Jump to content

Տրիազոլամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրիազոլամ
Քիմիական միացություն Խմբագրել Wikidata
քիմիական երևույթի տեսակ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիանյութ
 մաքուր նյութ
  քիմիական միացություն Խմբագրել Wikidata
Կիրառությունըդեղանյութեր Խմբագրել Wikidata
Քիմիական բանաձևC₁₇H₁₂Cl₂N₄ Խմբագրել Wikidata
SMILES կանոնավոր բանաձևCC1=NN=C2N1C3=C(C=C(C=C3)Cl)C(=NC2)C4=CC=CC=C4Cl Խմբագրել Wikidata
Սահմանված օրական դոզա0,25 միլիգրամ Խմբագրել Wikidata
Ակտիվ բաղադրիչ էհալյուցինոգեն Խմբագրել Wikidata
Բուժվել էանքնություն, քնի խանգարում Խմբագրել Wikidata
Փոխազդեցությունգամմա-ամինոկարագաթթվի A տիպի ալֆա1 ենթամիավոր, Գամմա-ամինոկարագաթթվի A տիպի ալֆա2 ենթամիավոր, Գամմա-ամինոկարագաթթվի A տիպի ալֆա3 ենթամիավոր, Գամմա-ամինոկարագաթթվի A տիպի ալֆա5 ենթամիավոր Խմբագրել Wikidata
Իրավական կարգավիճակ բժշկությունումտուփի նախազգուշացում Խմբագրել Wikidata
Հղիության կատեգորիաԱՄՆ-ում հղիության X կատեգորիա Խմբագրել Wikidata
Լյարդի ախտահարման հավանականությունLiverTox toxicity likelihood category E* Խմբագրել Wikidata
Զանգված342,044 զանգվածի ատոմական միավոր Խմբագրել Wikidata
Սուբյեկտի նշանակությունGABAA ընկալիչի դրական ալոստերիկ մոդուլյատորներ, անքսիոլիտիկներ, GABAA մոդուլյատորներ, անզգայացման օժանդակ միջոցներ, զարգացման համար թունավոր նյութ, Բենզոդիազեպիններ Խմբագրել Wikidata

Տրիազոլամ (բենզոդիազեպին, անգլ.՝ Triazolam), անքսիոլիտիկ դեղամիջոց կամ տրանկվիլիզատոր, որը վաճառվում է նաև (լատիներեն՝ Halcion) ապրանքանիշի անվան ներքո: Սպիտակ, բյուրեղային փոշի, որը պատկանում է տրիազոլոբենզոդիազեպինների դասին և կիրառվում է որպես կենտրոնական նյարդային համակարգը (ԿՆՀ) ընկճող դեղամիջոց[1]։ Այն դրսևորում է բենզոդիազեպիններին բնորոշ դեղաբանական հատկություններ, սակայն ընդհանուր առմամբ կիրառվում է որպես սեդատիվ դեղամիջոց` ծանր անքնության բուժման համար[2]։ Տրիազոլամը, հանդիսանալով որպես սեդատիվ կամ քնաբեր դեղամիջոց, դրսևորում է նաև տագնապամարիչ, հանգստացնող, հակացնցումային և մկանները թուլացնող (միոռելաքսանտ) հատկություններ[3]։

Տրիազոլամը ունի սեդատիվ ազդեցություն, որը կարող է բերել ընկճման կամ գիտակցության մթագնման, հետևաբար նախքան դեղամիջոցի ընդունումը, անհրաժեշտ է խուսափել մեքենա վարելուց կամ ծանր ֆիզիկական գործողություններից, որոնք պահանջում են ավելի մեծ զգոնություն: Եթե ​​այս դեղամիջոցի երկարատև կիրառման կամ բարձր դեղաչափով բուժման դեպքում, վերջինիս արդյունավետությունը կարող է նվազել, և նույն ազդեցությանը հասնելու համար կարող է անհրաժեշտ լինել ավելի բարձր դեղաչափեր, սակայն տրիազոլամի երկարատև ընդունման կամ բարձր դեղաչափի դեպքում կարող է առաջանալ`գլխապտույտ, գերհոգնածություն, հավասարակշռության խանգարում:

