Տրանսպորտը Թուրքիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրանսպորտը Թուրքիայում (թուրք.՝ Türkiye'de ulaşım), մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների համակարգ Թուրքիայում։ Այն ամենազարգացածներից մեկն է ամբողջ Եվրոպայում։

Ավիատրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Turkish Airlines—ին պատկանող Airbus A330-ը

Երկրի հիմնական փոխադրողը Turkish Airlines-ն է։ Արտասահմանյան ռեյսեր են իրականացնում նաև SunExpress-ը, Pegasus Airlines-ը, Borajet-ը, Onur Air-ը և այլն։

Երկրում գործում են 98 օդանավակայաներ (2013 թվականի տվյալներով)[1]։ Երկրի խոշոր օդանավակայաններն են Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը և Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը, իսկ Անկարայում՝ Անկարա Էսենբողա օդանավակայանը։

Ավտոմոբիլային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհները Թուրքիայի հարավ- արևմուտքում և հիմնական հանգստավայրերում տարբերվում են իրենց որակով։

Թուրքիայում մարդատար տրանսպորտի հիմնական տեսակներն են ՝ ավտոբուսները և երթուղային տաքսիները (թուրք.՝ dolmuş

Թուրքիայում ավտոբուսային ցանցը լավ զարգացած է, իսկ ավտոբուսները հարմարավետ են և ոչ այնքան թանկ։ Սակայն ավտոբուսներից օգտվելը օտարերկրացիների համար կարող է լինել պրոբլեմատիկ, քանի որ հիմնական երթուղիները գրված են թուրքերենով[2]։

Թուրքիայում միջքաղաքային փոխադրումներով զբաղվում են մասնավոր կազմակերպությունները[3]: Ամեն մի կազմակերպությունը ունի իր գրասենյակների ցանցը, ինչպես ավտոկայարաններում, այնպես էլ խոշոր քաղաքների զբոսաշրջային վայրերում։ Ավտոփոխադրումների կենտրոնացված համակարգ գոյություն չունի։ Այդ իսկ պատճառով, ավտոբուսային տոմսերի ձեռքբերումը կարող է իրականացվել նաև համապատասխան գրասենյակներում։

Համայնքային այցելություններ կատարելու համար հիմնականում օգտագործվում են երթուղային տաքսիները։ Վճարումը, դրանցով երթևեկելու համար, տրվում է վարորդին։

Երկաթուղային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրաքարշը Թուրքիայում

Թուրքական պետական երկաթուղին (թուրք.՝ Türkiye Cumhuriyeti Devlet Demiryolları) ապահովում է ուղևորների բեռների փոխադրումը ամբողջ երկրով մեկ։ Կիրառվում է եվրոպական տիպի ռելսագիծը (1435 մմ)։ Երկրում առաջին երկաթգիծը կառուցվել է 1856 թվականին[4]։ 2014 թվականին Թուրքիայում երկաթգծի ընդհանուր երկարությունը կազմում էր 12 հազար կիլոմետր[1] (1990 թվականին՝ 8430 կմ[5]), որից էլեկտրաֆիկացված է մոտ 3216 կմ (1990 թվականին էլեկտրաֆիկացված էր 204 կմ[5]

Լոկոմոտիվային պարկում առկա են շոգեքարշներ (549) և էլեկտրոքարշներ (64), որոնք իրականացնում են ամբողջ բեռնափոխադրման 81- 84%-ը։ Մինչ օրս կիրառելի են նաև 50 գնացքներ։ Նաև կիրառվում են 83 էլեկտրագնացքներ և 44 դիզելային գնացքներ։ Վագոնների պարկում առկա է մոտ 17000 վագոն։

Փոխադրվող հիմնական նյութը հանքանյութն է։ Փոխադրվում է նաև գյուղատնտեսական արտադրանք, արդյունաբերական հումք, անասուններ[5]։

