Տրանսֆորմերներ։ Ընկածների Վրեժը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Տրանսֆորմերներ։ Ընկածների Վրեժը
Transformers: Revenge of the Fallen
Transformers-revenge-of-the-fallen-poster-2.jpg
Վրեժն անխուսափելի է
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր Ֆանտաստիկա,
Մարտական,
Արկածային
Հիմք Տրանսֆորմերներ
Թվական 2009
Պրեմիերա հունիսի 19, 2009
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Մայքլ Բեյ
Պրոդյուսեր Իեն Բրայս,
Լորենցո դի Բոնավենտուրա,
Թոմ Դեսանտո,
Դոն Մյորֆի,
Մայքլ Բեյ,
Մայքլ Բեյ (գործադիր),
Սթիվեն Սփիլբերգ (գործադիր)
Սցենարի հեղինակ Էրեն Կրյուգեր,
Ռոբերտո Օրսի,
Ալեքս Կուրցման
Դերակատարներ Շայա Լաբաֆ,
Մեգան Ֆոքս,
Ջոշ Դյուամել,
Թայերզ Գիբսոն,
Ջոն Թուրթուրո
Օպերատոր Բեն Սերեսին
Երաժշտություն Սթիվ Յաբլոնսկի
Մոնտաժ Թոմ Մալդուն,
Ռոջեր Բարթոն,
Ջոել Նեգրոն
Նկարիչներ Նայջլ Ֆելփս,
Ջուլիան Էշբի,
Ջոն Բիլլինգթոն
և ուրիշներ
Պատմվածքի վայր Նյու Յորք, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Լոս Անջելես և Փարիզ
Նկարահանման վայր Փարիզ, Նյու Յորք, Նյու Ջերսի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, Նյու Մեքսիկո, Սան Դիեգո, Շանհայ, Ֆիլադելֆիա, Եգիպտոս և Արիզոնա
Կինոընկերություն DreamWorks Pictures,
Paramount Pictures
Տևողություն 150 րոպե
Բյուջե $ 200 000 000
Շահույթ $ 836 303 693
Նախորդ Տրանսֆորմերներ
Հաջորդ Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը
Պաշտոնական կայքէջ
Թրեյլեր https://www.youtube.com/watch?v=gAjgXlvVexI
Transformers: Revenge of the Fallen Վիքիպահեստում

«Տրանսֆորմերներ: Ընկածների Վրեժը» (անգլ.՝ Transformers: Revenge of the Fallen), ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ է՝ նկարահանված ռեժիսոր Մայքլ Բեյի կողմից, 2009 թվականին։ Այն հանդիսանում է Տրանսֆորմերների-ի շարունակությունը։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2008 թ․-ի նոյեմբերին և շարունակվել են Եգիպտոսում, Հորդանանում, Փենսիլվանիայում, Նյու Ջերսիյում և Կալիֆորնիայում։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009 թ․ հունիսի 19-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցավ երկու տարի ավտոբոտների և դեսեպտիկոնների երկրային մարտից։ Կարծես թե չարը պարտվեց, դեսեպտիկոնների առաջնորդ՝ Մեգատրոնի մնացորդները թաղված են Խաղաղ օվկիանոսի ամենախորը՝ Մարիանյան իջվածքում։ Ավտոբոտների ջոկատը՝ Օպտիմուս Փրայմի գլխավորությամբ ունեցավ հզոր համալրումներ և միացավ, արդեն մայորի կոչում ստացած Լեննոքսի մարդկանց հետ։ Ստեղծվեց «NEST» (Networked Elements։ Supporters and Transformers) ստորաբաժանումը, որի բազան գտնվում էր Դիեգո Գարսիա կղզում։ Այն զբաղվում էր Երկիր Մոլորակում մնացած դեսեպտիկոնների վնասազերծմամբ։

