Jump to content

Տրիմեթոպրիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրիմեթոպրիմ
Քիմիական միացություն Խմբագրել Wikidata
քիմիական երևույթի տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիանյութ
 մաքուր նյութ
  քիմիական միացություն Խմբագրել Wikidata
Կիրառությունըդեղանյութեր Խմբագրել Wikidata
Քիմիական բանաձևC₁₄H₁₈N₄O₃ Խմբագրել Wikidata
SMILES կանոնավոր բանաձևCOC1=CC(=CC(=C1OC)OC)CC2=CN=C(N=C2N)N Խմբագրել Wikidata
Ակտիվ բաղադրիչ էՊրիմսոլ Խմբագրել Wikidata
Տաքսոնի ելանյութՎերուկոզիսպորա Խմբագրել Wikidata
Բուժվել էԷշերիխիա կոլի վարակիչ հիվանդություն, թոքաբորբ, վերին շնչուղիների վարակ, Սուր բրոնխիտ, Տոքսոպլազմոզ, միզուղիների ինֆեկցիաներ, Ստաֆիլակոկային վարակ Խմբագրել Wikidata
Հղիության կատեգորիաԱվստրալիայում հղիության «B3» կատեգորիա, ԱՄՆ հղիության կատեգորիա C Խմբագրել Wikidata
Զանգված290,138 զանգվածի ատոմական միավոր Խմբագրել Wikidata
Բնութագրվում էդառնություն Խմբագրել Wikidata
Սուբյեկտի նշանակությունֆերմենտի արգելակիչ, Վիտամին B9, միզուղիների հակաինֆեկցիոն դեղամիջոցներ, հակամալարիային դեղամիջոց, ֆոլաթթվի անտագոնիստներ, ցիտոքրոմ P450 CYP2C8 ինհիբիտորներ, Հիմնական դեղամիջոցներ, բակտերիասպան Խմբագրել Wikidata
ԱՀԿ դասակարգումխորհուրդ տրվող հակաբակտերիալ դեղամիջոցներ Խմբագրել Wikidata

Տրիմեթոպրիմ, հակաբիոտիկ, որն ակտիվ է գրամ-բացասական (E. coli, Proteus, Klebsiella) և որոշ գրամ-դրական միկրոօրգանիզմների դեմ՝ թողնելով բակտերիոստատիկ ազդեցություն։ Ազդեցության մեխանիզմը կապված է դիհիդրոֆոլատ ռեդուկտազա ֆերմենտի արգելակման հետ՝ տետրահիդրոֆոլաթթվի սինթեզի գործընթացում։

Այն հիմնականում կիրառվում է միզուղիների ինֆեկցիաներ բուժման ժամանակ[1]։ Ինչպես նաև, օգտագործվում է միջին ականջի բորբոքման և ճանապարհորդական փորլուծության դեպքում[1]։ Սուլֆամեթոքսազոլի կամ դապսոնի հետ այն կարող է կիրառվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մոտ թոքաբորբի բուժման համար[1][2]։ Որպես կանոն, տրիմեթոպրիմը կիրառվում է դեղահաբերի տեսքով՝ օրալ կամ բերանացի ընդունման ճանապարհով[1]։

Նման դեղամիջոցների, տարբեր դեղաչափերի կիրառման դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել հիվանդության պատմությունը, մասնավորապես՝ ֆոլաթթվային անբավարարություն, ալերգիկ ռեակցիաներ կամ գերզգայունություն, բրոնխիալ ասթմա, ինչպես նաև լյարդի և վահանաձև գեղձի դիսֆունկցիա: Երկարատև օգտագործման դեպքում անհրաժեշտ է համակարգված կերպով կատարել ծայրամասային արյան, լյարդի կամ երիկամների ֆունկցիոնալ վիճակի կլինիկական լաբորատոր հետազոտություններ:

