Տրանսպորտը Ֆրանսիայում

Ֆրանսիայի տրանսպորտն աշխարհի ամենախիտ ցանցերից մեկն է։ Ֆրանսիայում երկաթուղային, ավտոճանապարհային, օդային և ջրային տրանսպորտային փոխադրումներն առավել զարգացած են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից Ֆրանսիայի տարածքում առաջին բարեկարգ ճանապարհները հռոմեական էին, դրանք կապում էին խոշոր բնակավայրերը և թույլ տալիս զորքերին արագ տեղաշարժվել։
Միջնադարում ճանապարհային բարեփոխումները հազվադեպ էին։ Տրանսպորտը դանդաղ ու անհարմար էր օգտագործման համար։ Նոր ժամանակների շեմին խոշոր բարեկարգումներ են իրականացվել։ Այդ ժամանակ սկսվում է գետերն իրար կապող ջրանցքների արագ շինարարություն։ Քամով աշխատող նավերը շատ ավելի արագաշարժ էին և մեծ տարածում գտան առափնյա առևտրում։
Երկաթուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայում ընդհանուր առմամբ 29.901 կմ (18.580 մղոն) երկարությամբ երկաթգիծ կա, որը հիմնականում գործարկվում է SNCF՝ ֆրանսիական ազգային երկաթուղային ընկերության կողմից։ Ճանապարհային համակարգի նման, ֆրանսիական երկաթգծերը ևս, սուբսիդավորվում են պետության կողմից, տարեկան ստանալով մոտ 14 մլրդ եվրո[1]։ Երկաթուղային համակարգը կազմում է ընդհանուր ուղևորափոխադրումների փոքր մասը, մոտ` 10%-ը[2]։
1981 թվականից կառուցվող նոր` Lignes à Grande Vitesse (LGV) ճեպընթաց գծերի ցանցը կապում է Ֆրանսիայի մայրաքաղաքը երկրի ամենամարդաշատ տարածաշրջաններին, սկսած՝ Փարիզ-Լիոնից։ 1994 թվականին բացվել է Channel Tunnel-ը, որը Լա Մանշի տակով անցնող երկաթգծով կապում է Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան[3]։
Գնացքները, ի տարբերություն ճանապարհային երթևեկության, ձախակողմյան են (բացառությամբ` Alsace-Moselle): Մետրոպոլիտենը և տրամվայը չեն դիտարկվում որպես գնացք և սովորաբար հետևում են ճանապարհային երթևեկությանը՝ լինելով աջակողմյան (բացառությամբ Լիոնի մետրոպոլիտենի)։
Շտապ փոխադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայում վեց քաղաքներ այժմ ունեն շտապ տրանզիտային ծառայություն (հաճախ այն անվանում են «մետրո»)։ Մետրոյի համակարգերը գործում են Փարիզում (16 գիծ), Լիոնում (4 գիծ) և Մարսելում (2 գիծ)։ Թեթև մետրո (VAL-tip) համակարգերը կիրառվում են Լիլում (2 գիծ), Թուլուզում (2 գիծ) և Ռենում (1 գիծ)։
Ճանապարհներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 950.000 կմ է[4]։ Ֆրանսիական ավտոճանապարհային ցանցը մեծապես կազմված է վճարովի ճանապարհները, բացառությամբ խոշոր քաղաքների շրջակա և հյուսիսային շրջանների ճանապարհների։ Մասնավոր կազմակերպությունների կողմից գործարկվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 12.000 կմ (7.500 մղոն) է։ Ֆրանսիան աշխարհում 8-րդ խոշորագույն մայրուղային ցանցն ունի, որը զիջում է միայն ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին, Ճապոնիային, Կանադային, Իսպանիային և Գերմանիային[5]։
Ներկայումս Ֆրանսիան ունի 30.500 կմ խոշոր տարածաշրջանային ճանապարհներ։ Համեմատության համար` մարզային նշանակության ճանապարհներն ունեն մոտ 365.000 կմ ընդհանուր երկարություն։
Օդային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիայում մոտ 478 օդանավակայան կա (1999թ.): Օդանավակայաններից 288-ի թռիչքուղիները սալարկված են, իսկ մնացած 199-ը` ոչ։