Տրիազոլամը առաջին անգամ արտոնագրվել է 1970 թվականին և ԱՄՆ-ում վաճառքի է հանվել՝ 1982 թվականին[4]։ 2017 թվականին ԱՄՆ-ում, այն 289-րդ ամենահաճախ նշանակվող դեղամիջոցներից էր՝ ավելի քան մեկ միլինոն դեղատոմս[5]։

Կիրառումը բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիազոլամը սովորաբար կիրառվում է՝ երկարատև անքնության, տագնապային խանգարումների և քնի ցիրկադային ռիթմի խանգարումների, այդ թվում՝ ջեթլագի հետևանքով ինսոմնիայի (անքնություն) բուժման համար: Այն համեմատաբար քիչ ազդեցություն է թողնում քնի կառուցվածքի վրա, ներառյալ քնի տևողությունը։ Բենզոդիազեպինը բնութագրվում է իր կարճատև և արագ ազդեցությամբ՝ 1.5-5.5 ժամ կիսատրոհման պարբերությամբ։ Հետևաբար, գիշերը դեղորայքն ընդունելուց հետո առավոտյան և կեսօրին կողմնակի ազդեցությունները ավելի քիչ են արտահայտվում (օրինակ՝ քնի ապնոէ): Տրիազոլամը, երբեմն նաև օգտագործվում է որպես օժանդակ դեղամիջոց տեղային անզգայացման կամ սեդացիա պահանջող միջամտությունների, ինչպես նաև կարճատև հետազոտությունների ժամանակ, ինչպիսիք են՝ ՄՌՏ կամ ռետենցված ատամի հեռացում: Նախակլինիկական հետազոտությունները և ամբուլատոր բուժման արդյունքում պարզվել է, որ տրիազոլամը երկարացնում քնի տևողությունը: Այն էական ազդեցություն չի դրսևորում քնի 3-րդ և 4-րդ փուլերի կամ աչքերի արագ շարժման փուլի վրա: Տրիազոլամը արդյունավետ է քնի ռեժիմի հանկարծակի փոփոխությունների, վաղ արթնացումների, առավոտյան կամ ցերեկային ժամերի անհանգստության, ինչպես նաև ժամանակավոր անքնության բուժման համար[6][7]։

Տրիազոլամը հաճախ նշանակվում է որպես քնաբեր դեղամիջոց կարճաժամկետ կամ միջին տևողությամբ ավիաճանապարհորդությունների համար: Դեղահաբի բերանացի ընդունումից հետո այն արագ և գրեթե ամբողջությամբ ներծծվում է ստամոքս-աղիքային տրակտում, որից հետո վերջինիս առավելագույն կոնցենտրացիան (Cmax) հասնում է 1-2 ժամվա ընթացքում: Դեղամիջոցի 89%-ը կապվում է արյան սպիտակուցների հետ: Կիսատրոհման պարբերությունը 1.5-5.5 ժամ է (միջինում՝ 2.7 ժամ): Մարդու օրգանիզմից դուրս է արտազատվում հիմնականում երիկամներով՝ մետաբոլիտների (80%) և անփոփոխ (1%) տեսքով, իսկ 8%-ը՝ կղանքով: ԿՆՀ- ճնշող դեղամիջոցների (նեյրոլեպտիկներ, բարբիտուրատներ, անզգայացնող և հիպոտենզիվ դեղամիջոցներ, որոշ հակահիստամինային դեղամիջոցներ, ալկոհոլ և այլն) հետ միաժամանակ ընդունման դեպքում ազդեցությունը մեծանում է: Ցիմետիդինը մեծացնում է տրիազոլամի կոնցենտրացիան արյան մեջ: Մակրոլիդները արգելակում են տրիազոլամի կենսատրանսֆորմացիան լյարդում՝ 2 անգամ մեծացնելով դրա կոնցենտրացիան արյան մեջ և կիսատրոհման պարբերությունը: Իզոնիազիդը նույնպես դանդաղեցնում է տրիազոլամի արտազատումը և մեծացնում դրա կոնցենտրացիան արյան մեջ[8]։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
(Halcion) – ապրանքանիշի դեղահաբեր

Տրիազոլամի երկարատև կիրառման ընթացքում, կողմնակի ազդեցությունների թվին են դասվում՝

