Տրինիդադի ամրոց
Տրինիդադի ամրոց իսպ.՝ Castillo de la Trinidad | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Հասցե | Punta de la Poncella[1] |
Վարչական միավոր | Ռոսաս[2] |
Երկիր | Իսպանիա[2] |
Ճարտարապետական ոճ | Ազգային ճարտարապետություն |
Castell de la Trinitat Վիքիպահեստում |
Տրինիդադի ամրոց (իսպ.՝ Castillo de la Trinidad), պաշտպանական կառույց Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզի Ժիրոնայի պրովինցիայի Ալտ Էմպորդա կոմարկայում՝ Ռոսասի ծովածոցում։ Ռոսասի ամրոցի հետ միասին Տրինիդադի ամրոցը պաշտպանում էր Ռոսաս քաղաքը։
Իր անվանումն ամրոցն ստացել է 1508 թվականին այդ վայրում կառուցված մատուռի անունից, որը պաշտպանական աշտարակի հետ միասին քանդվել է Կառլոս V կայսրե հրամանով ամրոցի շինարարության ժամանակ՝ 1543 թվականին[3]։ Ամրոցի շինարարական աշխատանքներն սկսել են 1544 թվականի հունվարի 2-ին և ավարտվել 1551 թվականի կեսերին իսպանացի ինժեներ Լուիս Պիսանոյի ղեկավարությամբ։ 1808 թվականին Թագավորական նավատորմի նավաստիներն ու ծովայինները նավապետ Թոմասի (Լորդ Կրոկան) ղեկավարությամբ և Կատալոնիայի կանոնավոր բանակի օգնությամբ տասներկու օր պաշտպանել են ամրոցն ընդդեմ ֆրանսիական ու իտալական հրետանու[4]։
Տրինիդադի ամրոցը կառուցվել է հնգաթև աստղի ձևով[5]։ Պատերի բարձրությունը հասնում է 18-20 մետրի։ Այն նախատեսված է եղել 350 մարդուց բաղկացած կայազորի տեղավորման համար։
1988 թվականի նոյեմբերի 8-ին Տրինիդադի ամրոցը հայտարարվել է պատմամշակութային հուշարձան և ստացել է RI-51-0006055 գրանցման համարը։ Շուրջ 200 տարի լքված լինելուց հետո ամրոցը վերակառուցվել է 2002-2010 թվականներին[6]. վերակառուցման աշխատանքների ընթացքում ծախսվել է շուրջ 2 միլիոն եվրո։ Ներկայում ամրոցում գործում է թանգարան, որ բացվել է 2010 թվականի սեպտեմբերի 26-ին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ poblesdecatalunya.cat
- ↑ 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Candi, Francesch Carreras y. Geografía general de Catalunya: Provincia de Gerona, Joaquín Botet i Sisó (Spanish). Albert Martin.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Reay, Justin. A Place of Considerable Importance: Lord Cochrane at the Siege of Rosas 1808.
- ↑ Lloyd, Chris (2002). The Rough Guide to Costa Brava. Rough Guides. էջ 286. ISBN 978-1-85828-802-4.
- ↑ «Castell de la Trinitat» (PDF) (Spanish). Municipal Government of Roses. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- C. Díaz, H. Palou i A. M. Puig, La Ciutadella de Roses, Quaderns de la revista de Girona, 2004.
- Reay, Justin, "The Royal Navy in the Bay of Rosas, 1808-09", in C. Diaz, R. Pedler and J. Reay, El Setge de Roses de 1808, Ajuntament de Roses 2008, pp88–133 and 240-284.
- Reay, Justin, "A Place of Considerable Importance: Lord Cochrane at the Siege of Rosas 1808", The Mariner's Mirror November 2009, available at Oxford University Research Archive at http://ora.ox.ac.uk/objects/uuid:2bc4c3b7-fb89-452c-a0a2-51dd6e95de30.
- Pujol i Hamelink, Marcel, La vila de Roses (segles XIV i XVI), Roses: Ajuntament de Roses, 1997.
- De la Fuente, Pablo, Les fortificacions reials del golf de Roses a l'època moderna, Roses: Ajuntament de Roses, 1998.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրինիդադի ամրոց» հոդվածին։ |
|