Jump to content

Տրիկվետրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպեռնիկոսի տրիկվետրումը

Տրիկվետրում (ծագում է՝ լատիներեն tri- ["երեք"] և quetrum ["անկյունավոր"]), միջնադարյան անվանումն է հին աստղագիտական գործիքի, որը առաջին անգամ նկարագրվել է Պտղոմեոսի կողմից Ալմագեստում: Այն նաև հայտնի էր որպես պարալակտիկ քանոն և օգտագործվում էր երկնային մարմինների բարձրությունները որոշելու համար։ Պտղոմեոսը այն անվանում է «պարալակտիկ գործիք» և, կարծես, կիրառել է Լուսնի զենիթային հեռավորությունը և պարալաքսը որոշելու նպատակով[1][2]:

Տրիկվետրումը կատարում էր նույն գործառույթը, ինչ քվադրանտը և ստեղծվել էր աղեղներն ու շրջանագծերը ճշգրիտ աստիճանավորման համար։ Այն բաղկացած էր ուղղահայաց սյունից՝ սանդղակով, և երկու պտտվող թևերից, որոնք ամրացված էին վերևում և ներքևում։ Վերին թևը ուներ նշանառման սարքեր։ Երկու թևերը միացված էին այնպես, որ ծայրերը կարող էին սահել։ Երբ դիտողը նշանառում էր վերին թևի երկայնքով, ստորին թևի անկյունը փոխվում էր։ Ստորին ձողի դիրքը կարդալով՝ համադրելով այն ուղղահայացի երկարության հետ, հնարավոր էր հաշվարկել Աստղագիտական մարմնի զենիթային հեռավորությունը (կամ բարձրությունը)[1][3]:

Տրիկվետրումը եղել է ամենատարածված աստղագիտական գործիքներից մեկը մինչև աստղադիտակի հայտնագործումը․ այն կարող էր անկյունները չափել ավելի մեծ ճշգրտությամբ, քան աստրոլաբը[2]: Կոպեռնիկոսը նկարագրում է դրա կիրառությունը De revolutionibus orbium coelestium-ի (1543) չորրորդ գրքում՝ «Instrumenti parallactici constructio» վերնագրի ներքո[2]: Գործիքն օգտագործել է նաև Տիխո Բրահեն[4] նույն դարում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Kelley, D., Milone, E., (2005), Exploring Ancient Skies: An Encyclopedic Survey of Archaeoastronomy, էջեր 77-79. Birkhäuser.
  2. 2,0 2,1 2,2 Gassendi, P., Thill, O., (2002) The Life of Copernicus (1473-1543), էջեր 118-120. Xulon Press.
  3. Krebs, R., (2004), Groundbreaking Scientific Experiments, Inventions, and Discoveries of the Middle Ages and the Renaissance, էջ 225. Greenwood Publishing Group.
  4. Christianson, J., (2000), On Tycho's Island: Tycho Brahe and His Assistants, 1570-1601, էջեր 73-75. Cambridge University Press.