Ցածր էներգիայով փոխանցում

GRAIL-A
Ցածր էներգիայով փոխանցումը կամ ցածր էներգիայի հետագիծը, մանևրների արդյունքում ստացված հետագիծ է, որը թույլ է տալիս տիեզերանավին փոխել ուղեծիրը՝ օգտագործելով զգալիորեն ավելի քիչ վառելիք, քան ավանդական փոխանցումները։[1][2]: Այս հետագծերը գործում են Երկիր-Լուսին համակարգում, ինչպես նաև այլ համակարգերում, ինչպիսիք են Յուպիտերի արբանյակների միջև ճանապարհորդությունները: Նման հետագծերի թերությունն այն է, որ դրանք շատ ավելի երկար են տևում, քան բարձր էներգիայի (ավելի շատ վառելիքով) փոխանցումները, ինչպիսն է Հոհմանի փոխանցման ուղեծիրը:
Ցածր էներգիայով փոխանցումը հայտնի է նաև որպես թույլ կայունության սահմանի հետագծեր կամ բալիստիկ գրավման հետագծեր:
Ցածր էներգիայով փոխանցումները տիեզերքում հետևում են հատուկ ուղիների, որոնք երբեմն անվանում են Միջմոլորակային տրանսպորտային ցանց: Այս ուղիներին հետևելը թույլ է տալիս անցնել մեծ հեռավորություններ՝ դելտա-v-ի փոքր ծախսով:
Օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցածր էներգիայով փոխանցումներ օգտագործած առաքելություններից են՝
Ընթացիկ առաքելությունները, որոնք օգտագործում են ցածր էներգիայի փոխանցումներ՝
Ցածր էներգիայի փոխանցումներ օգտագործող առաջարկվող առաքելությունները՝
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպի Լուսին ցածր էներգիայով փոխանցումները առաջին անգամ կիրառվել են 1991 թվականին ճապոնական «Հիտեն» կայանի առաքելության ընթացքում, որը նախատեսված էր Լուսնի մոտով ճոճվելու, բայց ուղեծիր չմտնելու համար: «Հագորոմո» ենթաարբանյակը արձակվել է Հիտենի կողմից իր առաջին ճոճման ժամանակ և, հնարավոր է, հաջողությամբ մտել է լուսնային ուղեծիր, սակայն կապի խափանում է տեղի ունեցել:
Էդվարդ Բելբրունոն և Ջեյմս Միլլերը Ռեակտիվ շարժման լաբորատորիայից լսելով ձախողման մասին օգնել են փրկել առաքելությունը՝ մշակելով բալիստիկ որսման հետագիծ, որը թույլ կտար հիմնական Հիտեն կայանին ինքնուրույն մտնել լուսնային ուղեծիր: «Հիտենի» համար նրանց մշակած ուղեծիրը օգտագործում էր «թույլ կայունության սահմանային տեսությունը» և պահանջում էր միայն փոքր խանգարում էլիպտիկ ճոճման ուղեծրում, ինչը բավարար փոքր էր տիեզերանավի շարժիչներով կատարելու համար[1]: Այս հետագիծը կհանգեցներ կայանի մուտքին ժամանակավոր լուսնային ուղեծիր՝ օգտագործելով զրոյական դելտա-v, սակայն սովորական Հոհմանի փոխանցման մանևրի պահանջած երեք օրվա փոխարեն այն կտևեր հինգ ամիս[8]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկէլիպտիկ փոխանցման ուղեծիր
- Դելտա-v բյուջե
- Գրավիտացիոն օժանդակում
- Միջմոլորակային տրանսպորտային ցանց
- Աստղադինամիկա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Belbruno, Edward (2004). Capture Dynamics and Chaotic Motions in Celestial Mechanics: With Applications to the Construction of Low Energy Transfers. Princeton University Press. էջ 224. ISBN 978-0-691-09480-9.
- ↑ Belbruno, Edward (2007). Fly Me to the Moon: An Insider's Guide to the New Science of Space Travel. Princeton University Press. էջեր 176. ISBN 978-0-691-12822-1.
- ↑ Interplanetary Superhighway Makes Space Travel Simpler // NASA 07.17.02: "Lo conceived the theory of the Interplanetary Superhighway. Lo and his colleagues have turned the underlying mathematics of the Interplanetary Superhighway into a tool for mission design called "LTool," ... The new LTool was used by JPL engineers to redesign the flight path for the Genesis mission"
- ↑ «GRAIL Design at MIT Website». Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Spaceflight101 GRAIL Mission Design». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Danuri all set for Korea's first moon exploration». www.kari.re.kr (անգլերեն). 2022 թ․ հունիսի 6. Վերցված է 2022 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «BepiColombo overview». www.esa.int (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Frank, Adam (1994 թ․ սեպտեմբեր). «Gravity's Rim». Discover]].
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Celestial Mechanics Theory Meets the Nitty-Gritty of Trajectory Design
- Earth-to-Moon Low Energy Transfers Targeting L1 Hyperbolic Transit Orbit June 2005
- Low Energy Trajectories and Chaos: Applications to Astrodynamics and Dynamical Astronomy
- Navigating Celestial Currents
| ||||||||||||||||||||||||||||||