Տրանսպորտը Հորդանանում




Տրանսպորտը Հորդանանում ներկայանում է հանրային և մասնավոր տրանսպորտի զարգացած համակարգով, սակայն երկաթուղային տրանսպորտը միակ ուղին է Հիջազի երկաթուղու հորդանյան հատվածում։ Երկիրն ունի միջազգային երեք օդանավակայաններ և ավտոմոբիլային ճանապարհների ցանց։
Ավտոմոբիլային ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի տվյալներով Հորդանանում ասֆալտապատ ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը կազմում էր 7891 կմ։ Հորդանանի հիմնական ավտոմայրուղիներն են՝
- Ավտոմայրուղի 15 («Անապատային ավտոմայրուղի»)՝ միացնում է սիրիական սահմանը Ամմանի և Աքաբա նավահանգստային քաղաքի հետ։ Համարյա ամբողջ երկարությամբ՝ սիրիական սահմանից մինչ Պետրայի շրջադարձը, քառուղի է։
- Ավտոմայրուղի 35 («Արքայական ավտոմայրուղի»)՝ երկրի հյուսիսային մասում միացնում է Իրբիդը Աքաբայի հետ։ Անվանումը ստացել է ի պատիվ հնագույն առևտրային երթուղու։ Քառուղի է Իրբիդից Ամման ընկած հատվածը։
- Ավտոմայրուղի 65 («Մեռյալ ծովի ավտոմայրուղի»)՝ Աքաբան կապում է Հորդանանի հյուսիս-արևմուտքի հետ։
- Ճանապարհի առաջին հատվածը (Սաֆի-Աքաբա) կառուցվել է 1978 թվականին որպես «Կարմիր ծով- Մեռյալ ծով» երթուղու մի մաս։ Կապում է Մեռյալ ծովի հարավում գտնվող Սաֆին Կարմիր ծովի հյուսիսում գտնվող Աքաբայի հետ։
- Հորդանանյան ավտոմայրուղի՝ Ամմանի շուրջը գտնվող շրջանցիկ ճանապարհ, որը կապում է մայրաքաղաքը Ջարաշի և Իրբիդի հետ։
Երկաթուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի տվյալներով՝ Հորդանանում երկաթուղու ընդհանուր երկարությունը 507 կմ է։ Ռելսամեջը հիմնականում նեղ է՝ 1050 մմ: Հորդանանում գործում են երկաթուղային ընկերություններ՝
- Հիջազի հորդանանյան երկաթուղի՝ միակ երկաթուղին, որը հասանելի է ուղևորների համար։ Կապում է Ամմանն ու Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը, անցնում է Էզ-Զարկուի և Էլ-Մաֆրաքի միջով։ Ռելսամեջը՝ 1050 մմ։
- Աքաբական երկաթուղին՝ ռելսամեջը ստանդարտ է՝ 1435 մմ։
Հեռանկարային զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորդանանի կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր երկաթուղային երթուղիների համար հողատարածքների գնմանը։ Ըստ BNP Paribas ընկերության նախագծային ուսումնասիրության արդյունքների՝ պատրաստված էր երեք երթուղի, որոնք առաջարկվում էին մրցույթի ներկայացնել 2010 թվականի ավարտին։ Երթուղիները հետևյալն են[1]՝
- Սիրական սահմանից Էզ-Զարուքի միջով դեպի Սաուդյան Արաբիայի սահմանը. մասնակիորեն կփոխարինի Հիջազի երկաթուղուն։
- Առաջին երթուղուց ճյուղավորում դեպի Աքաբան, Էլ-Մաֆրաքի միացում Իրբիդին, որը կփոխարինի նաև Հիջազի երկաթուղու հատվածին։
- Ճյուղավորում դեպի Իրաքի հետ սահմանը։
Բայց 2010 թվականի վերջում կառավարությունը հայտարարեց տնտեսական մեղմացումների միջոցառումների մասին և 2011 թվականին տեղի ունեցած հուզումներից հետո ազգային երկաթուղու ցանցում եռամյա պլանում կապիտալ ներդրումների ծավալը կրճատվեց 72 %-ով, որպեսզի ազատ միջոցներն ուղղվեն կիրառվող միջոցառումների ֆինանսավորմանը[2]։ Այսպիսով, երկաթուղային ցանցի վերականգման և ընդլայնման նախագծի կատարման ժամկետները դարձան անորոշ։
Խողովակային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորդանանով անցնում է 473 կմ գազամուղ և 49 կմ նավթամուղ։
Ծովային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աքաբայի նավահանգիստը Աքաբա ծովածոցում Հորդանանի միակ նավահանգիստն է։
Առևտրային նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հորդանանի առևտրային նավատորմը կազմված է ավելի քան 1000 տ ջրատարողությամբ 7 նավերից, ընդամենը 42 746 տ/59 100 տ դեդվեյթ։ 1999 թվականի դրությամբ տորմիղի կազմի մեջ մտնում էին՝
- 2 բալքեր,
- 2 բեռնանավ,
- 1 բեռնարկղանավ;
- 1 անասնանավ,
- 1 ռոլքեր։
Հորդանանի, Եգիպտոսի և Իրաքի կառավարությունները համատեղ սեփականությամբ կառավարում են Arab Bridge Maritime ընկերությունը, որն ամենախոշոր ուղևորատար տրանսպորտային ընկերությունն է Կարմիր ծովում։
Օդանավակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի դրությամբ Հորդանանն ուներ 18 օդանավակայան, այդ թվում՝ 16-ը բետոնային ծածկով։ Կա 1 ուղղաթիռակայան։
Հիմնական օդանավակայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թագուհի Ալիայի միջազգային օդանավակայան Ամմանում
- Հուսեյին թագավորի միջազգային օդանավակայան Աքաբայում
- Ամմանի քաղաքացիական օդանավակայան
- Մուվաֆաք Սալթի ռազմաօդային բազան Ազրակում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Railway Gazette: Ambitious strategy ready to start»։ Վերցված է 2010-09-10
- ↑ Obeidat Omar (14 Մարտի 2011)։ «Budget deficit prompts cuts in three-year development plan»։ The Jordan Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-03-ին։ Վերցված է ապրիլի 9, 2011