Տրիազոլամը կարճատև ազդեցությամբ բենզոդիազեպին է, որի կիրառման առաջիկա օրերին, մասնավորապես առավոտյան, կարող է դիտվել մնացորդային խանգարումների առաջացում:

Մետաանալիզի արդյունքում պարզվել է, որ տրիազոլամի գիշերային օգտագործման մնացորդային ազդեցությունները, ինչպիսիք են՝ նյարդահոգեկան թուլություն, հոգեմոտոր խանգարում կամ ճանաչողական գործառույթների անկումը, կարող են շարունակվել հաջորդ օրը, որը կարող է խաթարել անվտանգ մեքենա վարելու ունակությանը և մեծացնել ընկնելու կամ կոնքի կոտրվածքների ռիսկերը[10]։ Այն նախատեսված չէ երկարատև օգտագործման համար, քանի որ արձանագրվել են շփոթության, ամնեզիայի կամ վարքի խանգարման դեպքեր, այդ թվում ագրեսիա, հալյուցինացիաներ, զառանցանքներ, անկանոն վարք, դյուրագրգռություն և դեպերսոնալիզացիոն խանգարում (այսպես կոչված պարադոքսալ ռեակցիաներ): Տրիազոլամով բուժման ընթացքում անքնության վատթարացումը կամ վարքի նոր խանգարումների զարգացումը կարող է լինել չախտորոշված ​​հոգեկան կամ ֆիզիկական խանգարման հետևանք:

Հետևաբար, դեպրեսիայով կամ մանիակալ-դեպրեսիվ փսիխոզով տառապող հիվանդներին, խորհուրդ է տրվում զերծ պահել նման դեղամիջոցներից (հնարավոր են ինքնասպանության փորձեր)[11][12]։

Դեղամիջոցի երկու շաբաթից ավել կրկնակի օգտագործումը կարող է հանգեցնել տոլերանտության կամ դեղորայքային կայունության (սեդատիվ ազդեցությունը կարող է որոշ չափով թուլանալ), ինչպես նաև դեղորայքային կախվածության (ինչպես թերապևտիկ, այնպես էլ մեծ դեղաչափերի դեպքում): Դեղորայքային կախվածության ռիսկը մեծանում է ալկոհոլի կամ դեղորայքի չարաշահման, ինչպես նաև անձի և վարքային խանգարումներ ունեցող հիվանդների մոտ: 2020 թվականի սեպտեմբերին, ԱՄՆ Սննդի և դեղերի վարչություն (անգլ.՝ the US Food and Drug Administration) պահանջել է, թարմացնել բոլոր բենզոդիազեպինային դեղամիջոցների համար նախատեսված նախազգուշացման ցուցանակները՝ այս դասի բոլոր դեղամիջոցների կամ թմրամիջոցների չարաշահման, դեղորայքային կախվածության, ֆիզիկական կախվածության և հանման համախտանիշի ռիսկերը հետևողականորեն նկարագրելու համար[13]։

Դեղորայքային կայունություն, կախվածություն և հանման համախտանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ բենզոդիազեպինների, այդ թվում՝ տրիազոլամի, երկարատև օգտագործումը բերում է դեղորայքային կայունության, դեղորայքային կախվածության, անքնության և ԿՆՀ-ի վրա անբարենպաստ ազդեցությունների զարգացմանը:

Բենզոդիազեպինային հակադեպրեսանտները անհրաժեշտ է կիրառել հնարավոր ամենացածր դեղաչափովերով և հնարավորինս կարճ ժամանակահատվածում[14]։ Տրիազոլամի կտրուկ դադարեցումը կարող է հանգեցնել հանման համախտանիշի առաջացմանը (դող, նոպաներ, որովայնի կամ մկանային սպազմ, փսխում, գերքրտնարտադրություն, դիսֆորիա, ընկալման խանգարումներ, անքնություն): Այս ախտանիշներն առավել հաճախ հանդիպում են բարձր դեղաչափերի դեպքում կամ երկարատև բուժումից հետո, չնայած հանման համախտանիշը կարող է զարգանալ նաև տրիազոլամի թերապևտիկ դեղաչափերի 1-2 շաբաթվա բուժման ընթացքում: Դադարեցումը պետք է լինի աստիճանական, հատկապես էպիլեպսիայով հիվանդների մոտ[15]։