Ֆրանսիայում գործող օդային տարածքների կառավարման մարմիններից մեկը, Aéroports de Paris-ն է, որը ղեկավարում է Փարիզի և շրջակայքի 14 օդանավակայանները։ Շառլ դը Գոլի օդանավակայան և Օռլի օդանավակայան ամենամեծն են։ Առաջինը, որ գտնվում է Փարիզի Ռուասի արվարձանում, աշխարհի հինգերորդ խոշորագույն օդանավակայանն է, 2008 թ. 60 միլիոն ուղևորափոխադրումներով։ Այն Ֆրանսիայի գլխավոր միջազգային օդանավակայանն է և գործակցում է ավելի քան 100 ավիաընկերությունների հետ։
Ֆրանսիայի ազգային ավիափոխադրողը Air France-ն է, որն սպասարկում է 20 ներքին և դեպի 83 երկրներ 150 միջազգային ուղղություններով ավիառեյսեր[4]։
Նավարկուղիներ/ջրանցքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիական բնական և մարդաստեղծ ջրային ուղիների ցանցը Եվրոպայում ամենախոշորն է[6], որի ընդհանուր երկարությունն անցնում է 8.500 կիլոմետրից։ Խոշոր նավարկվող գետեր են Լուարը, Սեն և Ռոնը։ «Ֆրանսիական նավարկային նավարկուղիներ» (VNF) ընկերության կողմից կառավարվող ակտիվ ջրային ուղիները կազմված են 6.700 կիլոմետր (4.200 մղոն) ջրագծերից, 3.800 կիլոմետր երկարությամբ ջրանցքներից և 2.900 կիլոմետր (1.800 մղոն) նավարկելի գետերից, 494 ամբարտակներից, 1595 ջրարգելակներից, 74 նավարկելի ջրամբարներից, 65 ջրամբարներից, 35 թունելներից և այլն[7]։
VNF-ն ունի շարունակական տեխնիկական սպասարկման և արդիականացման ծրագիր` բարձրացնելու համար ջրատարների խորությունը, ջրարգելակների լայնությունն և կամուրջների տակամասը[8]։
Ծովային փոխադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիան ունի մեծ առևտրային նավատորմ, ներառյալ` 1000 տոննա և ավելի բեռնատարողությամբ 55 խոշոր նավերը։
Ֆրանսիական ընկերությունները աշխատում են 1400-ից ավելի նավերի հետ, որոնցից 700-ը գրանցված են Ֆրանսիայում։ Ֆրանսիայի 110 ծովային առևտրային կազմակերպություններում աշխատում է ծովում 12.500 (ծովում) և 15.500 (ափին) հոգի։ Ամեն տարի 305 մլն տոննա ապրանք է և 15 մլն ուղևոր է փոխադրվում ծովով։ Ծովային տրանսպորտը պատասխանատու է Ֆրանսիայի ներմուծման և արտահանման 72%-ի համար[9]։
Ֆրանսիան նաև ունի մի շարք նավահանգիստներ, այդ թվում `Բայոնա, Բորդո, Բուլոն սուր Մեր, Բրեստ, Կալե, Շերբուր-Օկտևիլ, Դյունկերք, Ֆոս սուր Մեր, Պալիս, Հավր, Լորիան, Մարսել, Նանտ, Նիս, Փարիզ, Պոր լա Նուվել, Պոր Վանդր, Ռոսկոֆ, Ռուան, Սեն Նազեր, Սեն Մալո, Սետ, Ստրասբուրգ և Թուլոն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ France’s Once-Vaunted Trains Are Macron’s Biggest Challenge Yet
- ↑ «Modal split of inland passenger transport, 2002 and 2012». Eurostat. 2012.
- ↑ Associated Press (2007 թ․ ապրիլի 3). «French Train Hits 357 mph (575 կմ/ժ) Breaking World Speed Record». Fox News. Վերցված է 2007 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ 4,0 4,1 «Transport in France». International Transport Statistics Database. iRAP. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Roadways by country (incl. expressways and highways). Արխիվացված 2018-12-26 Wayback Machine CIA - The World Factbook. Central Intelligence Agency.
- ↑ «Waterways development». VNF. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ «Presentation complete» (PDF). VNF (French). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Voies navigables de France: conjuguer économie et écologie Արխիվացված 2008-11-20 Wayback Machine. Retrieved 19 February 2009.
- ↑ Le transport maritime from Armateurs de France (in French). Արխիվացված 2012-07-21 archive.today Retrieved 20 February 2009.