Տուրպան
| Տուրպան | |
Տուրպան (արու) | |
Տուրպան (էգ) | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Սագանմաններ (Anseriformes) |
| Ընտանիք | Բադեր (Anatidae) |
| Ցեղ | Սուզաբադ (Melanitta) |
| Տեսակ | Տուրպան (M. fusca) |
| Միջազգային անվանում | |
| Melanitta fusca | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Տուրպան (լատիներեն՝ Melanitta fusca), բադերի ընտանիքին պատկանող ջրլող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Ամառնահյուր է, չվող և հազվագյուտ։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 51-58 սմ է, թևերի բացվածքը՝ 90-99 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,6 կգ։ Փետրածածկը մուգ է։ Գլուխը, կտուցը, վիզը հաստ են։ Բնադրման շրջանում արուի փետրածածկը սև է, փայլուն, թևի սպիտակ բիծն առավել տեսանելի է թռչելիս։ Աչքի տակ կա ոչ մեծ սպիտակ բիծ, կտուցը հիմնականում դեղին է։ Հետբնադրման շրջանում արուն ավելի խամրած է, դարչնագույն, էգը վերևից մուգ դարչնագույն է, թևին կա 1 սպիտակ բիծ, իսկ գլխի կողքերին՝ 2-ական սպիտակավուն բծեր։
Սովորաբար հանդիպում է ոչ մեծ երամներով (մինչև 20 անհատ)։ Թռչում է ջրից ոչ լրիվ կտրվելով և ոչ ճարպիկ։ Սնվում է խեցգետնակերպերով, խխունջներով, ջրային բույսերով՝ ժայռոտ ափերի երկայնքով քայլելով։ Բնակվում է քարքարոտ և ժայռոտ ափերով խոշոր լճերում։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարսանեկան առաջին խաղերը (նման են կռիվների) տեղի են ունենում ապրիլի սկզբին։ Բնի կառուցումն ավարտվում է և առաջին ձվերը հայտնվում են մայիսի վերջից հունիսի վերջը։ Ձագերը հայտնվում են հուլիսի ընթացքում, օգոստոսին թռչում են լիարժեք։
Վտանգման հիմնական գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1960-ական թվականները, Տուրպանը, որպես Սևանա լճի ժայռաշատ ափերին բնորոշ, ծագումով բորիալ, մնացորդային տեսակ, համարվում էր բավական մեծ, նստակյաց (բնադրող) համակեցություն, որը, սակայն, Սևանա լճի մակարդակի անընդհատ նվազման հետևանքով վերջնականապես անհետացել է (1966-1968 թվականներին Սևանա լճի ավազանում գրանցվել է 2-12 թռչուն, 1995 թվականին Արփի լճում՝ 2-3)։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Սկանդինավյան թերակղզում, Ասիայի հյուսիս-արևմուտքում, Հարավային Կովկասում, Փոքր Ասիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ Հայաստանում հանդիպում է միայն Սևանա լճի ավազանում՝ գարնանային և աշնանային շրջաններում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հազվագյուտ անհետացող տեսակ է, որոշ տեղերում` չվահյուր։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է տվյալների անբավարարություն կատեգորիայով։
Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրպան» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուրպան» հոդվածին։ |
| ||||||