Տվարաեղցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տվարաեղցի[1], գտնվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Կողբ (Կողբաքար) գյուղում[2]։ Գյուղը հնում եղել է Գուգարաց նահանգի Կողբափոր գավառի վարչական կենտրոնը։ Գտնվելով Դվինից Թիֆլիս տանող ճանապարհի վրա Կողբը վաղ միջնադարում հասել է զարգացման բարձր աստիճանի։ Տվարաեղցի կամ Տվարագեղցի, հայկական վաղ միջնադարյան ճարտարապետական հուշարձան Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղից 4 կմ հարավ, նույնանուն հին գյուղատեղիի մոտ։ Տարածքը հարուստ է միջնադարին վերաբերող նյութական մշակույթի հուշարձաններով, որոնցից էլ ամենահայտնին Տվարաեղցին է։ Պահպանվել է պատերի մի մասը, առավել ամբողջական տեսք ունի արևելյան թևը։ Արևմտյան պատի որմնամույթերի հետքերից երևում է, որ ուղղանկյուն աղոթասրահը (19,7x10,9 մ) բաժանված է եղել երեք անհավասար նավի։ Միջին նավն ավարտվում է կիսաշրջանաձև խորանով, որի գմբեթարդը, որ նստած է պարզ տրամատով գոտու վրա, ճակատային մասում ունի շեշտված պայտաձևություն։ Խորանին հարավից կից է ուղղանկյուն ավանդատուն՝ օրգանապես կապված է եկեղեցու հետ։ Հյուսիսից ավանդատուն չունի։ Այդ կողմում պատի եզրագիծը անկյունաձև ներս է ընկած։ Խորանի պատուհանը, ինչպես ընդունված է առավել վաղ շրջանի հուշարձաննեում դեպի ներս չի լայնանում։ Մասնակի պեղումներով պարզվել է, որ եկեղեցու յուրաքանչյուր հենարանային շարքում եղել է երեքական մույթ։ Կիսաշրջանաձև խորանին հարավից կից է ուղղանկյուն ավանդատունը՝ կառուցված եկեղեցու հետ միաժամանակ։ Հավանական է, որ մուտքերը եղել են երեքը՝ հարավից, հյուսիսից և արրմուտքից։ Թաղի հետքերի բացակայությունից, պատերի ոչ զանգվածեղությունից երևում է, որ եկեղեցին ունեցել է փայտաշեն ծածկ։ Պատերի վրա թաղի հետքեր նկատելի չեն։ Պատերի ստորին կեսը շարված է մանր, կոպտատաշ ավազաքարով, իսկ վերին կեսը եղել է դեղնականաչավուն ֆեզիլտե սրբատաշխոշոր քարերով, որոնք մնացել են միայն խորանի մասում։

Պատերի վերին կեսը վերակառուցվել է 1258 թվականին ոմն Սամուելի կողմից։ Կառուցման ժամանակը որոշակիացնող տվյալներ չկան։ Հորինվածքային և կոնստրուկտիվ մի շարք տարրեր (շրջանագծի մեջ առնված հավասարաթև խաչ, խորանի պատուհանի եզրերի ուղիղ կտրվածք, որմնամույթերի խարիսխների պարզ տրամատի ակոսներ, փայտաշեն ծածկ) վկայում են հուշարձանի 6-րդ դարից վաղ կառուցվելը։

Ի տարբերություն հայկական մյուս եռանավ դահլիճների (Քասաղ, Տեկոր, Դվին, Աշտարակ, Եղվարդ և այլն)՝ Կողբի եկեղեցին չի անցել վերակառուցումների ու հավելումների բարդ ընթացքով, նրա աղոթասրահը և արևելյան թևը ունեն ոչ սիմետրիկ հորինվածք։

Կառուցման ժամանակը կոնկրետացնող տվյալներ հայտնի չեն։ Հորինվածքային և կոնստրուկտիվ մի շարք տարրեր (շրջանագծի մեջ առնված հավասարաթև խաչ, խորանի պատուհանի եզերող ուղիղ կտրվածք, որմնամույթերի խարիսխների պարզ տրամատի ակոսներ, փայտե ծածկ և այլն) փաստում են հուշարձանի 6-րդ դարում կառուցված լինելը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/338 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  2. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Շախկյան, ԼՈՌԻ պատմության քարակերտ էջերը, էջ 160-161։
  2. Ս. Երեմյան, Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի, էջ 60։
  3. Ս. Չիլինգարյան, Նոյեմբերյանի շրջանի կիկլոպյան կառույցները, «ՊԲՀ», 1968, № 1, էջ 228։
  4. Գ. Շախկյան, Վաղմիջնադարյան երկու հուշարձան Կողբում, «ՊԲՀ», 1979, № 4, էջ 261-264։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։