Տրևոր Բերբիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրևոր Բերբիկ
Ընդհանուր տեղեկություններ
Ամբողջական անունՏրևոր Բերբիկ անգլ.՝ Trevor Berbick
Քաղաքացիություն Կանադա և  Ճամայկա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 1, 1954(1954-08-01)
ԾննդավայրՊորտ Անտոնիո, Սարրի, Ճամայկա
Մահվան ամսաթիվհոկտեմբերի 28, 2006(2006-10-28)
Մահվան վայրՆորվիչ, Ճամայկա
Քաշային կարգԾանր (90,892 կգ-ից բարձր)
Հասակ188 սմ
Պրոֆեսիոնալ կարիերա
Վերջին մարտ2000 թվական մայիսի 26
Մարտերի թիվ61
Հաղթանակ նոկաուտով33
Ոչ ոքի1

Տրևոր Բերբիկ (անգլ.՝ Trevor Berbick; օգոստոսի 1, 1954(1954-08-01), Պորտ Անտոնիո, Սարրի, Ճամայկա - հոկտեմբերի 28, 2006(2006-10-28)[1], Պորտ Անտոնիո, Սարրի, Ճամայկա), ճամայական ծագում ունեցող կանադացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, որը հանդես է եկել ծանրքաշային կարգում։ Պանամերիկյան խաղերի բրոնզե մեդալակիր (1975)։ 1976 թվականի Մոնրեալի Օլիմպիական խաղերում հանդես է եկել Ճամայկայի թիմի կազմում։

Ծանրքաշային կարգում WBC (1986) վարկածով աշխարհի չեմպիոն։ USBA վարկածով ԱՄՆ-ի չեմպիոն (1985)։ Ծանրքաշային կարգում Կանադայի կրկնակի չեմպիոն (1979-1984, 1999-2000)։ Ծանրքաշային կարգում Բրիտանիայի և Ազգերի համագործակցության չեմպիոն (1981-1984)։

Ճամայկայի պատմության մեջ առաջին և Կանադայի պատմության մեջ երկրորդ քաղաքացին (Թոմի Բյորնսից հետո), որին հաջողվել է ծանրքաշային կարգում դառնալ աշխարհի չեմպիոն։

Լարի Հոլմս
Մուհամմեդ Ալի
Մայք Թայսոն
Հասիմ Ռահման
Այրեն Բարկլի

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի օգոստոսի 1-ին (չնայած ծննդյան տարեթիվը հաճախ նշվում է 1954 թվականը) Ճամայկայի Պորտ Անտոնիո քաղաքում։ 16 տարեկանում նա պնդում էր, որ տեսել է Աստծուն։

Կարիերան սիրողական բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրևորը բռնցքամարտով սկսել է զբաղվել 19 տարեկանից։ 21 տարեկանում Բերբիկը Ճամայկան է ներկայացրել 1976 թվականի Մոնրեալի Ամառային օլիմպիական խաղերում։ Դրանից առաջ սիրողական բռնցքամարտում ունեցել էր ընդամենը 11 մարտ։ Փորձի պակասը ակնհայտորեն տեսանելի է եղել։ Միավորների առավելությամբ հաղթող է ճանաչվել Ռումինիայի ներկայացուցիչ Շիմոն Միրչան։ Վերջինս նվաճել է արծաթե մեդալ։ 1975 թվականին Բերբիկը մասնակցել է Պանամերիկյան խաղերին։ Կիսաեզրափակչում դատավորների որոշմամբ հաղթող է ճանաչվել Մայքլ Դոկուսը և Բերբիկը ստացել է բրոնզե մեդալ։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ռինգում նրա առաջնաելույթը եղել է 1976 թվականի սեպտեմբերին։

Հաղթել է առաջին 11 մատերը, որոնցից 10-ը՝ նոկաուտով։

1979-1981[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ Բերնարդո Մերկադոյի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի ապրիլին ծանրքաշային կարգում WBC վարկածով Ամերիկայի մայրցամաքային չեմպիոնի տիտղոսին արժանանալու համար հանդիպել է Բերնարդո Մերկադոյին։ Սիրողական բռնցքամարտում Բերբիկը հաղթել է Մերկադոյին։ Սակայն պրոֆեսիոնալ ռինգում նոկաուտի է ենթարկվել հենց առաջին ռաունդում՝ ծանր հարված ստանալով ռաունդի ավարտից 10 վայրկյան առաջ։