Երբեմն, տրիազոլամի դադարեցումից կամ նույնիսկ կարճատև, միանվագ թերապիայից հետո, կարող է զարգանալ անքնության վատթարացում (վերադարձ անքնություն)։ Անտերոգրադ ամնեզիա կամ վերադարձ անքնությունը ավելի տարածված է տրիազոլամի և այլ բենզոդիազեպինների միաժամանակյա օգտագործման դեպքում: Կան «ճանապարհորդական ամնեզիայի» դեպքեր, երբ տրիազոլամը օգտագործվել է որպես սեդատիվ՝ ճանապարհորդության ժամանակ: Որոշ դեպքերում, այս ազդեցությունը վերագրվել է երկարատև անքնության և ալկոհոլի միաժամանակյա օգտագործմանը[9]։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենզոդիազեպինները պահանջում են հատուկ ուշադրություն մասնավորապես՝ մեծահասակների, երեխաների, հարբեցողների, թմրամոլների և ուղեկցող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց:

Հակացուցումների թվին են դասվում՝ հարբեցողություն, թմրամոլություն, հղիություն, կրծքով կերակրում, սուր երիկամային կամ լյարդային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն, միոկարդիտ, աթերոսկլերոզ, թրոմբոցիտոպենիա, անվերահսկելի հիպերտոնիա[16]։ Բենզոդիազեպինների դասին պատկանող դեղամիջոցները հակացուցված են կիրառել հատկապես հղիության առաջին եռամսյակում, քանի որ դրանք կարող են խթանել բնածին արատների զարգացմանը[17][18]։

Մեծահասակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տրիազոլամի դեղահաբեր (125մգ)

Տրիազոլամը, ինչպես այլ բենզոդիազեպիններ, կարող է անհավասարակշռության և կանգնած դիրքում շարժման խանգարումների առաջացման պատճառ հանդիսանալ: Շատ դեպքերում արձանագրվում են վայր ընկնելու կամ կոնքազդրային շրջանի կոտրվածքներ, հատկապես մեծահասակների մոտ[19]։ Տրիազոլամի երկարատև կիրառումը կարող է բերել դեղորայքային կախվածության կամ ինտոքսիկացիա առաջացմանը, հետևաբար տրիազոլամով բուժման ժամանակահատվածում անհրաժեշտ է խուսափել ալկոհոլից[20]։

Մեծահասակների մոտ անքնության բուժման վերաբերյալ, բժշկական գրականության համապարփակ վերանայումը, բացահայտել է տաբեր տարիքային խմբի մեծահասակների մոտ անքնության դեմ ոչ դեղորայքային բուժման արդյունավետության և երկարատև ազդեցության նշանակալի ապացույցներ, ինչպես նաև այն փաստը, որ այդ բուժումները դեռ թերի են: Բենզոդիազեպինների, այդ թվում՝ տրիազոլամի համեմատ, ոչ բենզոդիազեպինային սեդատիվ-տրանկվիլիզատորները` տարեց հիվանդների մոտ կարծես, զգալի կլինիկական առավելություններ չեն ցուցաբերում, ինչպես նաև դեղորայքային արդյունավետության կամ կայունություն: Ազդեցության նոր մեխանիզմներով և բարելավված անվտանգության պրոֆիլներով ավելի ժամանակակից դեղամիջոցները, ինչպիսիք են` մելատոնինային ագոնիստներ, խոստումնալից են մեծահասակ հիվանդների մոտ քրոնիկ անքնության բուժման համար: Անքնության դեպքում սեդատիվների կամ հակադեպրեսանտների երկարատև օգտագործումը կլինիկական բավարար  ապացույցներ չունի և ավանդաբար խրախուսվում է այնպիսի պատճառներով, ինչպիսիք են՝ կոգնիտիվ խանգարում, ռետրոգրադ ամնեզիա, ինեմուրիա, Ալցհայմերի հիվանդություն, էքզիստենցիալ ճգնաժամ և դեպրեսիա[20]։

