Տրայանոսի տաղավար (Եգիպտոս)
Տրայանոսի տաղավար Trajan's Kiosk | |
---|---|
տաճարի ավերակներ | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ագիլիկա կղզի |
Տարածաշրջան | Աֆրիկա |
Ներկա վիճակ | ՅՈՒՆԵՍԿՕյի պահպանության տակ գտնվող հուշարձան |
Մասն է | Nubian Monuments from Abu Simbel to Philae? |
Հիմնադիր | Տրայանոս կայսր |
15 մետր | |
Երկարություն | 20 մետր |
Լայնություն | 15 մետր |
Գմբեթ | 0 |
![]() | |
![]() | |
Տրայանոսի տաղավար (Եգիպտոս), առանց առաստաղի, բաց երկնքի տակ գտնվող հինավուրց տաճար, որը գտնվում է Ագիլիկա կղզում՝ Եգիպտոսի հարավային Հին Ասուանի ջրամբարի մոտ (Old Aswan Dam): Հին Եգիպտոսի ամենամեծ հուշարձաններից մեկը այսօր էլ կանգուն է։ Այն պայմանականորեն վերագրվում է հռոմեացի Տրայանոս կայսրին[1], ով էլ տվել է տաճարի ներկայիս զարդարանքները, չնայած նրան, որ որոշ փորձագետներ կարծում են, որ տաճարն ավելի հին կարող է լինել․ հնարավոր է, այն հիմնադրվել է Օգոստոս Օկտավիանոս կայսեր գահակալության ժամանակ[2][3]։ Կառույցը նախապես կառուցվել է Ֆիլի կղզու վրա, Ասուանի ջրամբարի ստորին հատվածի մոտ։ Այնուամենայնիվ, ավելի ուշ՝ 1960-ական թվականներին, ՅՈՒՆԵՍԿՕ-յի նախաձեռնությամբ այն տեղափոխվել է Ագիլիկա՝ Նիլի ջրերի բարձրացումից պահպանելու համար, որն էլ պայմանավորված էր Ասուանի ջրամբարի շինարարությամբ։
15x20 չափերով այս տաղավարն ունի 15․85 մետր բարձրություն՝ նպատակաուղղված «պաշտպանվելու Ֆիլի(Philae) կղզու Իսիդայի արևելյան ջրաբերուկներից»[3]։ Տաղավարի չորս կողմերի հինգ սյուներից յուրաքանչյուրը կրում է «տարբեր, հարուստ բարդ կառուցվածքային խոյակներ, որոնք հասնում են մինչև 2․10 մետր բարձրության» և որոնք, ի սկզբանե, «նախատեսված էին ձևավորել Բեսի քանդակների նմանությամբ՝ նման Ֆիլիում Արմանտում և Դենդերում գտնված տաճարների», չնայած, որ այս ձևավորումը երբեք էլ չի ավարտվել[3]։


Կառույցն այսօր առանց առաստաղի է[4], բայց նրա ներսի խոռոչների արխիտրավներից ենթադրվում է, որ տաղավարի առաստաղը, որը պատրաստված է եղել փայտանյութից, իրապես նախագծվել է հին ժամանակներում[3]։ 12․50 մետր երկարությամբ երեք՝ «հավանաբար եռանկյունաձև կապերը, որոնք իրենց մեջ՝ քարե ճարտարապետության ետնամասում ներառում են խութ, ունեցել են թեթև կամարաձև տանիք»[3]։ Այս կառույցը ներկայացնում է քարի և փայտի համադրության անսովոր օրինակ՝ Եգիպտոսի քարե տաճարների նույն կառուցվածքով[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Rutherford Ian (1998)։ «Island of the Extremity: Space, Language, and Power in the Pilgrimage Traditions of Philae»։ in Frankfurter David։ Pilgrimage and Holy Space in Late Antique Egypt։ Boston: Brill։ էջ 233
- ↑ Redford Donald, ed. (2001)։ «Philae»։ The Oxford Encyclopedia of Ancient Egypt 3։ Oxford: Oxford University Press։ էջ 43։ ISBN 0-19-513823-6
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Arnold Dieter (1999)։ Temples of the Last Pharaohs։ Oxford: Oxford University Press։ էջեր 235-236։ ISBN 0-19-512633-5
- ↑ Jas Elsner Jaś (1998)։ Imperial Rome and Christian Triumph: The Art of the Roman Empire։ Oxford: Oxford University Press։ էջ 134
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրայանոսի տաղավար (Եգիպտոս) կատեգորիայում։ |