Հաճախակի կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, համի և հոտի փոփոխություն, մաշկի վրա ցանավորում[1]։ Նման դեղամիջոցի երկարատև օգտագործման դեպքում երբեմն զարգանում են արյան հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են՝ թրոմբոցիտոպենիա կամ լեյկեմիա, ինչպես նաև արևի լույսի նկատմամբ գերզգայունություն[1]։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում, ինչպես նաև երիկամային կամ լյարդի հիվանդություններ ունեցող անձանց, քանի որ նեֆրոտոքսիկ է[1]։ Կրծողների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքները մտահոգության տեղիք են տվել, քանի որ նման դեղամիջոցները կարող են մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը[1][3]։ Տրիմեթոպրիմը բժշկության մեջ առաջին անգամ կիրառվել է 1962 թվականին, իսկ դեղամիջոցի ջեներիկ տարբերակները կիրառվել են ավելի ուշ[4]։ Այն ընդգրկված է «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կարևորագույն դեղերի ցանկում[5][6]։

Կիրառումը բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հիմնականում կիրառվում է միզուղիների ինֆեկցիաների բուժման համար, չնայած որ,կարող է օգտագործվել աէրոբ մանրէների ցանկացած զգայուն տեսակի դեմ[7]։ Այն կարող է նաև օգտագործվել (Pneumocystis jirovecii) տեսակի կողմից հարուցվող՝ թոքաբորբի բուժման և կանխարգելման համար[7]։ Այն ընդհանուր առմամբ, խորհուրդ չի տրվում անաէրոբ օրգանիզմների կողմից հարուցվող վարակների, ինչպիսին է (լատիներեն՝ Clostridioides difficile)-ի հետ կապված կոլիտը (հակաբիոտիկների կիրառումից առաջացած փորլուծության հիմնական պատճառ)[7]։ Տրիմեթոպրիմը նաև կիրառվել է ռետինիտի բուժման փորձարկումներում[8]։

Այն խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում, ինչպես նաև երիկամային կամ լյարդի հիվանդություններ ունեցող անձանց, քանի որ նեֆրոտոքսիկ է։ Տրիմեթոպրիմը պատկանում է սուլֆանիլամիդային հակամանրէային դեղամիջոցների դասին: Հակաբիոտիկների մեկ այլ խմբերին են դասվում՝ պենիցիլին, ամոքսիցիլին և մետրոնիդազոլ: Այն կանխում է մարդու օրգանիզմում մանրէների աճը և կանխարգելում է բակտերիալ վարակները: Տրիմեթոպրիմը, հասանելի է դեղահաբի տեսքով, որը սովորաբար անհրաժեշտ է ընդունել օրական մեկ կամ երկու անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, կամ հետո: Միկրոօրգանիզմերի կայունությունը տրիմեթոպրիմի նկատմամբ մեծանում է, այնուամենայնիվ շատ զարգացող երկրներում, այն դեռևա մնում է առաջին շարքի հակաբիոտիկ[9]։

Զգայունության սպեկտր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիմետոպրիմի նկատմամբ բակտերիաների զգայունություն և ռեզիստենտություն[10][11]

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տրիմեթոպրիմը արգելափակում է էպիթելային խողովակի դիստալ (Na+) անցուղիները, գործելով որպես՝ ամիլորիդին։ Այն կարող է հանգեցնել օրգանիզմում կալիումի մակարդակի բարձրացման (հիպերկալեմիա)[15]։
  • Կարող է մրցակցության մեջ մտնել կրեատինինի հետ՝ երիկամային խողովակների մեջ սեկրեցիայի համար։ Այն կարող է հանգեցնել շիճուկային կրեատինինի մակարդակի արհեստական բարձրացման[16]։
  • Երկարատև կիրառման դեպքում, կարող է բերել «Շիգա տոքսին»ի կոնցենտրացիայի աճ[17]։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կարող է ներգրավվել դիսուլֆիրամինային ռեակցիայի մեջ, եթե դրա ընդունումից հետո կատարվել է ալկոհոլի չարաշահում, մասնվաորապես սուլֆամետօքսազոլի հետ համատեղ[18][19]։

Ըստ կատարված հետազոտությունների տվյալների, արձանագրվել է, որ տրիմեթոպրիմը ներթափանցում է ընկերքի միջով և կարող է բացասական ազդել ֆոլաթթվի մետբաբոլիզմի վրա, որի հետևանքով ավելանում է՝ տրիմեթոպրիմի հետ կապված կառուցվածքային բնածին արատների ռիսկը, մասնավորապես հղիության առաջին եռամսյակում[20]։ 2013 թվականին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հղիության վաղ շրջանում՝ տրիմեթոպրիմ ընդունող կանանց մոտ վիժման ռիսկը կրկնակի մեծանում է[21]։

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոսկեգույն ստաֆիլոկոկ (DHFR-NADPH-ի և տրիմեթոպրիմի PDB մուտքի հետ համատեղ)[22]

Տրիմեթոպրիմը կապվում է դիհիդրոֆոլատ ռեդուկտազի հետ և կանխում է դիհիդրոֆոլաթթվի (DHF) վերականգնումը տետրահիդրոֆոլաթթվի (THF)[23]։ Տետրահիդրոֆոլաթթվի՝ թիմիդինի ցիկլի սինթեզի կարևոր նախանյութն է, և այս փուլում վերջինիս ազդեցությունը կանխում է բակտերիալ ԴՆԹ-ի սինթեզը[23]։ Տրիմեթոպրիմի արգելակող ակտիվությունը բակտերիալ դիհիդրոֆոլատ ռեդուկտազի դեմ վաթսուն հազար անգամ ավելի մեծ է, քան մարդու դիհիդրոֆոլատ ռեդուկտազինը[24]։ Քիմիական բանաձև՝ C14H18N4O3 և քիմիական անվանում 5-[(3,4,5-տրիմետօքսիֆենիլ)մեթիլ]-2,4-պիրիմիդինդիամին։

Սուլֆամեթօքսազոլը արգելակում է դիհիդրոպտերոատ սինթազին, որը նույն ցիկլի ավելի վերևում ներգրավված ֆերմենտ է[23]։ Տրիմեթոպրիմը և սուլֆամեթոքսազոլը սովորաբար օգտագործվում են համակցված՝ հնարավոր սիներգետիկ ազդեցությունների և ռեզիստենտության զարգացման նվազման պատճառով[23][25]։