Վերջինիս սխալ դեղաչափերի կիրառման հետևանքով կարող է զարգանալ՝ ծայրամասային նեյրոպաթիա և կենտրոնական նյարդային համակարգի խանգարում, ինչպես նաև ծանր ալերգիկ ռեակցիաներ, օրինակ՝ անաֆիլաքսիա[20]։ Բացի այդ, այս դեղամիջոցների երկարատև օգտագործման արդյունավետությունն ու անվտանգությունը դեռևս ապացուցված չէ: Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ քրոնիկ անքնություն ունեցող տարեց հիվանդներին դեղորայքի երկարատև օգտագործման ընթացքը գնահատելու և առավել համապատասխան բուժման ռազմավարություն մշակելու համար[21]։

Դեղորայքային փոխազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կետոկոնազոլը և իտրակոնազոլը զգալի ազդեցություն են դրսևորում տրիազոլամի ֆարմակոկինետիկ հատկությունների վրա, ինչը հանգեցնում է դրա դեղորայքային ազդեցության զգալի աճին[22]։ Այնուամենայնիվ, նիտրազեպամի և տրիազոլամի միաժամանակյա ընդունումից հետո արձանագրվել են՝ անհանգստություն, դող և դեպրեսիա: Բենզոդիազեպինային դեղամիջոցների թերապևտիկ դեղաչափերով էրիթրոմիցինի հետ միաժամանակյա կիրառումը կարող է բերել ծանր հոգեկան խանգարումների կամ փսիխոզի առաջացման[23]։ Կոֆեինը նվազեցնում է տրիազոլամի արդյունավետությունը[24]։ Այլ կարևոր փոխազդեցություններից են՝ ցիմետիդին, դիլթիազեմ, ֆլուկոնազոլ, թուրինջի հյութ, իզոնիազիդ, իտրակոնազոլ, ռիֆամիցին և այլն[25][26][27]։

Գերդոզավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղորայքի մեծ դոզաների չարաշահման դեպքում, ախտանիշները ներառում են՝[6]

Մահ կարող է դիտվել տրիազոլամի գերդոզավորման հետևանքով, սակայն ամենից հաճախ այն տեղի է ունենում այլ հակադեպրեսանտների միաժամանակյա օգտագործման հետևանքով, ինչպիսիք են՝ օփիոիդներ, տրիցիկլիկ հակադեպրեսանտներ կամ ալկոհոլային խմիչքների չարաշահում[28]։

Դեղագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա կարծիք, որ երկու շաբաթ անընդմեջ օգտագործումից հետո տրիազոլամի սեդատիվ ազդեցությունը կարող է նվազել: Անքնությամբ բնութագրվող հանման համախտանիշը դիտվում է դադարեցումից հետո առաջին և/կամ երկրորդ օրը:[29]։

Տրիազոլամը լիպոֆիլ, կարճատև ազդեցությամբ միացություն է, որը կենսաքայքայվում է լյարդում օքսիդատիվ ուղիներով: Այն սինթեզում է մեկ կարճատև ազդեցության ակտիվ մետաբոլիտ՝ ալֆա-հիդրօքսիտրիազոլամ, որը, ենթադրաբար, ունի աննշան կլինիկական նշանակություն։ Տրիազոլամի կիսատրոհման պարբերությունը ընդամենը 2 ժամ է, ինչը այն դարձնում է կարճատև ազդեցության հակացնցումային բենզոդիազեպին[30][31][32]։

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղերի չարաշահում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիազոլամը, ինչպես այլ բենզոդիազեպինային խմբի հակադեպրեսանտներ, ենթակա է չարաշահման: Ֆլուկոնազոլ, իտրակոնազոլ և կետոկոնազոլ տեսակի դեղերի բերանացի ընդունման դեպքում, դիտվում է արյան պլազմայում տրիազոլամի կոնցենտրացիայի կտրուկ բարձրացում։ Բենզոդիազեպինների չարաշահումը կարող է առաջացնել կախվածություն և նույնիսկ դեղաչափի կամայաական նվազեցումը կամ այս դեղամիջոցի հանկարծակի դադարեցումը կարող է առաջացնել հանման համախտանիշ: Կախվածության և հանման համախտանիշի առաջացման ռիսկը մեծանում է երկարատև օգտագործման կամ բարձր դեղաչափերի դեպքում, հետևաբար նման դեղամիջոցները ցուցված է կիրառել միայն բժշկի նշանակման դեպքում[33]։

