Տուցինդան
Տուցինդան | |
---|---|
Տեսակ | Սլավոնական տոն |
Տուցինդան (սերբ.՝ Туциндан, Тучиндан, Стражњи дан, Здражњи дан), սերբական ժողովրդական, ուղղափառ տոն[1]։ Նշվում է դեկտեմբերի 23-ին (հունվարի 5) Սերբիայում, Չեռնոգորիայում, Սերբական Հանրապետությունում[2]։ Սուրբ ծննդյան եռօրյա տոների առաջին օրն է։
Ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոնն ամեն տարի նշվում է Սերբիայում, Չեռնոգորիայում, Սերբական Հանրապետությունում Ծննդյան տոներից երկու առաջ` Ճրագալույցի նախօրեին։
Սերբերենից բառացի թարգմանությամբ տուցինդան բառը նշանակում է Ծննդյան խոզուկի օր։ Պոպովոե Պոլեում (Հարավային Հերցեգովինա) օրը կոչվում է նախօրե (սերբ.՝ Стражњи дан, Здражњи дан):
Այդ օրը մորթում են խոզուկը, որը պատրաստում են հաջորդ օրը, իսկ մատուցում Ծննդյան տոնին։ Այն սերբերեն կոչվում է Բոժիչնյար (Ծննդյան տոնը սերբերեն կոչվում է Բոժիչ)։ Բոժիչնյարան միանգամից չեն մորթել. նրան հարվածել են կացնի բութ մասով` նախապես աղ անելով[3]։ Համարվել է, որ այդպիսի խոզուկի արյունն օժտված է եղել բուժիչ հատկություններով[4]։ Տանտիրուհիները խմոր են հունցել տոնական թխվածքի համար, որ թխվել է Ճրագալույցին։ Տարածում ունեցող կարծիքի համաձայն` այդ օրը տնից ոչինչ հանել չի կարելի[5]։
Նախկինում Տուցինդանին բակում ծառ են հատել Բադնյակի համար, որ տուն են բերել միայն հաջորդ օրը` Ճրագալույցին[6]։
Տոնի ձևավորված ավանդույթի համաձայն` Տուցինդանը չի կարելի ցույց տալ երեխաներին. Բալկանյան թերակղզու ժողովուրդների մոտ, որոնք նշում են այս տոնը, կա հավատալիք, որ եթե այն ցույց տան երեխային, ապա ամբողջ տարին նա անհնազանդ կլինի[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Туциндан (սերբ.)
- ↑ Праздничные и памятные даты, связанные с туризмом и путешествиями
- ↑ Загадочное сербское Рождество
- ↑ Danas je Tucindan (սերբ.)
- ↑ Danas se priprema pečenica Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (սերբ.)
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=да
(օգնություն) - ↑ «iaen.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տուցինդան կատեգորիայում։ |