Րյոջի Նոյորի
Րյոջի Նոյորի ճապ.՝ 野依 良治 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1938[1][2][3] (86 տարեկան) |
Ծննդավայր | Ashiya |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նագոյայի համալսարան, Հարվարդի համալսարան, Կիոտոյի համալսարան (1961), Կիոտոյի համալսարան (1963), Կիոտոյի համալսարան (1967) և Նադայի միջնակարգ և բարձրակարգ դպրոց |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և տեխնիկական գիտությունների դոկտոր (1967) |
Ազդվել է | Էլաիաս Ջեյմս Կորի |
Մասնագիտություն | քիմիկոս և պրոֆեսոր |
Աշխատատու | Հարվարդի համալսարան, Նագոյայի համալսարան և Meijo University? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[14], Ճապոնական ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա, Չինաստանի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ալիկանտե համալսարանի պատվավոր դոկտոր և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[14] |
Կայք | riken.jp/engn/r-world/riken/president/index.html |
![]() |
Ռյոջի Նոյորի (ճապ.՝ 野依 良治 Noyori Ryōji, սեպտեմբերի 3, 1938[1][2][3], Ashiya) ճապոնացի քիմիկոս։ Նա արժանացել է 2001 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակի կեսին Ուիլյամ Նոուլզի հետ համատեղ։ Մրցանակի երկրորդ կեսին արժանացել է Բարրի Շարփլեսը՝ քիրալային կատալիզացված օքսիդացման ռեակցիաների (Sharpless epooxidation) ուսումնասիրության համար։ [15][16][17][18][19][20][21]
Կրթություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռյոջի Նոյորին ծնվել է Ճապոնիայի Կոբե քաղաքում։ Դպրոցական տարիներին Ռյոջին հետաքրքրված էր ֆիզիկայով։ Նրա հետաքրքրությունը բորբոքել է նրա հոր մտերիմ ընկերը, հայտնի ֆիզիկոս Հիդեկի Յուկավան (1949 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր)։ Ավելի ուշ նա տարվեց քիմիայով՝ արդյունաբերական ցուցահանդեսում նեյլոնի մասին ներկայացում լսելուց հետո։ Նա քիմիայի ուժը տեսնում էր որպես «գրեթե ոչնչից բարձր արժեք արտադրելու կարողություն»։ Նա Կիոտոյի համալսարանի ինժեներական դպրոցի (Արդյունաբերական քիմիայի ամբիոն) ուսանող էր, որն ավարտել է 1961 թվականին: Այնուհետև նա Արդյունաբերական քիմիայի մագիստրոսի կոչում է ստացել Կիոտոյի համալսարանի ճարտարագիտության բարձրագույն դպրոցում։ 1963-1967 թվականներին նա եղել է Կիոտոյի համալսարանի ճարտարագիտության դպրոցի գիտաշխատող և Հիտոշի Նոզակիի հետազոտական խմբի հրահանգիչ: 1967 թվականին Նոյորին ստացել է ճարտարագիտության դոկտորի կոչում (DEng) Կիոտոյի համալսարանից։ [22] 1968 թվականին նա դարձել է նույն համալսարանի դոցենտ։ 1972 թվականին, Հարվարդում Էլիաս Ջ. Քորիի հետ դոկտորական աշխատանքից հետո, նա վերադարձել է Նագոյա, դառնալով լրիվ պրոֆեսոր:[23]
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]


(Նագոյայի համալսարանում)
Նոյորին խորապես հավատում է կատալիզի և կանաչ քիմիայի ուժին. 2005 թվականի հոդվածում նա հայտարարում էր «սինթեզում գործնական նրբագեղության» ձգտելու մասին։[24] Այդ հոդվածում նա հայտարարեց, որ «ուղղակի և գործնական քիմիական սինթեզներ մշակելու մեր կարողությունը անփոխարինելի է մեր տեսակի գոյատևման համար»: Մեկ այլ տեղ նա ասել է, որ «Հետազոտությունը ազգերի և մարդկության համար է, ոչ թե հետազոտողների համար»: Նա խրախուսում է գիտնականներին լինել քաղաքականապես ակտիվ. «Հետազոտողները պետք է խթանեն հասարակական կարծիքը և կառավարությունների քաղաքականությունը՝ 21-րդ դարում կայուն հասարակություն կառուցելու ուղղությամբ»:[25]
