Տրնավայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրնավայի համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված էմարտի 25, 1992
ՌեկտորRené Bílik?
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[1]
Երկիր Սլովակիա
ՏեղագրությունՏրնավա
Կայքwww.truni.sk
Տրնավայի համալսարան (Սլովակիա)##
Տրնավայի համալսարան (Սլովակիա)
Տրնավայի համալսարան, Սլովակիա
 Trnavská univerzita v Trnave Վիքիպահեստում

Տրնավայի համալսարան (սլովակ.՝ Trnavská univerzita v Trnave) համալսարանատիպ քոլեջ Սլովակիայի Տրնավա քաղաքում։

Պատմական համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է 1635 թվականին Պետեր Պազմանի կողմից։ Ի սկզբանե ունեցել է երկու ֆակուլտետ՝ փիլիսոփայության և աստվածաբանության։ 1665 թվականին ստեղծվել է իրավունքի ֆակուլտետը, 1770 թվականին՝ բժշկական ֆակուլտետը։ Համալսարանը հայտնի է դարձել աստղագետ Մաքսիմիլան Գելի կողմից ստեղծված աստղադիտարանի, համալսարանական գրադարանի, այգու և թատրոնի շնորհիվ։ Համալսարանում դասավանդել են պրոֆեսորներ Ֆրանտիշեկ Կերին, Յան Բատիստ Խորվաթը, Անդրեյ Յասլինսկին։

Համալսարանը գոյատևել է մինչև 1777 թվականը, երբ տեղափոխվել է Բուդա։ Նրա իրավահաջորդն է համարվում Բուդապեշտի Լորանդ Էտվեշի համալսարանը։ Համալսարանի վերջին ռեկտորն է եղել սլովակ փիլիսոփա Անդրեյ Յասլինսկին (1715-1784)։

1992 թվականի մարտի 25-ին Տրնավա քաղաքում բացվել է նոր համալսարան, որը չլինելով նախորդ համալսարանի իրավահաջորդը, շարունակում է հին ավանդույթները։ Այն ունի 5 ֆակուլտետներ, որոնցից 4-ը Տրնավայում են[2]

  • Փիլիսոփայության և արվեստի ֆակուլտետ
  • Կրթության ֆակուլտետ
  • Առողջապահության և սոցիալական խնամքի ֆակուլտետ
  • Իրավաբանական ֆակուլտետ
  • Աստվածաբանության ֆակուլտետ (գործում է Բրատիսլավայում)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրնավայի համալսարան» հոդվածին։