Jump to content

Տրիսուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
քաղաքային տարածք, քաղաք, մեծ քաղաք և բնակավայր
Տրիսուր
10°31′12″N 76°12′36″E / 10.52000°N 76.21000°E / 10.52000; 76.21000
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքThrissur district?
Մակերես101,42 կմ²
ԲԾՄ47 մետր
Պաշտոնական լեզումալայլամ
Բնակչություն315 596 մարդ (2011)
Հեռախոսային կոդ487
Փոստային դասիչ680001
Պաշտոնական կայքcorporationofthrissur.org
Տրիսուր (Հնդկաստան)##
Տրիսուր (Հնդկաստան)

Տրիսուր, նախկինում հայտնի որպես Տիրուսիվապպերուր և Տրիչուր (մալայալամ՝ തൃശൂർ), Հնդկաստանի Կերալա նահանգի կենտրոնական մասում տեղակայված քաղաք: Բնակչության թվով Կերալայի չորրորդ խոշոր քաղաքն է, որն առաջացրել է քաղաքային ագլոմերացիա․ վերջինս նահանգում զբաղեցրել է երրորդ, իսկ Հնդկաստանում՝ 20-րդ հորիզոնականը (2011 թվականի տվյալներով 1,854,783 բնակիչ)[1][2]։ Տրիսուր շրջանի վարչական կենտրոնն է[3]։ Տրիսուրը նաև Կոչինի իշխանության մայրաքաղաքն է: Քաղաքը գտնվում է նահանգի մայրաքաղաք Տիրուվանանտապուրամից 300 կմ հյուսիս-արևմուտք ընկած տարածքում:

Տրիսուրը հայտնի է որպես «Կերալայի մշակութային մայրաքաղաք»: Տրիսուր քաղաքը զարգացել է Շիվային նվիրված Վադակկուննաթամ տաճարի շուրջ: Տրիսուրը Կերալայի կարևոր մշակութային և հոգևոր կենտրոն է, որի հետ կապված են բազմաթիվ տոներ, պատմական և կրոնական իրադարձություններ:

Տրիսուր անվանումը մալայալամ լեզվից «Տիրու-Շիվա-Պերուր» հին անվան կրճատումն է, որը թարգմանվում է որպես «Սուրբ Շիվայի քաղաք»:

Մոտակա օդանավակայանը գտնվում է Կոչինում:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամավարմապուրամյան մենհիր

Դեռևս քարե դարում Տրիսուրի տարածաշրջանում գոյություն են ունեցել մարդկային բնակավայրեր: Դա են հաստատում Ռամավարմապուրամում, Կուտուրում, Չերուրում և Վիլլադամում առկա մեգալիտիկ հուշարձանները[4]։ Ռամավարմապուրամի հուշարձանը գրանիտե մենհիր է: Ռամավարմապուրամի հուշարձանն ունի 15 ոտնաչափ բարձրություն և 12 ոտնաչափ լայնություն: 1944 թվականից այն գտնվում է Հնագիտական ​​վարչության պաշտպանության ներքո: Տեղաբնիկներին հուշարձանը հայտնի է որպես Պադակկալու կամ Պուլաչիկկալու: Մենհիրները նշում են հին պանթեոնների տեղերը և վերաբերում են Կերալայի պատմության մեգալիտիկ շրջանին, որը տևել է մ. թ. ա. 1000 թվականից մինչև մ. թ. 500 թվականը[5]։ Բոլոր հուշարձանների տեղադրման ժամանակը գնահատվում է մոտավոր: Որոշ փորձագետներ դրանք վերագրում են նեոլիթի ժամանակաշրջանին: Հնարավոր է, որ Ռամավարմապուրամյան մենհիրը պատրաստվել է Սանգամի ժամանակաշրջանում[6]։

