Տրակտա
Տրակտա, նաև հայտնի էր որպես laganon, laganum կամ lagana (հին հուն․: λάγανον), հին հռոմեական[1] և հունական խոհանոցների մի տեսակ խմոր էր։
Tracta-ն ինչ է եղել՝ հստակ հայտնի չէ[2], քանի որ դրա պատրաստման մանրամասները լիարժեք չեն նկարագրվում[3]։ Տարբեր ժամանակաշրջաններում այն կարող էր նշանակել տարբեր բաներ։[3] Laganon/laganum-ը երբեմն եղել է թթխմորով հաց, երբեմն՝ բլիթ կամ ավելի ուշ՝ միգուցե մանրի ձև[4]։
Tracta-ն հիշատակվում է Apicius-ում որպես խտացուցիչ հեղուկների համար։ Vehling-ի թարգմանության մեջ այն նկարագրվում է որպես «խմորեղենի կտոր, կլոր հաց կամ բուլկի, որը հարմար է այս նպատակի համար»[5]։ Perry-ն այն համեմատում է նավաստիների բլիթի (ship's biscuit) հետ[6]։
Այն հիշատակվում է նաև Կատոն Ավագի placenta (շերտավոր պանրով կարկանդակ) բաղադրատոմսում՝ շերտավորված պանրով[7]։
Աթենեոսի Deipnosophistae աշխատությունում նշվում է καπυρίδια անունով մի կարկանդակ, որը հայտնի էր որպես τράκτα և պատրաստվում էր հացաբլիթի խմորով, բայց ուներ այլ թխման մեթոդ[8]։
Որոշ հեղինակներ tracta-ն կապում են իտալական լազանյայի հետ[9], քանի որ այն հենց lasagna բառի ծագումն է[10], բայց մեծ մասը կարծում է, որ այն մանրի տեսակ չի եղել[6][11]։
Ժամանակակից հունական խոհանոցում lagana անունով թթխմորով թխված հաց կա, սակայն անհայտ է, թե երբ է այս անվանումը սկսել կիրառվել թթխմորով հացի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ τρακτὸς, τρακτόν "ձգված կամ գլորված խմորեղեն", Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
- ↑ Charles Perry, "What was tracta?", Petits Propos Culinaires 12:37-9 (1982) and a note in 14
- 1 2 Andrew Dalby, Food in the Ancient World from A to Z, 1135954224, s.v. 'Pastry', p. 251
- ↑ Andrew Dalby, Food in the Ancient World from A to Z, 1135954224, s.v. 'Pasta', p. 251
- ↑ Joseph Dommers Vehling, editor and translator, Cookery and dining in imperial Rome (1936, reprinted 1977), p. 127
- 1 2 Charles Perry, "Old Non-Pasta", Los Angeles Times March 05, 1997
- ↑ Cato the Elder. «De Agricultura»., section 76
- ↑ Athenaeus, Deipnosophistae 3:79
- ↑ Serventi, Silvano; Sabban, Françoise (2013 թ․ օգոստոսի 13). Pasta: The Story of a Universal Food. Columbia University Press. էջեր 15–18. ISBN 9780231519441.
- ↑ Vocabolario Etimologico Pianigiani, 1907, s.v. lasagna
- ↑ Clifford A. Wright, "The History of Macaroni"