«NEST» ստորաբաժանման հերթական օպերացիան անցկացվում էր Շանհայում, որտեղ շրջում էր վիթխարի Դեմոլիշեր դեսեպտիկոնը։ Օպտիմուս Փրայմը մենամարտում է նրա հետ և հասցնում է նրան մահացու վիրավորում է, բայց մեռնելուց առաջ Դեմոլիշերը ասում է՝․ «Դուք չեք ղեկավարի այս մոլորակը․․․ընկածը ոտքի կկանգնի»։ Սա հնչում է որպես նոր լուրջ վտանգի սպառնալիք։ Հենց այս ժամանակահատվածում մարդկանց և ավտոբոտների համագործակցությունը կանգնում է լուծարման վտանգի առջև։ «NEST»-ի Վաշինգտոնյան շտաբ է գալիս նախագահի ներկայացուցիչ Գելլոուեյը և ներկայացնում մի հրամանագիր, ըստ որի ավտոբոտները պետք է լքեն մոլորակը, որովհետև նրանց պատճառով են տեղի ունենում դեսեպտիկոնների պարբերաբար տեղի ունեցող հարձակումները։ Օպտիմուս Փրայմը որոշում է ենթարկվել, բայց շատ մեծ կասկած ուներ, որ նրանց հեռանալը չի կանխի դեսեպտիկոնների ավերիչ հարձակումները։ Ցավոք սրտի, նրա կասկածները տեղին էին։

Պարզվում է, որ «Կայծը» ամբողջովին ոչնչացված չէր, Երկիր Մոլորակի վրա դեռ պահպանվում էին նրա երկու բեկորները։ Դրանցից մեկը, որը նախորդ ֆիլմում Օպտիմուսը վերցրել էր մեռած Մեգատրոնի մարմնից, խնամքով պահպանվում է «В-14» օբյեկտում, էլեկտրամագնիսական սեյֆի մեջ, իսկ մյուսը հանկարծակիորեն մնացել էր Սեմ Ուիթվիկիի վերարկույի մեջ։ Սաունդվեյվ դեսեպտիկոնը, որը կարողացել էր միանալ Ամերիկայի ռազմական արբանյակին, պարզում է կայծի առաջին բեկորի գտնվելու վայրը։ Նրա բանբերը՝ Ռևեջը կարողանում է մուտք գործել այն օբյեկտ, որտեղ գտնվում է բեկորը և գողանում է այն և Դևաստատորների օգնությամբ այն հասցնում է իր տիրոջ մոտ։ Այնտեղ նա սպանում է Սկրեպմետալին, որպեսզի վերցնի անհրաժեշտ պահեստամասերը և բեկորը տեղադրում Մեգատրոնի կրծքի մեջ։

Հարություն առած Մեգատրոնը վերադառնում է Կիբերտրոն և առաջին հերթին իր հարցերը պարզում է Սթարսքրիմի հետ, մեղադրելով նրան այն բանում, որ նա իրեն թողել է Երկրի վրա բախտի քմահաճույքին և փորձել է զբաղեցնել իր տեղը։ Մեգատրոնը վերադարձնում է իր իրավունքներն ու լիդերությունը։ Սակայն ինքն էլ իր հերթին ենթարկվում էր ոմն Ֆոլլենի (անգ․՝ Fallen)։ Ֆոլլենը բացատրում է Մեգատրոնին, որ Կայծը կարելի է վերականգնել միայ նրանց կողմից Երկրի վրա շատ վաղուց տեղադրված Արևը ոչնչացնելու սարքը գտնելով ու ակտիվացնելով։ Բայց դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ ինֆորմացիա, որը ուներ Սեմ Ուիթվիկին, ում մոտ գտնվում էր երկրորդ բեկորը։ Մեգատրոնը, Սթարսքրիմը և այլ դեսեպտիկոններ մեկնում են Երկիր Մոլորակ, որպեսզի գտնեն Սեմին։

