Տրիստան և Իզոլդա (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Տրիստան և Իզոլդա
Boys King Arthur - N. C. Wyeth - p130.jpg
Տրիստան և Իզոլդա, նկարիչ՝ Նյուել Ուայեթ
Տեսակ գրական ստեղծագործություն, Arthurian romance և կերպարախումբ
Վիքիքաղվածք Տրիստան և Իզոլդա
Tristan and Iseult Վիքիպահեստում

Տրիստան և Իզոլդա, միջնադարյան 12-րդ դարի ասպետական վեպի առասպելական հերոսներ։ Վեպի մոտիվներով զուգահեռներ կան հնագույն, անտիկ, կովկասյան պատումներում և ուրիշ ասքերում։ Բայց Ֆեոդալական Եվրոպայի պոեզիայում պատմությունը կելտական ձևակերպումներով է՝ կելտական անուններով, բնորոշ կենցաղային գծերով։

Նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը ստեղծվել է Իռլանդիայի տարածքում և կելտականացված Շոտլանդիայում և նախապես կապված է եղել արքայազն Դրոստանի անվան հետ։ Այդտեղից այն տեղափոխվել է Ուելս և Կորնուոլ, որտեղ գունազարդվել է մի շարք նոր գծերով։ 12-րդ դարում այն հայտնի է դարձել անգլո-նորմանդական բանասացներին, որոնց հիման վրա 1140 թվականին փոփոխվել է ֆրանսիական վեպը նախատիպը, որը մեզ չի հասել, բայց աղբյուր է ծառայել հետագայի գրական ձևակերպումների համար։

Ժան Բեդիեն, ինչպես նաև շատ գիտնականներ այն կարծիքին են, որ բոլորովին էլ պարտադիր չէ Բեդիեի կարծիքի նախատիպը։ Եթե վեպի գոյատևումը հանելուկային Բրերի կամ Բեդրիկի կասկածելի է, ապա ըստ հավանականության, գիրքը Լա Շևրինն է. սա հորինվածք չէ ոչ էլ ճարպիկ մտահղացում, և դժվար թե կարելի է քննադատել Կրետեն դը Տրուային «Կլիժեսիա» նախաբանում, որ նա վեպ է գրել արքա Մարկի և սպիտակահեր Իզոլդայի մասին։

Ավելի ուշ այս մասին թվարկվում են ֆրանսիական և գերմանական հրատարակություններում, իտալական, իսպանական, չեխական և այլն, մինչև բելառուսական «Տրիստանի և Իզոլդայի մասին» (բելառուս․՝ Аб Трышчане і Іжоце)։ Բերուլյայի գրքում պահպանվել են մի քանի մեծ ֆրագմենտներ, քան Տոմաս Ռոմանից (4485-ից 3144 բանաստեղծութուններ), սակայն հետազոտողների ուշադրությունն առաջին հերթին գրավում է նորմանդցիների ստեղծագործությունները։ Երկրորդ հերթին, շնորհիվ իր գրական ձեռքբերումների, Տոմասի վեպի ամբողջ խոսքը արտացոլված է թարգմանությունների և նմանակումների մեջ, որոնք թույլ են տալիս վերականգնել կորցրած մասերը։ Տոմաս Մելորի «Արթուրի մահը» ստեղծագործությունները ընդգրկում են իրենց մեջ «Տրիստանի գիրքը» (ֆր.՝ Le Morte d’Arthur; 1485), որտեղ առաջին և երկրորդ գրքերում ընդգրկվում է Լեոնյան Տրիստանի մասին (The Fyrst and the Secunde Boke of Syr Trystrams de Lyones)։ Մելորը վերջնականապես բացառում է վեպում ողբերգությունը, հանում է վերջաբանը։ Տրիստանը և Իզոլդան մնում են կենդանի և առողջ։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոունայի արքա Տրիստանը վաղ որբացել է։ Թաքնվելով խորթ մորից հայտնվում է Տինտագելում՝ իր հորեղբոր ապարանքում՝ կոնսուելյան արքա Մարկի մոտ, որը չուներ սեփական երեխաներ, դաստիարակում է նրան՝ նախապատրաստելով իրեն հետնորդ։ Երիտասարդ Տրիստանը մեծ ծառայություն է մատուցում իր նոր հայրենիքին, մենամարտում՝ սպանելով իռլանդական սպա Մորխուլտին, որը պահանջում էր Կորնուելսից կենդանի տուրք։ Լինելով ծանր վիրավոր թունավորած Մորխուլտի զենքից, Տրիստանը նստում է նավակ և փորձում է փնտրել ապաքինման միջոց, որն էլ ստանում է Իռլանդիայում սպիտակահեր արքայադստերից՝ Իզոլդայից, որը հմուտ էր բժշկության մեջ։ Հետագայում, երբ վասալները ստիպում են Մարկին ամուսնանալ պաշտոնական ժառանգություն ստանալու համար, Տրիստանը փնտրում է հարսնացու բերելով Իզոլդային։ Բայց ճանապարհին սխալմամբ նրա հետ ըմպում է սիրո ըմպելիքը, որը նրան տվել էր իր մայրը սիրո կապ ամրապնդելու համար։ Նավի վրա Տրիստանի և Իզոլդայի միջև սեր է ծնվում։ Հարսանիքից առաջ Տրիստանը տառապում է և խորհուրդ է հարցնում իր դաստիարակ Գոռնեվալից, որն էլ իր հերթին ասում է, որ առաջին գիշերը պետք է հանգցնել բոլոր մոմերը և Իզոլդայի փոխարեն արքա Բռանժենյենի անկողին մտցնել Իզոլդայի աղախնին։ Այդպես էլ անում են. արքան փոխարինումը չի նկատում։

