Ցախի փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցախի փողոց
Ցախի փողոցի սկզբնամասը
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն300
Լայնություն6
ՍկիզբԱրգիշտիի փողոց
ԱվարտԵրևանի քաղաքապետարանի հետնամաս

Ցախի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Արգիշտիի փողոցից («ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակի հարևանությամբ) և ավարտվում Երևանի քաղաքապետարանի հետնամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆանտազիա բաղնիքը Ցախի մեյդանում։ Հետևում երևում է Կապույտ մզկիթը։

Նախկինում այստեղ գտնվել է Ցախի մեյդանը` Երևանի բերդի փողոցի լայն մասի շենքերով շրջապատված հրապարակը։ Մեյդան պարսկերեն նշանակում է հրապարակ։ Այդ հրապարակում էր հավաքվում վառելափայտը` ցախը, որը հենց տեղում կույտերով վաճառվում էր[1]։ Տեղում գտնվել է նաև բաղնիք, որը Ռուսական կայսրության կազմի մեջ գտնվելու տարիներին կոչվել է Ֆանտազիա։

Հետագայում այստեղ կառուցվեց Ցախի փողոցը՝ Կարմիր Բանակի (այժմ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի) փողոցին զուգահեռ, որն անցնում էր այդ փողոցի №13 և №15 շենքերի հետնամասով[2]։

1960 թվականից հետո հայտնվեց կառուցապատման հետևանքով վերացած փողոցների ցանկում[3]։

2000-ականների սկզբներին նորակառույց ՎիվաՍելի գրասենյակի ու Քաղաքապետարանի շենքի միջնամասում կրկին ձևավորվել է փողոց, որն իր կառուցվածքով մոտ է հին Ցախի փողոցին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երևանի հին թաղերը» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  2. Адресно-справочная книга города Еревана, Ереван, 1972, с. 585։
  3. Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջ 543, Ցուցակ Երևան քաղաքում 1960 թվականից հետո կառուցապատման հետևանքով վերացած փողոցների, նրբանցքների, փակուղիների

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  • Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։