թվական,« Չեմ ուզում մենակ քնել» I Don’t Want to Sleep Alone
  • 2007 թվական,« Յուրաքանչյուրին՝ իր կինոն» / Chacun son cinéma, դրվագ «Սա երազ է»
  • 2009 թվական, «Դեմք» / Visage
  • 2013 թվական, «Թափառող շներ» / Jiaoyou
  • 2014 թվական, «Ուղևորություն դեպի Արևմուտք» (անգլերեն) / Xi You

Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվական,  A Conversation with God
  • 2002 թվական, The Skywalk Is Gone

Հեռուստատեսային ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվական, Endless Love
  • 1989 թվական, The Happy Weaver
  • 1989 թվական, Far Away
  • 1989 թվական, All Corners of the World
  • 1989 թվական, Li Hsiang’s Love Line
  • 1989 թվական, My Name is Mary
  • 1990 թվական, Ah-Hsiung’s First Love
  • 1991 թվական, Give Me a Home
  • 1991 թվական,  Boys
  • 1991 թվական, Hsio Yueh’s Dowry
  • 1995 թվական, My New Friends

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թայվանի կինեմատոգրաֆիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]