Տրիստանը և Իզոլդան կապված են ամուր սիրով, ինչպես կյանքն ու մահը։ Նրանց միջև տեղի են ունենում գաղտնի հանդիպումներ, բայց բացահայտվում են և քննադատվում։ Նրանք փախչում են և երկար ժամանակ թափառում են անտառում։ Հետագայում Մարկը ներում է նրանց, Իզոլդային թույլ է տալիս վերադառնալ պալատ, իսկ Տրիստանին հրամայում է հեռանալ։ Բազմաթիվ պատիժներից և մահվան վտանգից նրանց փրկում է Գորնևալը և Բրանժենյենը։ Տրիստանը մեկնում է Բրիտանիա և բազմաթիվ սխրանքներ գործում։ Բրիտանիայի արքան ուներ որդիներ՝ Կաերդինը և Ռիվալենը, ինչպես նաև դուստր՝ սպիտակահեր Իզոլդան։ Մի անգամ Տրիստանը երազում բարձրաձայն սեր է խոստովանում իր Իզոլդային։ Կայերդենը համոզված է, որ Տրիստանը խոսում է իր քրոջ՝ սպիտակահեր Իզոլդայի մասին։ Նա պատմում է այդ մասին հորը, որն էլ մեծ ուրախությամբ առաջարկում է դստեր ձեռքը Տրիստանին, որն էլ չի հանդգնում հրաժարվել։ Կազմակերպվում է հարսանեկան խնջույք, բայց լինելով հավատարիմ իր առաջին Իզոլդայից ստացած զգացմունքներին՝ Տրիստանը չի մտե,րմանում կնոջ հետ։

Մի անգամ Տրիստանը վիրավորվում է թունավոր զենքով և խնդրում է Կաերտին՝ Բրիտանական արքայի որդուն, ուղևորվել սպիտակահեր Իզոլդայի մոտ աղաչանքով, որ վերջին անգամ գա ու զրուցի իր սիրելիի հետ։ Նրանք պայմանավորվում են, որ եթե Կաերտինին հաջողվի բերել Իզոլդային, ապա նրա նավի վրա ծածանվի սպիտակ առագաստ, հակառակ դեպքոմ՝ սև։ Տրիստանի խանդոտ կինը, տեղեկանալով այդ մասին, մահացող Տրիստանին վերջին պահին հայտնում է, որ երևում է սև առագաստով մի նավ։ Տրիստանը շուռ է գալիս դեպի պատը և արտասանում է. «Ես այլևս չեմ կարող պահպանել իմ կյանքը»: Երեք անգամ գոռում է թանկագին Իզոլդա մահանում է։ Իզոլդան, իջնելով ափ և տեսնելով իր սիրելիին մեռած, պառկում է իր սիրելիի դիակի կողքին և վշտից մահանում։ Նրանց հուղարկավորում են երկու հարևան գերեզմանոցներում՝ Տինդագելե տաճարի երկու կողմերում և մամուխի, այդ կանաչ և ամուր բուրավետ ծաղիկների կողքին։ Մի գիշերվա ընթացքում այդ ծաղիկները աճում և մտնում են Իզոլդայի գերեզմանը։ Քաղաքացիները երեք անգամ կտրում են այդ ծաղիկները և երեք անգամ էլ այն աճում է։ Երբ Մարկ արքան իմանում է այդ հրաշքի մասին, արգելում է, որ երբևիցե կտրեն այդ ծաղիկները։

Մարկ արքան ցանանում էր իր մոտ պահել Գորնևալին և Բրանժենվերին, բայց նրանք հրաժարվում են մնալուց։ Գորնևալը դառնում է Լոունայի արքան, որի ժառանգորդն էր Տրիստալը, իսկ նրա կինը Բրանժենիեն դարձավ թագուհի։

Ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տրիստան և Իզոլդա»(1994)-Սալվադոր Դալիի նկարը։
  • «Տրիստան և Իզոլդա»(1864)-Վագների օպերան։
  • «Հավերժական վերադարձ» (1943)-ֆրանսիական ֆիլմ։
  • «Տրիստան և Իզոլդա» (2012-2013)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Роман о Тристане и Изольде» (1900) — перевод на современный французский язык филолога-медиевиста Жозефа Бедье.
  • Болезнь» (1992) — переосмысление легенды в рассказе польского писателя-фантаста Анджея Сапковского.
  • Враг Божий» (1996) — 2-я часть «Саги о короле Артуре» английского писателя Бернарда Корнуэлла.
  • Меч Тристана» (1998) — роман российского прозаика А. В. Молчанова.

В живописи

  • Тристан и Изольда» (1944) — картина Сальвадора Дали (холст, масло); также художник создал картину «Безумный Тристан» (1938—39) и серию из 21 литографии (1970), посвящённую обоим персонажам.