Այդ նույն ժամանկահատվածում Սեմը ժամանակավորապես թողել էր իր ընկերուհուն՝ Միքաելային և իր ծնողների ու հավատարիմ Բամբլբիի հետ գնացել էր Բևերլի Հիլզ, որպեսզի սովորի քոլեջում։ Այնտեղ նա բնակվում էր իր հասակակից Լեոյի հետ։ Մեկնումից առաջ նա պատահաբար ձեռքի մեջ է վերցնում բեկորը, որն ընկել էր հատակին և նրա հետ սկսվում են տարօրինակ բաներ կատարվել, նա սկսում է ամեն տեղ ինչ-որ անհասկանալի սիմվոլներ պատկերել։ Սեմը հասկանում է, որ այդ ամենն անմիջական կապ ունի բեկորի հետ, և շուտով արդեն համոզվում է դրանում։ Գրինդոր դեսեպտիկոնը գտնում է Սեմին և իր երկու ընկերներին (Լեոյին և Միքաելային) և բերում է Մեգատրոնի մոտ, որն ասում է, որ նրան անհրաժեշտ ինֆորմացիան կհանի հենց Սեմի ուղեղից։ Սեմին սպառնում է անխուսափելի մահը, սակայն Օպտիմուսն ու Բամբլբին ճիշտ ժամանակին հասնում ու փրկում են նրան։ Օպտիմուսը սկսում է մենամարտել Սեմին հետապնդող դեսեպտիկոնների հետ։ Նա սպանում է Գրինդորին և կտրում Սթարսքրիմի թևը, սակայն նա նույնպես մահանում է՝ Մեգատրոնի թրի հարվածից։ Երբ մնացած ավտոբոտները տեղ են հասնում, արդեն ամեն ինչ վերջացած էր։

Փրայմի մահվանից հետո Ֆոլլեները սկսում է գործել։ Նա հայտարարում է դեսեպտիկոնների համընդհանուր մոբիլիզացիա և ժամանում է Երկիր Մոլորակ։ Ժամանումից անմիջապես հետո դեսեպտիկոնները հարձակվում են Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ-ի ռազմա-ծովային նավատորմի վրա և ավերում այն։ Ֆոլլենը միանում է համաշխարհային հեռուստատեսային գծին և աշխարհի բոլոր հեռուստաալիքներով հայտարարում, որ եթե չհանձնեն իրեն Սեմ Ուիթվիկիին, նա կոչնչացնի Երկիր Մոլորակը։

Դեսեպտիկոնների այս անհասկանալի վարքագծի ու հետաքրքրասիրության սկզբունքները պարզելու համար, Սեմին օգնության են հասնում «Սեկտոր 7»-ի նախկին գործակալ՝ Սիմմոնսը, փոքրիկ մինի-կոն Ուիլին և արդեն ծեր, զառամյալ տրանսֆորմեր՝ Ջեթֆայերը, որին գտել էին Աէրոտիեզերական թանգարանում։ Հենց նա է Սեմին բացում առեղծվածային սիմվոլների գաղտնիքը, դա այն թաքստոցի հասցեն էր, որտեղ թաքցված էր Լիդերության Մատրիցան՝ բանալին, որի ակտիվացման դեպքում կակտիվանա նաև «Աստղերի մարում» արտեֆակտը։ Եթե դա տեղի ունենա, ապա արևը կմարի և Երկրի վրա կյանքը կանհետանա։ Որպեսզի կասեցնեն այդ, մարդիկ ը ավտոբոտները պետք է միասին դիմակայեն Ֆոլլենի և նրա զորքերի դեմ։ Բայց ինչպես պարզվում է՝ Ֆոլլենը Փրայմ է, որը դավաճանել էր իր եղբայրներին։ Եվ միայն Փրայմն է ի զորու կանգնեցնել նրան։ Այդ իսկ պատճառով պետք էր անհապաղ վերակենդանացնել Օպտիմուս Փրայմին, իսկ դա կարելի էր անել միայն Մատրիցային միջոցով։ Ջեթֆայերը Սեմին և նրա ընկերներին տելեպորտացիայի միջոցով ուղարկում է Եգիպտոս, իսկ այդտեղից նրանք ուղևորվում են դեպի Հորդանան և այնտեղ գտնում Մատրիցան։ Ցավոք սրտի Մատրիցան այնքան էր հնացել, որ փշրվեց Սեմի ձեռքում, բայց Սեմը համոզված էր, որ նույնիսկ այդ վիճակում այն կարող է օգնել Օպտիմուսին։

