Jump to content

Տտակջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես ծալել քառակուսի տտակջի երկու թղթից

Տտակջի (հանգըլ: 딱지; կոր․ նոր ռոմ․: ttakji), ավանդական կորեական խաղալիք, որն օգտագործվում է հիմնականում տտակջի չիգի խաղերի տարբերակները խաղալու համար։ Սովորաբար դրանք պատրաստվում են թղթից և նետվում են խաղերի ժամանակ։

Նեոմգյոմյոկգին խաղի հատկապես հայտնի տարբերակն է և նույնիսկ ձեռք է բերել որոշակի միջազգային հայտնություն, մասնավորապես շնորհիվ 2021 թվականի հայտնի հեռուստասերիալի՝ Կաղամարի խաղի, որում այն օգտագործվում է հավաքագրողի կողմից:

Խաղը խաղում էին դեռ 1392–1897 Մեծ Չոսոն ժամանակաշրջանում, և այն խաղում են ինչպես Հյուսիսային Կորեայում, այնպես էլ Հարավային Կորեայում[1]։ Հարավային Կորեայում խաղը հատկապես տարածված էր դպրոցականների շրջանում 20-րդ դարի վերջին: Նախապես պատրաստված կլոր տտակջիները, որոնց վրա տպագրված մուլտհերոսներ, վաճառվում և հավաքվում էին խաղացողների կողմից:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տտակջին սովորաբար պատրաստվում է հաստ թուղթը քառակուսի, ուղղանկյուն կամ կլոր ձևերով ծալելով[2]Քաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name։ Հնարավոր են ծալել նաև այլ ձևերով, ներառյալ վեցանկյունները և հնգանկյունները[3]։ Կարող են պատրաստվել տարբեր առարկաներից, հաճախ խաղացողներին անմիջապես հասանելի միանգամյա օգտագործման և ծալովի առարկաներիցՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name։ Դրանք կարելի է զարդարել տարբեր նկարներով, կամ ծալել այնպիսի թղթից, որոնց վրա արդեն նմուշներ են տպագրված[2]։ Հատկապես մեծ տտակջիները անվանում են վան տտակջի (왕딱지, թագավոր տտակջի)Քաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name։

Տտակջին Dinosaur King-ի կերպարներով:

Հարավային Կորեայում երբեմն վաճառվում են նաև պատրաստի տտակջիներ[2]Քաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name։ 1970-1990-ական թվականներին տարածված էին կլոր տտակջիները, որոնց վրա տպագրված էին մուլտհերոսներ։ Որոշ տտակջիները պատրաստված են պլաստմասից կամ մետաղիցՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name։

Տտակջի չիգին ընդհանուր տերմին է տտակջիով խաղերի համարՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name[4]։ Խաղերը կարելի է խաղալ ներսում կամ դրսում, սակայն ընդունված է բացօթյա դատարկ վայրում խաղալըՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name[5]։

Նեոմգյոմոկգի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեոմգյոմոկգի (넘겨먹기) խաղի հայտնի տարբերակն է: Այն խաղում են առնվազն երկու խաղացողներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ տտակջի։ Խաղի նպատակն է շրջել մյուս խաղացող(ների) տտակջին, նախքան սեփականը շրջելը։ Խաղացողները խաղում են քար մկրատ թուղթ խաղը որպեսզի որոշեն խաղալու հերթականությունը: Պարտվողը գետնին է դնում իր տտակջին։ Հետևելով հերթին՝ յուրաքանչյուր խաղացող վերցնում և ցած է նետում իր տտակջին այնպես, որ այն շրջի հակառակորդի տտակջին. դա սովորաբար արվում է այն ուժեղ նետելով: Շրջված տտակջիի տերերը կարող են համարվել խաղի պարտվողներ, չնայած խաղը կարելի է խաղալ անորոշ ժամանակով և առանց ակնհայտ պարտվողների կամ հաղթողների[2][6]։