Հիմնական կիրառվող չափանիշներն են՝ միջռելսային հեռավորությունը՝ եվրոպական չափանիշով, արգելակները՝ օդային, շղթայակցումը՝ պտուտակային, թույլատրելի վերելքը՝ 28 ։ 2003 թվականից զարգանում է երկաթուղային տրանսպորտը։ ՍտամբուլԷսքիշեհիրԱնկարա գիծը վերակառուցվել է արագավազ էլեկտրոգնացքների ընթացքը ապահովելու համար։ Այստեղով ընթացող գնացքները, որոնք TCDD HT65000 տիպի են, բացում են մինչև 250կմ/ժ արագություն։ Դրանք արտադրվում են Իսպանիայում և Ֆրանսիայում։ Թուրքիայի տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարարության պլանով 2023 թվականին երկաթգծերի ընդհանուր երկարությունը, որոնք օգտագործվում են արագավազ գնացքների համար, պետք է հասցվի մինչև 4000 կիլոմետրի։

Երկրում մեծ արագությամբ զարգանում է վագոնագործությունը[5] և լոկոմոտիվագործությունը։

Մետրոպոլիտեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագոնը Տյունելի կայարաններից մեկում

1980-ական թվականներից Թուրքիայում չի եղել մետրոպոլիտեն[5]։ Անկարայի մետրոպոլիտենը բացվել է 1996 թվականին, Ստամբուլի մետրոպոլիտենը՝ 2000 թվականին, Իզմիրի մետրոպոլիտենը՝ 2000 թվականին, Ադանայի մետրոպոլիտենը՝ 2009 թվականին։

Բացի այդ, Ստամբուլի եվրոպական հատվածում գործում է Տյունելը։ Սա ստորգետնյա ֆունիկուլյոր է, որը բացվել է 1875 թվականին։ 1910 թվականին Տյունելը էլեկտրաֆիկացվել է։ Երկու կայարանները միացվել են թունելով, որն ունի ավելի քան 573  մետր երկարություն։

Ստամբուլում գործում է նաև թեթև մետրոն՝ Istanbul LRT-ն, որը բացվել է 1989 թվականին։

Ծովային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայում կան մի շարք խոշոր նավահանգիստներ՝ Ստամբուլ, Իզմիր, Զոնգուլդակ, Սամսուն, Տրապիզոն, Ալանիա, Բոդրում, Ֆեթհիյե, Մարմարիս, Կեմեր:

Թուրքիայի ողջ ափագծով մեկ կան մոտ 11 նավահանգիստներ և 57 կառամատույցներ։ Բեռնաթափման աշխատանքները, հատկապես կառամատույցներում, շատ դանդաղ են ընթանում։ Նավահանգիստների նշանակությունը հիմնականում պայմանավորված է նրանով, թե որքան է համապատսախան բնակավայրի և շրջանի բնակչությունը։

Թուրքիայի նավահանգիստների մեծ մասի համար վատ իրադրություն էր ստեղծվել, քանի որ դրանք կտրված են եղել հիմնական արդյունաբերական և գյուղատնտեսական կենտրոններից։ Ամենաաշխույժ նավահանգիստները հիմնականում Մարմարա ծովի ափին են գտնվում։ Սա պայմանավորված է նրանով, որ Մարմարա ծովի ափերը խիտ բնակեցված են։

Հիմնականում կիրառելի են հետևյալ նավատեսակները՝ զբոսանավեր, բեռնանավեր, ձկնորսական նավեր, մեծ լայներներ։

Հայդարփաշայի նավահանգիստը ունի արհեստական նավամատույց, որի ընդհանուր ձգվածությունը կազմում է 2600 մ, նավամատույցի շրջանում ջրի խորությունը կազմում է 10 մ։ Նավամատույցը խոշոր ալիքներից պաշտպանված է մոտ 1700  մետրանոց ալեհերձով։

Խողովակաշարային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի տվյալներով Թուրքիայում գազամուղների ընդհանուր երկարությունը կազմում էր 12,6 հզ կիլոմետր, իսկ նավթամուղների ընդհանուր երկարությունը՝ 3038 կիլոմետր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «CIA World Factbook: Turkey» 
  2. «Городской транспорт в Турции»։ Արխիվացված է օրիգինալից 2004-09-28-ին 
  3. Междугородные автобусы и автобусные компании в Турции
  4. Железные дороги Турции
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Железнодорожный транспорт: Энциклопедия / Гл. ред. Н. С. Конарев. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — 559 с.: ил. (стр. 463)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]