Մարտ Գրաֆ Մակլիի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի մայիսին Բերբիկը 7-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Գրաֆ Մակլիին և ծանրքաշային կարգում դարձել Կանադայի չեմպիոն։

Մարտ Ջոն Տեյտի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին հանդիպել է Ջեն Տեյտին։ Բերբիկը 7-րդ ռաունդում հարվածել է հակառակորդի գլխի հետևի հատվածին։ Տեյտը կորցրել է գիտակցությունը։ Այդ հաղթանակը Բերբիկին հնարավորություն է տվել Լարի Հոլմսի հետ մասնակցել տիտղոսային մարտի։

1981 թվական ապրիլի 11 Կանադա Տրևոր Բերբիկ - Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լարի Հոլմս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտի վայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սեզարս Պալաս, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
  • Արդյունք՝ 15 ռաունդների արդյունքում Հոլմսը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։
  • Չեմպիոնական մարտ՝ ծանրքաշային կարգում WBC վարկածով չեմպիոն տիտղոսի համար (Հոլմսի 9-րդ պաշտպանություն)
  • Մրցադատավոր՝ Միլս Լեյն
  • Դատավորների հաշիվ՝ Ջո Սվեսել (135-150), Չակ Մինկեր (139-146), Լու Տաբատ (140-146)՝ բոլորը Հոլմսի օգտին։
  • Քաշ՝ Բերբիկ 97,70 կգ, Հոլմս 97,50 կգ

1981 թվականի ապրիլին Բերբիկը հանդիպել է ծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Լարի Հոլմսին։ Բերբիկը լուրջ դիմադրություն է ցույց տվել։ Սակայն դատավորների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Հոլմսը։

1981 թվականի հուլիսին հանդիպել է Կոնրոյ Նիլսոնի հետ։ Նրանք պայքարել են ծանրքաշային կարգում Կանադայի, Բրիտանիայի, Ազգերի համագործակցության չեմպիոնի ազատ տիտղոսի համար։ Բերբիկը հակառակորդին նոկաուտի է ենթարկել 2-րդ ռաունդում։

1981 թվականի դեկտեմբերին Բեբիկ հանդիպել է 39-ամյա Մուհամմեդ Ալիի հետ։ Ալին զարմանքով հայտարարել է, որ առաջատար բռնցքամարտիկներից ոչ մեկը չի ցանկանում պայքարել իր դեմ, ինչպես նաև այն մասին, որ պետությունների մեծ մասի մարզական հանձնաժողովները չեն պատրաստվում նրան տրամադրել արտոնագիր։ Չնայած բոլոր դժվարություններին, Ալիին հաջողվել է թույլտվություն ստանալ հանդիպել կանադացի ծանրքաշային կարգի բռնցքքամարտիկ Տրևոր Բերբիկի հետ։ 5-րդ ռաունդում Ալին մարտը իր ձեռքն է վերցրել։ Սակայն 12 ռաունդ տևած մարտում դատավորների միաձայն որոշմամբ հաղթող է ճանաչվել Բերբիկը։ Դրանից հետո Ալին հայտարարել է կարիերան թողնելու իր որոշման մասին և այլևս դուրս չի եկել պրոֆեսիոնալ ռինգ։

1982-1986[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի հունիսին դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Գրեգ Փեյջին։

1985 թվականի հունիսին հանդիպել է Դեյվիդ Բեյի հետ։ Բերբիկը հակառակորդին տեխնիկական նոկաուտի է ենթարկել 11-րդ ռաունդում և դարձել USBA վարկածով ԱՄՆ-ի չեմպիոն։

1985 թվականի օգոստոսին Տրևոր Բերբիկը դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Միտչ Գրինին։

1986-03-22 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տրևոր Բերբիկ - Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմաս Պինկլոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտի վայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հիլթոն Հոթել, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
  • Արդյունք՝ 12 ռաունդ տևած մարտում Բերբիկը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։
  • Տիտղոս՝ Չեմպիոնալան մարտ WBC վարկածով չեմպիոնի տիտղոսի համար (Թոմասի 2-րդ պաշտպանություն)
  • Մրցադատավոր՝ Ռիչարդ Ստիլ
  • Դատավորների հաշիվ՝ Իսկուստվը Լուրյե (114-115), Պոլ Սմիթ (113-115) Արլեն Բունում (113-115)՝ բոլորը Բերբիկի օգտին։
  • Քաշ՝ Բերբիկ 99,10 կգ, Թոմաս 98,80 կգ

1986 թվականին Տրևոր Բերբիկը դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է ծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Պինկլոն Թոմասին։

1986 նոյեմբերի 22 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մայք Թայսոն - Կանադա Տրևոր Բերբիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտի վայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հիլթոն Հոթել, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
  • Արդյունք՝ Թայսոնը 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Տիտղոս՝ Չեմպիոնական մարտ՝ գերծանր քաշային կարգում WBC վարկածով չեմպիոնի տիտղոսի համար (Բերբիկի առաջին պաշտպանությունը)
  • Մրցադատավոր՝ Միլս Լեյն
  • Դատավորների հաշիվ՝ Հարի Գիբս (10-8), Դեյվ Մորետի (10-9), Ռուդի Օրտեգա (10-9)՝ բոլորը Թայսոնի օգտին
  • Ժամանակ՝ 2:35
  • Քաշ՝ Թայսոն 100,40 կգ, Բերբիկ 99,10 կգ

1986 թվականի նոյեմբերին Տրևոր Բերբիկ ռինգ է դուրս եկել Մայք Թայսոնի դեմ։ 2-րդ ռաունդում Թայսոնը աջ ապերկոտ հարված է հասցրել մրցակցի ծնոտին, որից հետո ձախ հուկ՝ Բերբիկի գլխին։ Վերջինս փորձել է ոտքի վրա մնալ, բայց մի քանի վայրկյան հետո հայտնվել է ռինգի հատակին։ Բերբիկը մի քանի անգամ փորձել է կանգնել, բայց ամեն անգամ կորցրել է հավասարակշռությունը։ Մրցադատավորը դադարեցրել է մարտը։

1987-1996[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի հոկտեմբերին տեխնիկական նոկաուտով հաղթել է Լորենցո Բոյդային։

1989 թվականի փետրվարին պարտվել է Ջեյմս Բաստեր Դագլասին։

1990 թվականի հուլիսին 6-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Ջեֆ Սիմսին։

1994 թվականի մարտին դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Դենի Վոֆորդին։

1994 թվականի հուլիսին 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Պոլ Ֆիլպսին։

1994 թվականի սեպտեմբերին հաղթել է Մելվին Ֆոստերին։

1995 թվականին WBC վարկածով Ամերիկայի մայրցամաքային չեմպիոնի տիտղոսի համար տեղի ունեցած մարտում պարտվել է Ջիմի Տայդերին։

1995 թվականի օգոստոսին 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել Բրյուս Ջոնսոնին:.

1996 թվականի ապրիլին 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթրակել Կեն Սմիթին։

1996 թվականի սեպտեմբերին դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Լուիս Մոնակոյին։

1996 թվական հոկտեմբերի 15 Կանադա Տրևոր Բերբիկ - Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հասիմ Ռահման[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարտի վայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիսարս Հոթել էնդ Կացինո, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ
  • Արդյունք՝ 12 ռաունդ տևած մարտում Ռահմանը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։
  • Տիտղոս՝ Վարկանշային կարտ
  • Մրցադատավոր՝ Թոնի Պերես
  • Դատավորների հաշիվ՝ Սթիվ Վեյսֆելդ (89-99), Բարբարա Պերես (91-97), Ալան Ռուբենշտեյն (90-99)՝ բոլորը Ռահմանի օգտին։
  • Քաշ: Բերբիկ 108,0 կգ, Ռահման 105,7 կգ

1996 թվականի հոկտեմբերին Բերբիկը հանդիպել է ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Հասիմ Ռահմանի հետ։ Առաջին ռաունդի սկզբում Ռահմանը երկար աջ հուկ հարված է հասցրել մրցակցի գլխին։ Բերբիկը տատանվել է։ Ռահմանը նույն հարվածն է հասցրել Բերբիկի ծնոտին։ Կանադացին հայտնվել է ռինգի հատակին և բարձրացել միայն 5 հաշվին։ Ռահմանը միանգամից անցել է հարձակման։ Նա մրցակցին հասցրել է ռինգի ճոպանների մոտ և մի քանի հարվածներ հասցրել նրա գլխին։ Բերբիկը նոկաուտի եզրին է եղել, բայց կարողացել է դուրս գալ այդ իրավիճակից։ Մարտի ավարտին դատավորները մեծ առավելությամբ մարտի հաղթող են ճանաչել Ռահմանին։ Դա եղել է Բերբիկի վերջին մարտը, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում[2]։