Ագենտ Սիմմոնսը կապվում է մայոր Լեննոքսի հետ և հասկացնում նրան, որ Օպտիմուսին հնարավոր է վերակենդանացնել։ Նա հաղորդում է մայորին հանդիպման վայրի կոորդինատները (Աքաբայի ծոց)։ Լեննոքսն անհապաղ հավաքում է իր զինվորներին և ավտոբոտների հետ միասին ուղևորվում դեպի նշված վայրը։ Սակայն դեսեպտիկոնները գալիս են ավելի մեծամասշտաբ առաջխաղացմամբ, որպեսզի խլեն Մատրիցան և խոչնդոտեն Օպտիմուսի վերակենդանացմանը։ Նրանցից մի քանիսը հարձակվում են Լեննոքսի ջոկատի վրա, Սթարսքրիմը մնացած դեսեպտիկոնների հետ փնտրում է Սեմին, իսկ վիթխարի Դևաստատորը ավերում է Խեֆրենի բուրգը, որպեսզի Ֆոլլենի համար ճանապարհ բացի դեպի Աստղերի մարումը։

Նույն ժամանակահատվածում Սիմմոնսը կապ է հաստատում մոտակա ավիակիրի հետ և հրամայում էլեկտրամագնիսական թնդանոթից կրակել և ոչնչացնել Դևաստատորին, դա նրանց մոտ ստացվում է։ Դրանից հետո, դեսեպտիկոններին ոչնչացնելու համար գալիս են տասնյակ «F-16» կործանիչներ և «B-1B Lancer» ռմբակոծիչներ։ Նրանք լուծում են իրենց առջև դրված խնդիրը, բայց շատ հանկարծակի հայտնվում է Մեգատրոնը և իր ջերմամիջուկային զենքի մեկ կրակոցով սպանում Սեմին։ Հանդերձյալ աշխարհում Սեմը տեսավ Փրայմերի, որոնք նրան բացեցին իսկական լիդերի գլխավոր գաղտնիքը․ մատրիցան հնարավոր չէ գտնել, այն պետք է միայն վաստակել։ Դրանից հետո Փրայմերը վերակենդանացնում են Սեմին, որն էլ իր հերթին Մատրիցայի միջոցով վերակենդանացնում է Օպտիմուսին, բայց նա դեռ շատ թույլ էր, որպեսզի կռվեր Ֆոլլենի հետ։ Դրա համար Ջեթֆայերը նրան հանձնում է իր ողջ զենքն ու զրահը։ Օպտիմուսը թռնում է բուրգի վրա և կասեցնելով Ֆոլլենին ու Մեգատրոնին՝ ոչնչացնում է Աստղերի մարումը։ Մարտի ժամանակ Օպտիմուսը կրակում ու աղավաղում է Մեգատրոնի դեմքի կեսն ու պոկում թևը, իսկ Ֆոլլենին հասնում էր ավելի դաժան մահ։ Օպտիմուսը երկու կեսի բաժանեց նրա գանգն ու կիսեց նրա կայծը։ Սթարսքրիմը ծանր վիրավորված Մեգատրոնի հետ փախնում է։ Սեմն ու Միքաելան միմյան սիրո խոստովանություն են անում և համբուրվում են։

Եզրափակիչ կադրերում Սեմը, Օպտիմուսը և մնացածները ավիակիրի վրա վերադառնում են տուն։