Դոլմեններ և ժայռափոր քարանձավներ են հայտնաբերվել Պորկուլամում, Չիրամանենգադում, Էյյալում, Կատտակամբալում և Կակկադում: Չնայած պահպանության ռեժիմին՝ Պորկուլամի դոլմենը գտնվում է վատ վիճակում: Հուշարձանը հայտնաբերվել է նշանավոր պրոֆեսոր Բ. Կ. Տապարի կողմից 1949-1950 թվականներին[4]։ Այլ մեգալիտիկ հուշարձաններ են հայտնաբերվել Տրիսուրի Արյաննուրում: Այստեղ հայտնաբերվել են այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Կուդակկալլուն կամ Տոպպիկկալլուն (սնկի կամ հովանոցի տեսք ունեցող քարեր) և «Մունիմադան» (սրբի կացարան)[7]։ Արյաննուրի լատերիտային բլուրների բարձրությունը կարող է հասնել մինչև 50 մետրի: Արյաննուրի մասին մեկ այլ հիշատակություն էլ վերաբերում է 15-րդ դարի սկզբին հրատարակված «Չանդրոտսավամ» պոեմին[7]։

Վադակկուննաթամ տաճարի գլխավոր մուտքը

Նախագաղութային շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանը կարևոր դեր է խաղացել հնագույն և միջնադարյան ժամանակաշրջաններում Կերալայի և արտաքին աշխարհի միջև առևտրային կապերի ամրապնդման գործում: Տրիսուրի քաղաքական պատմության վաղ շրջանը կապված է Չերա դինաստիայի հետ, որը իշխել է Սանգամի ժամանակաշրջանում և վերահսկել ժամանակակից Կերալա և Տամիլնադ նահանգների մեծ մասը: Հետագայում տարածաշրջանը մտել է Կոչին պետության կազմի մեջ: XIV-XV դարերում Տրիսուրն անցել է Կոժիկոդեի զаմորինների վերահսկողության տակ:

Գաղութային ժամանակաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

XVI դարում Տրիսուրն անցել է պորտուգալացիների վերահսկողության տակ: XVII դարի սկզբին՝ Պորտուգալական կայսրության թուլացմամբ, քաղաքի նկատմամբ վերահսկողությունն անցել է դանիացիներին: Դանիացիների օգնությամբ Կոչինի իշխող ընտանիքը հետ է գրավել Տրիսուրը 1710 թվականին[8]։

Հարսանեկան թափոր, որը շարժվում է գլխավոր ճանապարհի երկայնքով, Տրիսուր

Տրիսուրի նշանակությունն աճել է Կոչինի գահին Սակտան Տամպուրանի (1769-1805) բարձրանալուց հետո: Նա Կոչին պետության մայրաքաղաքը Մատտանչերիից տեղափոխեց Տրիսուր և սահմանափակեց նամբուդիրի կաստայի իշխանությունը, որը վերահսկում էր Տրիսուր շրջանի տաճարների մեծ մասը: Մահարաջան հատեց Վադակկուննաթամ տաճարի շրջակայքի անտառը և հիմնեց Տրիսուր Պուրամ փառատոնը: Սակտան Տամպուրանը Տրիսուրը վերածել է Հարավային Հնդկաստանի կարևոր ֆինանսական և առևտրային կենտրոնի՝ Հնդկաստանի հարևան շրջաններից հրավիրելով ասորական քրիստոնյաների և բրահմանների ընտանիքների[8]։

Սակայն 1750-1760-ական թվականներին Մայսուրի սուլթան Հայդեր Ալին նվաճեց Տրիսուրը և այն դարձրեց Մայսուրի իշխանության կախյալ տիրույթ: 1786 թվականին նրա որդին՝ Տիպու Սուլթանը, կրկին հարձակվեց քաղաքի վրա՝ ավերելով նասրանի քրիստոնյաների եկեղեցիները և հինդուիստական տաճարները[9]։ Նա փորձում էր տեղի քրիստոնյաներին և հինդուիստներին դարձնել մահմեդական: Նրա ներխուժումից քաղաքի տնտեսությունը խարխլվել էր[10]։ Շրիրանգապատտանամի պատերազմի արդյունքում Տիպու Սուլթանը նահանջել է քաղաքից։ Նույն ժամանակահատվածում Սակտան Տամպուրանի ժառանգորդ Ռամա Վարմա 10-րդը պայմանագիրն է ստորագրել Բրիտանական Արևելահնդկական ընկերության հետ, համաձայն որի՝ Կոչինը դարձել է անգլիացիների կախյալ տիրույթ:

