Վարշավայի տրամվայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տրամվայը Վարշավայումից)
Տրամվայ Վարշավայում

Վարշավայի տրամվայ, Լեհաստանի տրամվայի ցանցը, որն ընդհանուր առմամբ ունի 254 կմ ճանապարհ, 470 կմ երթուղի, 876 տրամվայի վագոններ և 26 գիծ։ Համակարգը բացվել է 1866 թվականի դեկտեմբերի 11-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարշավայի տրամվայի գծերի ցանցը մինչև 1945 թվականը

Վարշավայի տրամվայի պատմությունը սկսվում է 1866 թվականի դեկտեմբերի 11-ից, երբ բացվեց Վիեննայի կայարանը կապվեց Պետերբուրգյան (լեհ.՝ Dworzec Petersburski) և Տերեսպոլսկի (լեհ.՝ Dworzec Terespolski) կայարաններին։ 1903 թվականին շահագործման է հանձնվել «Վոլյա» տրամվայի դեպոն, իսկ 1919 թվականի հուլիսին ստեղծվել է «Վարշավայի քաղաքային տրամվայ» (լեհ.՝ Tramwaje Miejskie m. st. Warszawy) կազմակերպությունը։ 1921 թվականի դեկտեմբերի 31-ին շահագործման է հանձնվել գիշերային առաջին ուղերթը. Փրկչի հրապարակը (լեհ.՝ pl. Zbawiciela) կապվել է Թատերական հրապարակին։ 1925 թվականին Կավենչինսկի փողոցում բացվել է «Պրահա» դեպոն։

1939 թվականի սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 18-ը տրամվայները չեն աշխատել` կապված Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ։ 1941 թվականի հուլիսի 1-ի զավթիչները ստեղծել են Վարշավայի քաղաքային տրանսպորտային կազմակերպությունը (գերմ.՝ Städtische Verkehrsbetriebe Warschau), որը զբաղվել է քաղաքի տրամվայի ցանցի գործարկումով։ 1944 թվականի օգոստոսի 1-ից քաղաքում տրամվայը գործնականում դադարել է աշխատել։

1945 թվականի հուլիսի 20-ին շահագործվում է հետպատերազմյան առաջին տրամվայի № 1 ուղերթը, որ միացնում էր Կավենչինսկա փողոցը Վյատրաչնա փողոցին։ Մի քանի շաբաթ անց առաջին տրամվայներն անցան Ձախափնյա Վարշավայով։ 1945 թվականին սկսվում է Վարշավայի տրամվայի գծերի լայնության փոփոխումը 1525 մմ-ից 1435 մմ։ Այդ ժամանակ էլ սկսում է գործել «Ժոլիբոժ» դեպոն։ 1848 թվականի մայիսի 18-ին լուծարվում է «Ռակովեց» դեպոն։ 1955 թվականից գործարկվում է «Մոկոտուվ» դեպոն, իսկ 1963 թվականի հուլիսի 30-ին լուծարվում է «Ժոլիբոժը»։ 1973 թվականի սեպտեմբերի 11-ին փակվում է Վիլանով տանող գիծը։ 1989 թվականին պահպանվել է միայն 28 գիծ։

1992 թվականի օգոստոսի 1-ին բացվել է Վոլսկոե գերեզմանոց - Գուրչևսկայա փողոցի գիծը, որ կառուցվում էր 13 տարի։ 1997 թվականի օգոստոսի 31-ին բացվել է Նովոե Բեմովո գիծը։

2007 թվականի հունիսի 16-ից, կապված հիմնանորոգման հետ, փոփոխվել են Երուսաղեմյան ծառուղու և Պոնյատովսկի կամրջի տրամվայի երթևեկությունը։ Դրա հետ կապված դժվարությունները շարունակվել են մինչև 2007 թվականի հոկտեմբերի 1-ը։

2008 թվականի մարտի 26-ին տոնվել է էլեկտրական տրամվայների գոյության 100-ամյակը։

Շարժակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Konstal 105Na, 123N — (517)*

Konstal 112N, 116N — (30)*

PESA 120N — (15)*

PESA 120Na — (186)*

PESA 128N — (45)*

PESA 134N — (30)*

*Օգտագործվող մոդելների քանակը (2016)

Շահագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային տրամվայի սպասարկումն իրականացնում է «Վարշավայի տրամվայներ» («Tramwaje Warszawskie» Sp. Z OO) ընկերությունը։ 1994 թվականի մարտի 1-ից այն կոմերցիոն ընկերություն է, որի սեփականատերը պետությունն է։ 2008 թվականի օգոստոսի 6-ին ընկերությունը քաղաքի տրանսպորտային կառավարման վարչության հետ ստորագրել է երկարաժամկետ պայմանագիր 2008-2027 թվականներին մատուցվելիք ծառայության համար[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]