Իրավական կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիազոլամի ցածր դեղաչափերով կիրառումը հաստատել են ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը և մի շարք այլ երկրներ։ Տրիազոլամը IV դասի դեղամիջոց է՝ համաձայն հոգեմետ դեղերի մասին կոնվենցիայի և ԱՄՆ-ի վերահսկվող քիմիական միացությունների մասին օրենքի[6][34]։

Դեղամիջոցը անգլիախոս երկրներում վաճառվում է մի քանի ապրանքանիշների անվան ներքո (Apo-Triazo, Halcion, Hypam և Trilam): Այլ անվանումներից են՝ 2'-քլորքսանաքս, քլորքսանաքս, տրիազոլամ և քլորտրիազոլամ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Benzodiazepine Names». non-benzodiazepines. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Triazolam: MedlinePlus Drug Information». medlineplus.gov (անգլերեն). Վերցված է 2025-12-17-ին.
  3. Mandrioli R, Mercolini L, Raggi MA (2008 թ․ հոկտեմբեր). «Benzodiazepine metabolism: an analytical perspective». Current Drug Metabolism. 9 (8): 827–844. doi:10.2174/138920008786049258. PMID 18855614.
  4. Shorter E (2005). «B». A Historical Dictionary of Psychiatry. Oxford University Press. ISBN 9780190292010.
  5. «Triazolam - Drug Usage Statistics». ClinCalc. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. 1 2 3 Wishart, David (2006). «Triazolam». DrugBank. Վերցված է 2006 թ․ մարտի 23-ին.
  7. Mauri MC, Gianetti S, Pugnetti L, Altamura AC (1993). «Quazepam versus triazolam in patients with sleep disorders: a double-blind study». International Journal of Clinical Pharmacology Research. 13 (3): 173–177. PMID 7901174.
  8. «Comparison of Triazolam and Zaleplon for Sedation of Dental Patient». Dentistry Today. 2005 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  9. 1 2 3 «Halcion- triazolam tablet». DailyMed. 2019 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  10. Vermeeren A (2004). «Residual effects of hypnotics: epidemiology and clinical implications». CNS Drugs. 18 (5): 297–328. doi:10.2165/00023210-200418050-00003. PMID 15089115. S2CID 25592318.
  11. Lieberherr S, Scollo-Lavizzari G, Battegay R (1991 թ․ հունիս). «[Confusional states following administration of short-acting benzodiazepines (midazolam/triazolam)]». Schweizerische Rundschau für Medizin Praxis. 80 (24): 673–675. PMID 2068441.
  12. Williams Textbook of Endocrinology (15th ed.). Elsevier. 2024. էջ 108. ISBN 9780323933476.
  13. «FDA expands Boxed Warning to improve safe use of benzodiazepine drug». U.S. Food and Drug Administration (FDA). 2020 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.  This article incorporates text from this source, which is in the public domain.
  14. Kirkwood CK (1999). «Management of insomnia». Journal of the American Pharmaceutical Association. 39 (5): 688–96, quiz 713–4. doi:10.1016/S1086-5802(15)30354-5. PMID 10533351.
  15. Kales A, Scharf MB, Kales JD, Soldatos CR (1979 թ․ ապրիլ). «Rebound insomnia. A potential hazard following withdrawal of certain benzodiazepines». JAMA. 241 (16): 1692–1695. doi:10.1001/jama.241.16.1692. PMID 430730.
  16. Authier N, Balayssac D, Sautereau M, Zangarelli A, Courty P, Somogyi AA, Vennat B, Llorca PM, Eschalier A (2009 թ․ նոյեմբեր). «Benzodiazepine dependence: focus on withdrawal syndrome». Annales Pharmaceutiques Françaises. 67 (6): 408–413. doi:10.1016/j.pharma.2009.07.001. PMID 19900604.
  17. «Halcion triazolam tablets» (PDF). www.fda.gov. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2003 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 15-ին.