Նոյորին առավել հայտնի է ասիմետրիկ հիդրոգենացմամբ՝ որպես կատալիզատոր օգտագործելով ռոդիումի և ռութենիումի կոմպլեքսները, հատկապես նրանք, որոնք հիմնված են BINAP լիգանդի վրա: Ալկենի ասիմետրիկ հիդրոգենացումը ((S)-BINAP)Ru(OAc)2-ի առկայության դեպքում օգտագործվում է էնանտիոմերականորեն մաքուր (97% ee) նապրոքսենի կոմերցիոն արտադրության համար, որը ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց է: Հակաբակտերիալ միջոցը լևոֆլոքսացինը արտադրվում է կետոնների ասիմետրիկ հիդրոգենացման միջոցով Ru(II) BINAP հալոգենային համալիրի առկայության դեպքում: [փա՞ստ]
Նա նաև աշխատել է այլ ասիմետրիկ գործընթացների վրա։ Ամեն տարի Takasago International Corporation-ի կողմից արտադրվում է 3000 տոննա (նոր ընդլայնումից հետո) մենթոլ (94%-ով)՝ օգտագործելով Նոյորի մեթոդը՝ ալիլային ամինների իզոմերացման համար:[26]

Բոլորովին վերջերս Նոյորին Ֆիլիպ Ջեսոպի հետ մշակել է N,N-դիմեթիլֆորմամիդ ջրածնից, դիմեթիլամինից և գերկրիտիկական ածխածնի երկօքսիդից N,N-դիմեթիլֆորմամիդի արտադրության արդյունաբերական գործընթաց՝ RuCl2(P(CH3)3)4 կատալիզատորի առկայության դեպքում:[27]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ The Nobel Prize in Chemistry 2001 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://wolffund.org.il/ryoji-noyori/
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1998. — ISSN 0242-6773
- ↑ https://www.univ-rennes.fr/le-doctorat-honoris-causa-luniversite-de-rennes
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 264.
- ↑ https://www.acs.org/funding/awards/roger-adams-award-in-organic-chemistry/past-recipients.html
- ↑ https://www.tetrahedron-chem.com/tetrahedron_prize_for_creativity2022
- ↑ https://www.rsc.org/prizes-funding/prizes/find-a-prize/sir-derek-barton-gold-medal/previous-winners/
- ↑ 14,0 14,1 Notable Names Database — 2002.
- ↑ Organic synthesis in Japan: past, present, and future: in commemoration of the 50th anniversary of the Society of Synthetic Organic Chemistry, Japan / editor in chief, Ryoji Noyori (1992)
- ↑ Asymmetric catalysis in organic synthesis (1994)
- ↑ T. J. Colacot. "2001 Nobel Prize in Chemistry". Platinum Metals Review 2002, 46(2), 82–83.
- ↑ Ryoji Noyori Nobel lecture (2001)
- ↑ Ryoji Noyori Nobel lecture video (2001)
- ↑ Autobiography
- ↑ Biographical snapshots: Ryoji Noyori, Journal of Chemical Education web site.
- ↑ Ryoji Noyori – website Nagoya University
- ↑ RIKEN News March 24, 2015 [1], Nature News March 24, 2015 [2]
- ↑ Noyori, Ryoji (2005). «Pursuing practical elegance in chemical synthesis». Chemical Communications (14): 1807–11. doi:10.1039/B502713F. PMID 15795753.
- ↑ Keynote address, June 23, 2005, at the Second International Conference on Green and Sustainable Chemistry, Washington DC.
- ↑ Japan: Takasago to Expand L-Menthol Production in Iwata Plant. FlexNews. January 10, 2008
- ↑ Walter Leitner; Philip G. Jessop (1999). Chemical synthesis using supercritical fluids. Wiley-VCH. էջեր 408–. ISBN 978-3-527-29605-7. Վերցված է June 27, 2011-ին.
- Սեպտեմբերի 3 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Ապրող անձինք
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով