Տրիխոֆիտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրիխոֆիտոն
Trichophyton rubrum var rodhaini.jpg
Տեսակ տաքսոն
MeSHID D014249
Trichophyton Վիքիպահեստում
Տրիխոֆիտոն
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում
ՍԽԱԼԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
latin արժեքը նշված չէ
uselang=hy}}
[{{fullurl:commons:Special:Search/{{{latin}}}|uselang=hy}} Փնտրել պատկերներ
Վիքիպահեստում]

Տրիխոֆիտոն (լատ.՝ Trichophyton), կորիզավորների վերնաթագավորության սնկերի տեսակ, որը ներառում է մակաբուծային տեսակներ, որոնք առաջացնում են միկրոզներ, այդ թվում ոտնաթաթի էպիդերմոֆիտիա, խուզող մկնատամ (որքին), աճուկային էպիդերմոֆիտիա և եղունգների, գորտնուկների, մաշկի և գլխի մակերեսի նմանատիպ այլ վարակներ։ Տիխոֆիտոնը բնութագրվում է հարթ (гладкостенные) մակրո- և միկրոկոնիդիաների (բազմաբջիջ սպորներով անսեռ սերունդ) զարգացմամբ։

Մակրոկոնիդիաները հիմնականում նստած են անմիջապես հիֆերի կամ կարճ ոտիկների վրա, բարակ- կամ հաստպատային են, բուլավանմաններից մինչև իլիկաձև, 4-8-ից մինչև 8-50 մկմ չափերով։ Մակրոկոնիդիաները քիչ են կամ բացակայում են բազմաթիվ տեսակների մոտ։ Միկրոկոնիդիաները լինում են գնդանման, տանձանման մինչև բուլավայանման կամ անկանոն ձևի, 2-4 մմ չափերով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեոֆիլային տեսակները հիմնականում ապրում են հողի մեջ։ Անտրոպոֆիլ տեսակներով հիմնականում վարակվում են մարդիկ: Զոոֆիլ սնկերով ավելի շատ վարակվում են կենդանիները, քան մարդիկ։ Մարդիկ ու կենդանիներ մակաբույծ կամ դերմատոֆիտ սնկերի բնական կրողներ են։

Trichophyton ajelloi գեոֆիլ
Trichophyton concentricum անթրոպոֆիլ
Trichophyton equinum զոոֆիլ (ձիեր)
Trichophyton flavescens գեոֆիլ (փետուրներ)
Trichophyton gloriae գեոֆիլ
Trichophyton megnini անթրոպոֆիլ
Trichophyton mentagrophytes var. erinacei զոոֆիլ (ոզնիներ)
Trichophyton interdigitale անթրոպոֆիլ
Trichophyton onychocola գեոֆիլ
Trichophyton phaseoliforme գեոֆիլ
Trichophyton redellii զոոֆիլ (չղջիկներ)[1]
Trichophyton rubrum անթրոպոֆիլ
Trichophyton rubrum խավավար շտամ անթրոպոֆիլ
Trichophyton rubrum հատիկավոր լարում անթրոպոֆիլ
Trichophyton schoenleinii անթրոպոֆիլ
Trichophyton simii զոոֆիլ (կապիկներ, ընտանի)
Trichophyton soudanense անթրոպոֆիլ
Trichophyton terrestre գեոֆիլ
Trichophyton tonsurans անթրոպոֆիլ
Trichophyton vanbreuseghemii գեոֆիլ
Trichophyton verrucosum զոոֆիլ (ԽԵԿ, ձիեր)
Trichophyton violaceum անթրոպոֆիլ
Trichophyton yaoundei անթրոպոֆիլ

Ազդեցությունը մարդու վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Trychophyton rubrum-ից առաջացած օնիխոմիկոզ աջ և ձախ ոտնաթաթերի բութ մատների վրա

Անթրոպոֆիլ տեսակներն առաջացնում են դերմատոֆիտների տարբեր ձևեր, մաշկի սնկային վարակներ: Այդ տեսակի կերատինոֆիլային են. նրանք սնվում են եղունգների, մազերի և մահացած մաշկի կերատինները լուծելով։

Trichophyton concentricum առաջացնում է կղմինդրասնկային միկոզ (черепицеобразный микоз) մաշկի վարակ, որն արտահայտվում է մի շարք համակենտրոն օղակների ժայթքումով, որոնք կազմում են պապուլասկվամոզային  կարկատաններ (patc)[2]։

Trichophyton rubrum եւ Trichophyton interdigitale վարակելով ոտնաթաթը առաջացնում են ոտնաթաթի դերմատոֆիտիա (стопа атлета - մարզիկի ոտնաթաթ), ոտքի եզունգների սնկային վարակներ (tinea unguium, կամ օնիխոմիկոզ), աճուկային դերմատոֆիտիա - մաշխաբորբ (tinea cruris), և խուզող մկնատամ (tinea corporis)։

Վարակը հեշտությամբ կարող է տարածվել մարմնի այլ մասերի վրա, ինչպես նաեւ պահպանվել իրերի և հիվանդին շրջապատող միջավայրում (գուլպաներ, կոշիկներ, հագուստ, ցնցուղ, լոգանք, հատակներ, գորգեր և այլն)։ Նա կարող է փոխանցվել դիպչելու դեպքում, վարակված մասնիկների հետ հպման դեպքում (մահացած մաշկի, եղունգների կտորների, մազերի), որոնք թափվում են վարակակրի վրայից և սնկի սպորների հետ շփման դեպքում։ Այդ սնկերը զարգանում են տաք, խոնավ մութ վայրերում, օրինակ, փակ կոշիկի մեջ քրնած ոտքերի մաշկի մատների եղջերակերպ վերին շերտերում կամ հասարակական ցնցուղարանների խոնավ հատակին մահացած մաշկի մասնիկների վրա։ Սպորները վերացնելը չափազանց դժվար է, և նրանք տարածվում է ամենուր:

Երբ սնկի գիֆերը խրվում են մաշկի մեջ և կերատինը լուծելու համար բաց են թողնում ֆերմենտներ, նրանք կարող են առաջացնել նյարդային վերջավորությունների գրգռում, որը հանգեցնում է քորի։ Քորը քորելու ցանկություն է առաջացնում, որն օգնում է մաշկի մասնիկներին որ տեղափոխվեն և սունկը տարածվի տիրոջ մարմնի մյուս մասերի վրա։ Քերծվածքները նաև հեշտացնում են սնկերի տարածումը դեպի մաշկի խորքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The fungus Trichophyton redellii sp. Nov. Causes skin infections that resemble white-nose syndrome of hibernating bats.»։ J Wildl Dis 51 (1): 36–47։ Jan 2015։ PMID 25375940։ doi:10.7589/2014-05-134 
  2. Malabar itch — definition from Biology-Online.org

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]