Տետրահիդրոֆոլատի սինթեզի ուղի

Տրիմեթոպրիմը բժշկության մեջ առաջին անգամ կիրառվել է՝ 1962 թվականին[4]։ 1972 թվականին՝ Ֆինլանդիայում, այն օգտագործվել է որպես միզուղիների ինֆեկցիաների պրոֆիլակտիկ բուժման միջոց[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 «Trimethoprim». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  2. Masur H, Brooks JT, Benson CA, Holmes KK, Pau AK, Kaplan JE (2014 թ․ մայիս). «Prevention and treatment of opportunistic infections in HIV-infected adults and adolescents: Updated Guidelines from the Centers for Disease Control and Prevention, National Institutes of Health, and HIV Medicine Association of the Infectious Diseases Society of America». Clinical Infectious Diseases. 58 (9): 1308–1311. doi:10.1093/cid/ciu094. PMC 3982842. PMID 24585567.
  3. «Prescribing medicines in pregnancy database». Australian Government. 2014 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  4. 1 2 3 Huovinen P (2001 թ․ հունիս). «Resistance to trimethoprim-sulfamethoxazole». Clinical Infectious Diseases. 32 (11): 1608–1614. doi:10.1086/320532. PMID 11340533.
  5. World Health Organization (2021). World Health Organization model list of essential medicines: 22nd list (2021). Geneva: World Health Organization. hdl:10665/345533. WHO/MHP/HPS/EML/2021.02.
  6. Hamilton R (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 113. ISBN 978-1-284-05756-0.
  7. 1 2 3 Rossi S, ed. (2013). Australian Medicines Handbook (2013 ed.). Adelaide: The Australian Medicines Handbook Unit Trust. ISBN 978-0-9805790-9-3.
  8. Pradhan E, Bhandari S, Gilbert RE, Stanford M (2016 թ․ մայիս). «Antibiotics versus no treatment for toxoplasma retinochoroiditis». The Cochrane Database of Systematic Reviews. 2016 (5): CD002218. doi:10.1002/14651858.CD002218.pub2. PMC 7100541. PMID 27198629.
  9. «Three-day courses of antibiotics for uncomplicated urinary tract infection | Guidance and guidelines | NICE». 2015 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. «TRIMETHOPRIM- trimethoprim tablet». DailyMed. U.S. National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. 1 2 «PRIMSOL- trimethoprim hydrochloride solution». DailyMed. U.S. National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  12. «PROLOPRIM® (trimethoprim)100-mg and 200-mg Scored Tablets». DailyMed. U.S. National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  13. Ellenhorn MJ, Schonwald S, Ordog G, Wasserberger J. American Hospital Formulary Service- Drug Information 2002. Baltimore, MD: Williams and Wilkins. էջ 236.
  14. MICROMEDEX Thomson Health Care. USPDI (2002). Drug Information for the Health Care Professional. Vol. 1 (22nd ed.). Greenwood Village, CO.: Thomson Health Care. էջ 2849.
  15. Choi MJ, Fernandez PC, Patnaik A, Coupaye-Gerard B, D'Andrea D, Szerlip H, Kleyman TR (1993 թ․ մարտ). «Brief report: trimethoprim-induced hyperkalemia in a patient with AIDS». The New England Journal of Medicine. 328 (10): 703–706. doi:10.1056/NEJM199303113281006. PMID 8433730.
  16. Naderer O, Nafziger AN, Bertino JS (1997 թ․ նոյեմբեր). «Effects of moderate-dose versus high-dose trimethoprim on serum creatinine and creatinine clearance and adverse reactions». Antimicrobial Agents and Chemotherapy. 41 (11): 2466–2470. doi:10.1128/AAC.41.11.2466. PMC 164146. PMID 9371351.
  17. Kimmitt PT, Harwood CR, Barer MR (2000). «Toxin gene expression by shiga toxin-producing Escherichia coli: the role of antibiotics and the bacterial SOS response». Emerging Infectious Diseases. 6 (5): 458–465. doi:10.3201/eid0605.000503. PMC 2627954. PMID 10998375.
  18. Edwards DL, Fink PC, Van Dyke PO (1986 թ․ դեկտեմբեր). «Disulfiram-like reaction associated with intravenous trimethoprim-sulfamethoxazole and metronidazole». Clinical Pharmacy. 5 (12): 999–1000. PMID 3492326. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին.
  19. Heelon MW, White M (1998). «Disulfiram-cotrimoxazole reaction». Pharmacotherapy. 18 (4): 869–870. doi:10.1002/j.1875-9114.1998.tb03913.x. PMID 9692665. S2CID 23968977. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին.
  20. Sivojelezova A, Einarson A, Shuhaiber S, Koren G (2003 թ․ սեպտեմբեր). «Trimethoprim-sulfonamide combination therapy in early pregnancy». Canadian Family Physician. 49: 1085–1086. PMC 2214286. PMID 14526858.
  21. Andersen JT, Petersen M, Jimenez-Solem E, Broedbaek K, Andersen EW, Andersen NL, Afzal S, Torp-Pedersen C, Keiding N, Poulsen HE (2013 թ․ օգոստոս). «Trimethoprim use in early pregnancy and the risk of miscarriage: a register-based nationwide cohort study». Epidemiology and Infection. 141 (8): 1749–1755. doi:10.1017/S0950268812002178. PMC 9151599. PMID 23010291. S2CID 19917493.
  22. Heaslet H, Harris M, Fahnoe K, Sarver R, Putz H, Chang J, Subramanyam C, Barreiro G, Miller JR (2009 թ․ օգոստոս). «Structural comparison of chromosomal and exogenous dihydrofolate reductase from Staphylococcus aureus in complex with the potent inhibitor trimethoprim». Proteins. 76 (3): 706–717. doi:10.1002/prot.22383. PMID 19280600. S2CID 1373618.
  23. 1 2 3 4 Brogden RN, Carmine AA, Heel RC, Speight TM, Avery GS (1982 թ․ հունիս). «Trimethoprim: a review of its antibacterial activity, pharmacokinetics and therapeutic use in urinary tract infections». Drugs. 23 (6): 405–430. doi:10.2165/00003495-198223060-00001. PMID 7049657. S2CID 21806926.
  24. Burchall JJ (1973 թ․ նոյեմբեր). «Mechanism of action of trimethoprim-sulfamethoxazole. II». The Journal of Infectious Diseases. 128: Suppl: 437-Suppl: 441. doi:10.1093/infdis/128.Supplement_3.S437. JSTOR 30105875. PMID 4585969.
  25. Brumfitt W, Hamilton-Miller JM (1993 թ․ դեկտեմբեր). «Reassessment of the rationale for the combinations of sulphonamides with diaminopyrimidines». Journal of Chemotherapy. 5 (6): 465–469. doi:10.1080/1120009X.1993.11741097. PMID 8195839.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիմեթոպրիմ» հոդվածին։