1997-2000[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի սեպտեմբերին IBO վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի ազատ տիտղոսին արժանանալու համար հանդիպել է Լայլ Մակդաուելին։ Դատավորների որոշմամբ հաղթող է ճանաչվել Լայլը։

1999 թվականի փետրվարին 12-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Սատկլիֆ Շեյնին և արժանացել Կանադայի չեմպիոնի տիտղոսին։

1999 թվականի հունիսին Բերբիկը դատավորների միաձայն որոշմամբ հաղթել է Այրեն Բարկլիին։

1999 թվականի օգոստոսին պարտություն է կրել Թոնի Լարոսից։

2000 թվականի մայիսին երկրորդ անգամ է հանդիպել Սատկլիֆ Շեյնին։ Բերբիկը հաղթել է դատավորների միաձայն որոշմամբ։

Դրանից հետո համակարգչային շերտագրություն անցնելիս պարզվել է, որ նրա ուղեղում արյան մակարդուկ կա։ Այդ պատճառով նրան զրկել են բռնցքամարտի լիցենզիայից։

Խնդիրներ օրենքի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերբիկը իր կյանքի ընթացքում մի քանի անգամ ձերբակալվել է։ Նա Ֆլորսիդայում դատապարտվել է 5 տարվա ազատազրկման իր երեխաների դայակին սեռական ոտնձգության ենթարկելու համար։ Նա բանտում մնացել է 15 ամիս։ 1997 թվականին խախտել է վաղաժամկետ ազատազրկման պայմանները և արտաքսվել ԱՄՆ-ից։

Թշնամություն Լարի Հոլմսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերբիկը լարված հարաբերություններ ունի Լարի Հոլմսի հետ։ Նրանց թշնամությունը ավարտվել է հասարակական ծեծկռտուքով, որը նկարահանվել է։ Հոլմսը բարձրացել է մեքենայի վրա և ցատկել Բերբիկի վրա, երբ ոստիկանները ուղեկցում էին վերջինիս[3]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հոկտեմբերի 28-ին Տրևոր Բերբիկին սպանված են գտել[4]։ Սպանության կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է երկու տղմարդու, որոնցից մեկը եղել է նրա ազգականներից մեկը՝ Հարոլդ Բերբիկը[5], իսկ մյուսը Քերտոն Գորդոնը։ Նրանք պողպատե խողովակով մի քանի հարվածներ են հասցրել Բերբիկի գլխին, որի արդյունքում էլ նա մահացել է[6]։ Դատը եղել է 2008 թվականի հունվարի 11-ին[7]։ Այդ հանցագործության համար Հարոլդը դատապարտվել է ցմահ, իսկ նրա հանցակիցը՝ 14 տարվա ազատազրկման[8]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայք Թայսոնի հետ մարտից հետո Բերբիկը այլևս նոկաուտի չի ենթարկվել։

Տրևոր Բերբիկը և Լարի Հոլմսը համարվում են միակ բռնցքամարտիկները, ովքեր հանդիպել են Մայք Թայսոնի և Մուհամմեդ Ալիի հետ։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող՝
Պինկլոն Թոմաս
Ծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն
1986 թվական մարտի 22 - 1986 թվական նոյեմբերի 22
Հաջորդող՝
Մայք Թայսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://observer.guardian.co.uk/world/story/0,,1934408,00.html
  2. Экс-чемпион мира по версии WBC в тяжелом Քաշе, 42-летний американский ветеран Տրևոր Բերբիկ проиграл по очкам рейтинговый бой 23-летнему Хасиму Рахману.
  3. Canada. «Sports - The Globe and Mail». Globesports.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  4. Трагически погиб экс-чемпион мира в тяжелом Քաշе Տրևոր Բերբիկ.
  5. Sun Sentinel(չաշխատող հղում)
  6. «Former heavyweight boxing champion found dead». London: The Guardian. 2006 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. «Berbick's nephew one of two convicted in boxer's murder - boxing - ESPN». Sports.espn.go.com. 2007 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Berbick Killer Gets Life». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]