Ցախակեռաս Մաակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցախակեռաս Մաակի
Ցախակեռաս Մաակի
Ցախակեռաս Մաակի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ակքանածաղկավորներ (Dipsacales)
Ընտանիք Այծատերևազգիներ (Caprifoliaceae)
Ցեղ Ցախակեռաս (Lonicera)
Տեսակ Ցախակեռաս Մաակի (L. maackii)
Միջազգային անվանում
Lonicera maackii

Ցախակեռաս Մաակի (լատին․՝ Lonicera maackii), ցախեկեռասազգիներ ընտանիքի, ցախակեռաս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ուղղաձիգ, լայն թոսի է՝ մինչև 5 մ բարձրությամբ և սնամեջ, բաց մոխրավուն կեղևով ծածկված ճյուղերով, կարճ մազմզուկապատ, երիտասարդ ընձյուղներով։ Բողբոջները մանր են, ձվաձև, խաչաձև դասավորված մի քանի զույգ թևտւկներով ծածկված։ Տերևները ձվաձև-էլիպսաձևից մինչև լայն նշտարաձև են, աստիճանաբար սրացող գագաթով, հիմքում սեղմված, հազվադեպ՝ կլորավուն, 5-8 սմ երկարությամբ և 2-3,5 սմ լայնությամբ, 0,3-0,5 սմ երկարությամբ, կոթունավոր, վերևի կողմից՝ մուգ կանաչ, ներքևից՝ բաց գույնի, երկու կողմից էլ ջղերի ուղղությամբ ծածկված գանգուր մազմզուկներով։ Ծաղիկները զույգերով են, ծոցային, երկշուրթ, սպիտակ, ծաղկաթափի ժամանակ՝ դեղնող, բուրումնավետ, կարճ մազմզուկապատ, գեղձավոր, տերևակոթունից կարճ ծաղկակոթունով։ Պսակը ունի 2 սմ երկարություն, հավասար, նուրբ, ձագարաձև խողովակով, արտաքինից մերկ, ներսի կողմից մազմզուկապատ։ Բաժակը մեծ մասամբ զանգականման է։ Սերմնարանը ազատ է, ծածկված ծաղկակիցիկներով։ Ծաղկակիցները գծանման են, խոզանակամազմզուկապատ, սերմնարանից երկար։ Սռնակը մազմզուկապատ է։ Հատապտուղները ազատ են, գնդաձև, գագաթին թափված բաժակի հետքերով, մուգ կարմիր, 1-9 սերմերով։ Վերջիններս երկարավուն էլիպսաձև են, տափակ, դարչնագույն։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Մերձամուրյան մարզում, Սիխոտե-Ալինում, Հյուսիսային Չինաստանում, Կորեայում, Հյուսիսային Ճապոնիայում, կաղնու և թեղու անտառներում, գետափերում, բացատներում։ Հրաշալի մեղրատու է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր հանրապետության տարածքում սահմանափակ քանակությամբ է մշակվում։ Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով, հատկապես ծաղկման և պտուղների հասունացման շրջանում։ Ձմեռնադիմացկուն է, երաշտադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 292-294։