Տրուգանինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրուգանինի
Դիմանկար
Ծնվել է1812[1][2][3]
ԾննդավայրBruny Island, Kingborough Council, Թասմանիա, Ավստրալիա
Մահացել էմայիսի 8, 1876(1876-05-08)
Մահվան վայրՀոբարթ, Ավստրալիա
ՔաղաքացիությունԱվստրալիա
ԱզգությունԹասմանցիներ
 Truganini Վիքիպահեստում

Տրուգանինի, (անգլ.՝ Trugannini, 1812[1][2][3], Bruny Island, Kingborough Council, Թասմանիա, Ավստրալիա - մայիսի 8, 1876(1876-05-08), Հոբարթ, Ավստրալիա), կին, ով համարվել է Թասմանիայի վերջին մաքուր բնիկ աբորիգենների ներկայացուցիչը։

Նրա անվան մի շարք այլ գրության ձևեր կան։ Տրուգանինին հայտնի է եղել նաև Լալլա Ռուկ (Lalla(h) Rookh) մականունով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրուգանինին ծնվել է մոտ 1812 թվականին Թասմանիայից հարավ գտնվող Բրունի կղզում, որը Թասմանիայից բաժանվում էր Դ․ Անտրկաստո նեղուցով[4]։ Նա Բրունի կղզու առաջնորդի՝ Մանգանի աղջիկն էր։ Նրա անունը իր մայրենի լեզվով նշանակել է մոխրագույն կարապներ՝ Atriplex cinerea[5]։ Տրուգանինի 18 տարին չէր լրացել, երբ նրա մայրը սպանվել էր կետորսների կողմից։ Նրա առաջին փեսացուն զոհվել էր Տրուգանինին առևանգումից փրկելու ժամանակ, իսկ 1828 թվականին նրա երկու քույրերին՝ Լոխենունխուին և Մագերլեդին առևանգել և տարել էին Ավստրալիայից հարավ գտնվող Կենգուրու կղզին, որտեղ էլ նրանց ստրկության էին վաճառել։ Տրուգանինին ամուսնացել էր Վուրրադի հետ, ով մահացել էր, երբ նա ընդամենը քսան տարեկան էր։

1824 թվականին փոխնահանգապետ Արթուր Ջորջը այցելել էր Թասմանիա, որտեղ նա պատերազմ վարելու համար իրականացրել էր երկու տիպի քաղաքականություն, որը ծագել էր բնակիչների և աբորիգենների միջև առաջացած կոնֆլիկտներից։ Նախ՝ աբորիգենների, երեխանների և մեծահասկների առևանգման համար սահմանել էր մրցանակներ, երկրորդ՝ փորձել բարեկամական հարաբերություններ հաստատել աբորիգենների հետ՝ նրանց ճամբար ներխուժելու համար։ Այս արշավը սկսվել է Բրունի կղզուց, որտեղ ավելի քիչ մարտիկներ կային, քան Թասմանիայի այլ մասերում։

Այս քաղաքականության հիմնական նպատակը աբորիգեններին մեկուսացնելն էր, որպեսզի պահպանեն նրանց, սակայն նրանց մեծ մասը մահացել է գրիպից և այլ հիվանդություններից։ Այդ իսկ պատճառով Տրուգանինը 1838 թվականին օգնել էր անգլիացի որսորդ Ռոբինզոնին մայրցամաքի աբորիգենների համար ստեղծել բնակավայր Ֆիլիպպե նավահանգստում[6][7]։ Տրուգանին հաջորդ երկու տարիների ընթացքում Մելբուռնի շրջանում միացել է հանցագործների հանցավոր խմբին, որոնք սկզբում թալանել էին Դանդենոնգ շրջանի տեղաբնակներին, ապա շարժվել են դեպի Բասս-Ռիվեր, այնուհետև Պատերսոն, որտեղ հանցախմբի անդամները Վաթսոնների խրճիթում սպանել էին երկու կետորսների և կրակել ու վիրավորել էին շրջանի մի քանի բնակիչների։ Երկարատև հետապնդումից հետո, սպանությունների համար մեղավորները գերի են վերցվել, դատվել և կախաղան են հանվել Մելբուռնում։ Հետապնդման ժամանակ Տրուգանինին գլխից հրազենային վիրավորում էր ստացել, որը Բասս–Ռիվերում բուժել էր բժիշկ Հյու Անդերսոնը։ Դրանից հետո, Մելբուրնում, Տրուգանինի և նրա հանցակիցների նկատմամբ իրականացվել է դատավարություն, որի որոշմամբ Տրուգանինին արտաքսվել է Ֆլինդերս կղզի։ 1856թ Ֆլինդերս կղզուց մի քանի կենդանի մնացած թասմանցիների հետ՝ Տուրգանինին տեղափոխել են Հոբարթից հարավ գտնվող Օստեր-Քով[8]։

Կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ The Times–ի հաղորդման՝ Տրուգանինին ամուսնացել է «թագավոր Բիլլի» անունով հայտնի թասմանացու հետ, ով 1871 թվականին մարտին մահացել էր։ 1873 թվականին Տրուգանին միակ կենդանի մնացածն էր Օստեր-Քովում, որն էլ կրկին տեղափոխվել է Հոբարթ։ Նա երեք տարի անց մահացել էր և խնդրել էր, որ իր մոխիրը ցրիվ տան Դ․ Անդրկաստոյի նեղուցի վրա, սակայն նրան թաղել են Հոբարտի արվարձանում գտնվող Կասկադ քաղաքի կանանց նախկին գործարանում։ Երկու տարի անց նրա կմախքը վերականգնվել է Թասմանիայի Կորոլստվոմևսկյան հասարակության կողմից, այնուհետև տեղադրվել է թանգարանում[9]։ Միայն 1976 թվականի ապրիլին, երբ մոտեցել էր նրա մահվան հարյուրամյակը, Տրուգանինի դիակի մնացորդները վերջապես դիակիզել են և մոխիրը ցրիվ տվել այն վայրում, որտեղ նա ցանկացել էր մինչև մահը[10][11]։

Տրուգանինին համարվել է վերջին բնիկ թասմանացին, ով խոսել է մայրենի լեզվով[12]։ Ֆաննի Կոկրեյն Սմիթը, ով խոսում էր թասմանական լեզուներից մեկով, ավելի երկար է ապրել, սակայն խառը ծագում է ունեցել։ Նա ապրել է XX դարում և մայրենի լեզվով երգեր է ձայնագրել[13][14]։

1997 թվականին Անգլիայի Էքսետեր քաղաքի Ալբերտի անվան թագավորական թանգարանը Տրուգանինի վզնոցն ու ձեռնաշղթան վերադարձրել է Թասմանիային։ 2002 թվականին նրա մազերից և մաշկի կտորներից հայտնաբերվել են Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջի հավաքածուի մեջ և թաղելու համար վերադարձվել են Թասմանիային[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  2. 2,0 2,1 Australian Women's Register — 2000.
  3. 3,0 3,1 Trove — 2009.
  4. Australian Dictionary of Biography (Online edition) http://www.adb.online.anu.edu.au/biogs/A060326b.htm
  5. Ellis, V. R. 1981. Trucanini: Queen or Traitor. Australian Institute of Aboriginal Studies. p.3
  6. ««Тасманийцы были бесполезны и все умерли»» (ռուսերեն). diletant.media. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.
  7. The Andersons of Western Port Horton & Morris
  8. Gough, Julie Oyster Cove at Centre for Tasmanian Historical Studies, University of Tasmania
  9. Antje Kühnast: 'In the interest of science and the colony'. Truganini und die Legende von den aussterbenden Rassen. In: Entfremdete Körper. Rassismus als Leichenschändung [Alienated Bodies. Racism and the desecration of corpses]. Ed by W. D. Hund. Bielefeld: Transcript 2009, pp. 205 - 250.
  10. 'The Last Wish: Truganini’s ashes scattered in the D’Entrecasteaux Channel', Aboriginal News,vol. 3, no. 2, 1976
  11. Truganini Արխիվացված 2011-09-27 Wayback Machine Index of Significant Tasmanian Women, at Tasmania’s Department of Premier and Cabinet, October 2011. Accessed 21 March 2012
  12. Crowley, Terry; Thieberger, Nick Field linguistics: a beginner's guide.
  13. «Fanny Cochrane Smith». Australian Dictionary of Biography. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 30-ին.
  14. «Fanny Cochrane Smith». Index of Significant Tasmanian Women, at Tasmania's Department of Premier and Cabinet. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին. «She is probably best known for her cylinder recordings of Aboriginal songs, recorded in 1899, which are the only audio recordings of an indigenous Tasmanian language.» . Accessed 21 March 2012
  15. Barkham, P. and Finlayson, A. (2002 թ․ մայիսի 31). «Museum returns sacred samples». The Guardian. Վերցված է 2006 թ․ հուլիսի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրուգանինի» հոդվածին։