Րաֆֆի Գալստյան (բալետի արտիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Րաֆֆի Գալստյան
Raffi Galstyan 1.jpg
Ծնվել էօգոստոսի 29, 2000(2000-08-29) (19 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունբալետի արտիստ

Րաֆֆի Գալստյան (օգոստոսի 29, 2000(2000-08-29), Երևան, Հայաստան), հայ բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող։ 2014 թվականին ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆի Գալստյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 29-ին Երևանում։ 2006-2010 թվականներին սովորել է Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցում: 2010 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարերի բաժին։ Սովորել է ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի դասարանում: Սովորելու տարիներին ակտիվորեն մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված մի շարք բալետային մրցույթների՝ մշտապես զբաղեցնելով առաջին հորիզոնականները[2]: 2018 թվականին ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 2018 թվականին Բորիս Էյֆմանի բալետային թատրոնի կողմից հրավիրվել է Սանկտ Պետերբուրգ և անցել մեկշաբաթյա փորձաշրջան՝ հրավիրվելով աշխատանքի[1]:

Վիլեն Գալստյանը և Րաֆֆի Գալստյանը

ՀՀ կառավարության որոշմամբ մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվակա­նի ձմեռային զորակոչից տարկետում է տրվել[3]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպած «Նավասարդյան խաղեր» մրցույթին՝ «դասական պար» անվանակարգում արժանանալով «Երկրային մրցանակ» 2-րդ արծաթյա մրցանակի:

2016 թվականին մասնակցել է հայ-իսրայելական Մանկական և երիտասարդական արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին և «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին մրցանակի:

2017 թվականին մասնակցել է Երևանում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթին, որտեղ «դասական պար» անվանակարգում արժանացել 1-ին և 2-րդ մրցանակների: Նույն թվականին մասնակցել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի կազմակերպած մրցույթին և արդեն Մոսկվայում անցկացված «Գլոբալ Արտ» մրցույթի եզրափակիչ փուլին ու երկու մրցույթում էլ «դասական պար» անվանակարգում արժանացել առաջին մրցանակի:

2018 թվականին մասնակցել է Մարիուս Պետիպայի 200-ամյակին նվիրված մենապարերի մրցույթին և զբաղեցրել 1-ին տեղը: Նույն թվականին մասնակցել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Tallin International Ballet Competition» միջազգային բալետային մրցույթին՝ գրավելով 3-րդ տեղը:

2018 թվականի մարտի 27-ին ստացել է «Արտավազդ» մրցանակ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» մանկական բալետում կոմս Բալի դերակատարման համար:

2019 թվականի ապրիլի 12-ն պարգևատրվել է ՀՀ նախագահի մրցանակով և հնարավորություն ստացել վերապատրաստվելու Մոսկվայի Մեծ թատրոնում[4]:

2019 թվականի ապրիլի 28-ին մասնակցել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում տեղի ունեցած դասական պարի միջազգային մրցույթին և արժանացել առաջին և գլխավոր մրցանակների:

2019 թվականի ապրիլին Վրաստանում մասնակցել է Վ. Չաբուկիանիի անվան բալետի VI միջազգային մրցույթին և դասական պար անվանակարգում արժանացել առաջին մրցանակի:

2019 թվականի օգոստոսին մասնակցել է Չինաստանի Վենջոու (Wenzhou) քաղաքում առաջին անգամ անցկացվող բալետի արտիստների GIDC միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին մրցանակի[5]:

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]