Ցախակեռաս ուտելի
Ցախակեռաս ուտելի | |
Ցախակեռաս ուտելի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Այծատերևազգիներ (Caprifoliaceae) |
Ցեղ | Ցախակեռաս (Lonicera) |
Տեսակ | Ցախակեռաս ուտելի (L. edulis) |
Միջազգային անվանում | |
Lonicera edulis |
Ցախակեռաս ուտելի (լատին․՝ Lonicera edulis), ցախեկեռասազգիների ընտանիքի ցախակեռաս ցեղի բույս, որն ըստ ժամանակակից դասակարգման կապույտ ցախակեռասի (լատ.՝ Lonícera caeruléa) ենթատեսակն է[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուփ է՝ մոտ 1 մետր բարձրությամբ։ Տերևները նշտարաձև են կամ երկարավուն-էլիպսաձև, 1,5-5,5 սմ երկարությամբ և 0,6-1,7 սմ լայնությամբ, սուր ծայրով։ Ծաղիկները դեղնավուն են, սովորաբար բացվում են, երբ տերևները դեռևս լրիվ չեն զարգացել։ Պտղաբույլերը մուգ կապույտ են, երկարավուն էլիպսաձև, 20-25 (երբեմն՝ 6) սերմերով, կարելի է ուտել, դառնություն չունեն։ Սերմերը դարչնագույն են, էլիպսաձև, մեջքի կողմում՝ փքված։ Ծաղկում է մայիսի երկրորդ կեսին, պտուղները հասունանում են հունիս-հուլիս ամիսներին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Հյուսիսային Կորեայում, Հյուսիս-արևելյան Չինաստանում, մեծ մասամբ լեռնային շրջաններում, խոնավ-մութ անտառների կրով հարուստ հողերում, տորֆային ճահիճների եզրերին, խոնավ մարգագետիններում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտուղները պարունակում են 4,43 % շաքարներ, 0,98 % թթուներ, 57,3 մգ/տոկոս C վիտամին։ Արժեքավոր մեղրատու է։ Պիտանի է մեր հանրապետության բարձր լեռնային և մեզոֆիլ-անտառային շրջանների համար։ Էկոլոգիական խումբը՝ XIIա։ Մշակության հավանական շրջանները՝ 1-7, 10-17, 29, 31[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lonicera caerulea L. GRIN-Global». npgsweb.ars-grin.gov. Վերցված է 2022 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 282։