Տրանսվաալի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրանսվաալի թանգարան
Transvaal Museum.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of South Africa.svg ՀԱՀ
ՏեղագրությունՊրետորիա
ՎայրՊրետորիա
Ղեկավարության նստավայրՊրետորիա, ՀԱՀ
Հիմնադրված է1892
Կայքditsong.org.za

Դիցոնգ բնական պատմության ազգային թանգարան (խոսակցական՝ Տրանսվաալի թանգարան), բնական պատմության թանգարան Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքում: Թանգարանը հիմնադրվել է նախկին Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից, որը 1895 թվականին նաև հայտնի է եղել որպես «Տրանսվաալ»: Թանգարանն ունի Plio-Pleistocene բրածոների մեծ հավաքածու, այդ թվում հոմինիդներ ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտներ Սթերկֆոնտեյն քարանձավներից, Սվարտքրանսից և Քրոմդրաաիից, Մարդկության օրրանը, ինչպես նաև Պերմյան ուշ շրջանի տերապսիդներ (պրոտո-կաթնասուններ Կառու տարածքից): Թանգարանում է ցուցադրվում նաև Australopithecus africanus նմուշի Միսիս Պլեսի ամբողջական գանգը: Բացի այդ, Տրանսվաալի թանգարանում կան մեծ թվով կաթնասունների, թռչունների, սողունների և անողնաշարավորների հավաքածուներ: Թանգարանը գտնվում է Պոլ Կրյուգեր փողոցում, Վիզաժի և Միննաար փողոցների միջև, Պրետորիայի քաղաքապետարանի դիմաց: Այն Հարավային Աֆրիկայի Դիցոնգ թանգարանների հիմնադիր թանգարաններից մեկն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսվաալի թանգարանի անձնակազմը 1909 թվականի մարտին

Թանգարանը հիմնադրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության պետական թանգարանի (աֆրիկաանս՝ Staatsmuseum) կողմից 1892 թվականի դեկտեմբերի 1-ին: Յան Վիլեմ Բաուդվին Գունինգը նշանակվել է թանգարանի առաջին տնօրեն: Հիմնադրումից հետո առաջին երկու տարիներին թանգարանը տեղակայված է եղել Ou Raadsaal պառլամենտական շենքում[1]:

1999 թվականի ապրիլի 1-ին Հյուսիսային Flagship Institution-ի ստեղծման համար Տրանսվաալի թանգարանը միացվել է Պրետորիայում հիմնված Ազգային մշակութային պատմության թանգարանին (նաև կոչվում է Աֆրիկյան պատուհան) և Հարավաֆրիկյան ռազմական պատմության ազգային թանգարանին (տեղակայված է Յոհաննեսբուրգում): Հյուսիսային Flagship Institution-ը 2010 թվականի ապրիլին պաշտոնապես վերանվանվել է Հարավային Աֆրիկայի Դիցոնգ թանգարաններ: Նույն տարում Տրանսվաալի թանգարանը վերանվանվել է Դիցոնգ բնական պատմության ազգային թանգարան: Դիցոնգը ղեկավարվում է գլխավոր գործադիր ղեկավարի և խորհրդի կողմից, որը փոխարինել է նախկին երեք թանգարանային խորհուրդներին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]