  18. «Triazolam (Halcion) Use During Pregnancy». Drugs.com. 2020 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  19. Mets MA, Volkerts ER, Olivier B, Verster JC (2010 թ․ օգոստոս). «Effect of hypnotic drugs on body balance and standing steadiness». Sleep Medicine Reviews. 14 (4): 259–267. doi:10.1016/j.smrv.2009.10.008. PMID 20171127.
  20. 1 2 3 Bayer AJ, Bayer EM, Pathy MS, Stoker MJ (1986). «A double-blind controlled study of chlormethiazole and triazolam as hypnotics in the elderly». Acta Psychiatrica Scandinavica. Supplementum. 329 (suppl 329): 104–111. doi:10.1111/j.1600-0447.1986.tb10544.x. PMID 3529832. S2CID 24226217.
  21. Bain KT (2006 թ․ հունիս). «Management of chronic insomnia in elderly persons». The American Journal of Geriatric Pharmacotherapy. 4 (2): 168–192. doi:10.1016/j.amjopharm.2006.06.006. PMID 16860264.
  22. Varhe A, Olkkola KT, Neuvonen PJ (1994 թ․ դեկտեմբեր). «Oral triazolam is potentially hazardous to patients receiving systemic antimycotics ketoconazole or itraconazole». Clinical Pharmacology and Therapeutics. 56 (6 Pt 1): 601–607. doi:10.1038/clpt.1994.184. PMID 7995001. S2CID 39127216.
  23. Tokinaga N, Kondo T, Kaneko S, Otani K, Mihara K, Morita S (1996 թ․ դեկտեմբեր). «Hallucinations after a therapeutic dose of benzodiazepine hypnotics with co-administration of erythromycin». Psychiatry and Clinical Neurosciences. 50 (6): 337–339. doi:10.1111/j.1440-1819.1996.tb00577.x. PMID 9014234. S2CID 22742117.
  24. Mattila ME, Mattila MJ, Nuotto E (1992 թ․ ապրիլ). «Caffeine moderately antagonizes the effects of triazolam and zopiclone on the psychomotor performance of healthy subjects». Pharmacology & Toxicology. 70 (4): 286–289. doi:10.1111/j.1600-0773.1992.tb00473.x. PMID 1351673.
  25. Wang JS, DeVane CL (2003). «Pharmacokinetics and drug interactions of the sedative hypnotics» (PDF). Psychopharmacology Bulletin. 37 (1): 10–29. doi:10.1007/BF01990373. PMID 14561946. S2CID 1543185. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 9-ին.
  26. Arayne MS, Sultana N, Bibi Z (2005 թ․ հոկտեմբեր). «Grape fruit juice-drug interactions». Pakistan Journal of Pharmaceutical Sciences. 18 (4): 45–57. PMID 16380358.
  27. «Medicines You Should Not Take with Atripla». Bristol-Myers Squibb & Gilead Sciences, LLC. 2008. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  28. Kudo K, Imamura T, Jitsufuchi N, Zhang XX, Tokunaga H, Nagata T (1997 թ․ ապրիլ). «Death attributed to the toxic interaction of triazolam, amitriptyline and other psychotropic drugs». Forensic Science International. 86 (1–2): 35–41. doi:10.1016/S0379-0738(97)02110-5. PMID 9153780.
  29. Oelschläger H (1989 թ․ հուլիս). «[Chemical and pharmacologic aspects of benzodiazepines]». Schweizerische Rundschau für Medizin Praxis. 78 (27–28): 766–772. PMID 2570451.
  30. Pakes GE, Brogden RN, Heel RC, Speight TM, Avery GS (1981 թ․ օգոստոս). «Triazolam: a review of its pharmacological properties and therapeutic efficacy in patients with insomnia». Drugs. 22 (2): 81–110. doi:10.2165/00003495-198122020-00001. PMID 6114852.
  31. Professor heather Ashton (2007 թ․ ապրիլ). «Benzodiazepine equivalency table». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
  32. Chweh AY, Swinyard EA, Wolf HH, Kupferberg HJ (1985 թ․ փետրվար). «Effect of GABA agonists on the neurotoxicity and anticonvulsant activity of benzodiazepines». Life Sciences. 36 (8): 737–744. doi:10.1016/0024-3205(85)90193-6. PMID 2983169.
  33. Griffiths RR, Johnson MW (2005). «Relative abuse liability of hypnotic drugs: a conceptual framework and algorithm for differentiating among compounds». The Journal of Clinical Psychiatry. 66 (Suppl 9): 31–41. PMID 16336040.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիազոլամ» հոդվածին։