Ազգային-ազատագրական շարժում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Գոլդի կողմից 1816 թվականին կազմված քաղաքի առաջին հայտնի հատակագիծը

Ազգային-ազատագրական շարժումն իրական խթան ստացավ 1919 թվականին Հնդկական ազգային կոնգրեսի ձևավորումից հետո: 1921 թվականին քաղաքացիական անհնազանդության շարժումը ներգրավել է մեծ թվով կողմնակիցներ: 1927 թվականին Մահաթմա Գանդին այցելել է Վիվեկոդայամ դպրոց[11]։ 1934 թվականին Գանդին կրկին այցելել է Տրիսուր՝ Կրիշնա Մենոնի փաստաբանական գրասենյակի բացման ժամանակ: Այդ շենքը հետագայում հայտնի է դարձել որպես «Գանդի Մանդիրամ»[12]։ Այդ նույն տարում Կոչինի իշխանության դիվան Ռ. Կ. Շանմուկան Չետտին (1935-1941 թվականներ) քաղաքում բացել է քաղաքապետարան և հյուրատուն (Ռամանիլայամ): Այդ շենքերն այսօր էլ մնում են Կերալայի քաղաքականության կիզակետում:

Հետգաղութային շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին, երբ Հնդկաստանն անկախություն է ստացել Բրիտանիայից, Տրիսուրը մտել է Կոչինի իշխանության կազմի մեջ: 1949 թվականի հուլիսի 1-ին ստեղծվել է Տրիսուրի շրջանը՝ վարչական կենտրոնը Տրիսուրում:

Տրիսուրը հաճախ անվանում են Կերալա նահանգի մշակութային մայրաքաղաք:

Տրիսուրի ավտոկայանի հին լուսանկարը

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրիսուր Կոուլի ճահճուտները

Տրիսուրը տեղակայված է հնդկական Կերալա նահանգի կենտրոնական մասում: Քաղաքը գտնվում է Կոչին քաղաքից 75 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Կոյմբատուրից 133 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք և Կոժիկոդեից 144 կիլոմետր դեպի հարավ-արևելք[13]։ Լակկադիվյան ծովից քաղաքը բաժանում են Տրիսուր Կոուլ ջրաճահճային տարածքները, որոնք կատարում են բնական դրենաժի գործառույթ՝ պաշտպանելով քաղաքը ջրհեղեղներից, որոնցից տուժում են Կերալա նահանգի այլ քաղաքներ[14][15][16][17]։ Լճակները, գետերն ու ջրանցքները նույնպես պաշտպանում են քաղաքը ջրհեղեղներից մուսսոնների սեզոնին և կանխում ստորգետնյա ջրերի աղակալումը: Քաղաքը տեղակայված է Պալակկադի հարթավայրերի լայն հատվածում[18]։ Քաղաքի երկրաբանական հիմքը կազմում են արքեյան գնեյսները և բյուրեղային թերթաքարերը[19]։ Տրիսուրը տեղակայված է Հնդկական տեկտոնական սալի կենտրոնին մոտ և ենթակա է համեմատաբար փոքր սեյսմիկ ակտիվության:

Լճակներն ու ջրանցքները պաշտպանում են քաղաքը ջրհեղեղներից։ Տեսարան Վադակկեչիրայից, Տրիսուր

Ըստ Կյոպպենի կլիմայական դասակարգման՝ քաղաքի կլիման արևադարձային մուսսոնային է: Քանի որ քաղաքը գտնվում է Կերալա նահանգի առափնյա մասի հարավ-արևմուտքում, Տրիսուրը ենթարկվում է օդի ջերմաստիճանի չնչին տատանումների թե՛ օրվա, թե՛ ամբողջ տարվա ընթացքում: Ամառը տևում է մարտից մայիս, հունիսից սեպտեմբեր տևում է մուսսոնային սեզոնը: Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսները կազմում են հետմուսսոնային սեզոնը: Ձմեռը, որը տևում է դեկտեմբերից փետրվար, մյուս սեզոնների համեմատ փոքր-ինչ ավելի զով է և քամոտ[20]։