Նեոմգյոմոկգի տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան նեոմգյոմոկգիի օրենքներ և տարբերակներ[2][7]։ Նման օրենքներից մեկը խաղային տարածքի համար սահման գծելն է, որտեղ սահմաններից դուրս եկող տտակջիները պարտվում են: Մեկ այլ օրենքն այն է, որ եթե նետված տտակջին ընկնում է մեկ այլ տտակջիի տակ, վերին տտակջին պարտվում է: Բացի այդ, եթե տտակջին ընկնում է մյուսի վրա, ապա վերևում գտնվող տտակջին համարվում է պարտված:

Խաղը ստեղծվել է 1392-1897 թվականների Մեծ Չոսոնի ժամանակաշրջանում։ Այդ ժամանակաշրջանում կար թղթի պակաս, ուստի տտակջին պատրաստում էին թղթին նման առարկաներից[5]։ 1910-1945 թվականների ճապոնական գաղութատիրության ժամանակաշրջանում տտակջին լայնորեն տարածված էր: Որոշների վրա պատկերված էին ճապոնացի զինվորներ[8]։ Կորեայի ազատագրումից հետո թուղթը ավելի հասանելի դարձավ լայն հանրության համար, և տտակջին ծալելու ավանդույթը կրկին տարածվեց[5]։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Իլը խաղի երկրպագու էր[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը հայտնվում է Netflix«Կաղամարի խաղ» հեռուստասերիալի առաջին սերիայում (այն նաև հայտնվում է երկրորդ սեզոնի երկրորդ խաղում ՝ որպես խաղի առաջին փուլ)[9][10][11]։

Կորեայի մշակույթի կենտրոնները, որոնք կորեական մշակույթի մասին իրազեկության տարածման միջազգային հաստատություններ են, հաճախ տարածում են խաղը միջազգային հարթակներում[12]։

Տտակջիին երբեմն հայտնվում է Հարավկորեական «Վազող մարդը» էստրադային շոուում[13][14]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «딱지치기, 지능발달 체력단련에 좋아». The Hankyoreh (կորեերեն). 2005-07-21. Վերցված է 2024-06-03-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 김, 광언, 딱지치기 (կորեերեն), Academy of Korean Studies, Վերցված է 2024-06-02-ին
  3. «딱지치기». Korea Craft & Design Foundation. 2022 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
  4. «How to play Squid Game's paper flip challenge». Radio Times (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024-06-03-ին.
  5. 5,0 5,1 5,2 정, 혜정. «딱지치기 - 디지털광주문화대전». Encyclopedia of Korean Local Culture. Academy of Korean Studies. Վերցված է 2024-06-03-ին.
  6. Lee, Sangho. «Ttakjichigi». Encyclopedia of Korean Folk Culture (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.
  7. Lee, Sangho. «Ttakjichigi». Encyclopedia of Korean Folk Culture (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 2-ին.Lee, Sangho. "Ttakjichigi". Encyclopedia of Korean Folk Culture. Retrieved June 2, 2024.
  8. «추억의 딱지를 아십니까». Korea Broadcasting System (կորեերեն). 2006-03-13. Վերցված է 2024-06-03-ին.
  9. «All Squid Game Games In Order: Origins & Meaning Explained». ScreenRant (ամերիկյան անգլերեն). 2021-10-28. Վերցված է 2021-12-25-ին.
  10. «Squid Game fever is real, here's how Singaporeans are joining the game». AsiaOne (անգլերեն). 2021-09-27. Վերցված է 2024-06-03-ին.
  11. Yu, Jae-Dong (2021 թ․ հոկտեմբերի 28). «New Yorkers play Squid Game». The Dong-A Ilbo (անգլերեն). Վերցված է 2024-06-03-ին.
  12. «Children day in Korean Cultural Centre SA». Korea.net (անգլերեն). 2023 թ․ մայիս. Վերցված է 2024-06-03-ին.
  13. Talty, Stephan (2015). Under the Same Sky: From Starvation in North Korea to Salvation in America. Houghton Mifflin Harcourt. էջ 10. ISBN 978-0544373174. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  14. Yi, I-hwa (2006). Korea's Pastimes and Customs: A Social History. Homa & Sekey Books. էջ 58. ISBN 1931907382. Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տտակջի» հոդվածին։