{{{location|{{{վայրը|}}}}}}ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 35.9
(96.6)
39.7
(103.5)
40.4
(104.7)
39.9
(103.8)
38.3
(100.9)
36.2
(97.2)
33.0
(91.4)
33.3
(91.9)
35.3
(95.5)
35.4
(95.7)
34.9
(94.8)
35.5
(95.9)
40.4
(104.7)
Միջին բարձր °C (°F) 33.1
(91.6)
34.8
(94.6)
35.7
(96.3)
34.9
(94.8)
33.3
(91.9)
30.2
(86.4)
29.5
(85.1)
29.8
(85.6)
30.6
(87.1)
31.5
(88.7)
32.0
(89.6)
32.0
(89.6)
32.2
(90)
Միջին ցածր °C (°F) 22.2
(72)
22.7
(72.9)
24.4
(75.9)
25.1
(77.2)
24.7
(76.5)
23.6
(74.5)
23.0
(73.4)
23.1
(73.6)
23.0
(73.4)
22.9
(73.2)
22.9
(73.2)
22.5
(72.5)
23.3
(73.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 16.5
(61.7)
16.9
(62.4)
18.9
(66)
19.9
(67.8)
20.2
(68.4)
19.6
(67.3)
18.5
(65.3)
19.6
(67.3)
20.3
(68.5)
18.0
(64.4)
16.9
(62.4)
16.6
(61.9)
16.5
(61.7)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 0.4
(0.016)
19.0
(0.748)
27.8
(1.094)
60.1
(2.366)
214.3
(8.437)
615.8
(24.244)
596.6
(23.488)
484.4
(19.071)
320.6
(12.622)
289.7
(11.406)
95.9
(3.776)
8.4
(0.331)
2732,9
(107,594)
Միջ. անձրևոտ օրեր 0.1 0.7 1.7 3.8 8.3 22.0 23.6 18.3 13.8 12.0 4.8 0.8 109.9
% խոնավություն 46 47 59 66 71 82 82 80 78 77 70 57 68
աղբյուր: India Meteorological Department[21]

Մուսսոնային սեզոնին քաղաքում նկատվում են ուժեղ հորդառատ անձրևներ։ Տեղումների տարեկան միջին նորմն ստացվում է 3000 մմ: Մուսսոնները սովորաբար գալիս են հարավ-արևմուտքից մայիսի վերջին շաբաթվա ընթացքում։ Հուլիսից հետո տեղումների ինտենսիվությունը մեծանում է։ Քաղաքում միջինը լինում է 124 անձրևային օր[20]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների[22][23]՝

19411951196119711981199120012011
575006950073000762007790074600317526325474

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Տրիսուրի բնակչությունը կազմել է 325 474 մարդ: Տղամարդիկ կազմում են բնակչության 48,6%-ը, կանայք՝ 51,4%-ը։ Բնակչության խտությունը կազմում է 3130 մարդ/կմ²։ Սեռերի հարաբերակցությունը 1,092/1,000 է։ Ընտանիքի միջին չափը՝ 4,27 մարդ։ Քաղաքի բնակչության 0,30%-ն ապրում է հետնախորշերում:

Գրագիտության մակարդակը՝ 95,5%։ Հինդուիստներ՝ 56%, քրիստոնյաներ՝ 40%, մուսուլմաններ՝ 4%։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի բնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շալինի Կումար՝ դերասանուհի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «PROVISIONAL POPULATION TOTALS, CENSUS OF INDIA 2011» (PDF). Census India. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2011-10-28-ին.
  2. ↑ «COMPARATIVE STUDY OF DECADAL GROWTH OFSTATE/DISTRICTS 1991-2001, 2001-2011» (PDF). Census India. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016-01-31-ին. Վերցված է 2011-10-28-ին.
  3. ↑ «Districts Profile». Thrissur District. Արխիվացված է օրիգինալից 2011-06-16-ին. Վերցված է 2010-09-22-ին.
  4. 1 2 «A tour of heritage sites in Thrissur». The Hindu. Chennai, India. 2009-12-04. Արխիվացված է օրիգինալից 2009-12-08-ին. Վերցված է 2010-07-09-ին.
  5. ↑ S Hemachandran, ««Monuments Embossing History»» (PDF).{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link), Kerala Calling, July 2007. Retrieved 24 January 2009
  6. ↑ V V K Valath (1992). Keralathile Sthalacharithrangal: Thrissur Jilla,(Malayalam: കേരളത്തിലെ സ്ഥലചരിത്രങ്ങള്‍: തൃശ്ശൂര്‍ ജില്ല) p.217. Kerala Sahithya Akadamy, Thrissur.
  7. 1 2 «Students prepare manual on flora». The Hindu. Chennai, India. 2005-03-04. Արխիվացված է օրիգինալից 2007-11-27-ին. Վերցված է 2010-07-09-ին.
  8. 1 2 «Brief History» (PDF). Kerala Government. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-04-26-ին. Վերցված է 2011-06-27-ին.
  9. ↑ «History». St. Anthony's Forane Church. Արխիվացված է օրիգինալից 2011-10-06-ին. Վերցված է 2011-06-27-ին.
  10. ↑ «Tipu Sultan: as known in Kerala». VOI Books. Արխիվացված է օրիգինալից 2018-02-22-ին. Վերցված է 2011-06-27-ին.
  11. ↑ «Thrissur school remembers Mahatma's visit». The Hindu. Chennai, India. 2010-10-15. Արխիվացված է օրիգինալից 2011-10-13-ին. Վերցված է 2011-07-11-ին.
  12. ↑ «Barrister Krishna Menon's forgotten story». CityJournal. Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2011-07-11-ին.
  13. ↑ «Geography and Climate» (PDF). ADB. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-06-12-ին. Վերցված է 2010-05-16-ին.
  14. ↑ «Warning bells in Kole». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2007-10-16-ին. Վերցված է 2012-06-23-ին.
  15. ↑ «Agriculture-wetland interactions and sustainability of rice cultivation in the Kole land, Kerala» (PDF). Jeena T Srinivasan. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013-07-29-ին. Վերցված է 2012-06-23-ին.
  16. ↑ «Project to protect kole wetlands». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2011-04-24-ին. Վերցված է 2012-06-23-ին.
  17. ↑ «Migratory fish spotted in kole land». The Hindu. Արխիվացված է օրիգինալից 2011-07-19-ին. Վերցված է 2012-06-23-ին.
  18. ↑ Jose AI, Paulose S, Prameela P & Bonny BP (eds), 2002, «Package of Practices Recommendations: Crops». Արխիվացված է օրիգինալից 2005-12-19-ին., Kerala Agricultural University. Retrieved 18 January 2006
  19. ↑ «Geography». Thrissur Municipal Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին. Վերցված է 2010-11-27-ին.
  20. 1 2 «Climate». Kerala Government. Արխիվացված է օրիգինալից 2011-02-08-ին. Վերցված է 2010-09-22-ին.
  21. ↑ «Climatological Tables of Observatories in India 1991-2020» (PDF). India Meteorological Department. Վերցված է April 8, 2024-ին.
  22. ↑ «INDIA: urban population». Populstat.info. Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին. Վերցված է 2013-01-20-ին.
  23. ↑ «ALPHABETICAL LIST OF TOWNS AND THEIR POPULATION» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011-07-21-ին. Վերցված է 2023-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. ↑ «Embassy of the Russian Federation in The Republic of India». Արխիվացված է օրիգինալից 2014-02-04-ին. Վերցված է 2014-05-27-ին.
  25. ↑ «Mayors of Yessentuki City in Russia and Thrissur in India approved on singing the Twin city agreement | Mission of Rossotrudnichestvo in the Republic of India». Արխիվացված է օրիգինալից 2014-02-19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիսուր» հոդվածին։