Տուրնեէլվեն
Տուրնեէլվեն | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 470 կիլոմետր |
Ավազանի մակերես | 40 240 կմ² |
Ջրի ծախս | 380 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Bothnian Bay? |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Muonio River?, Tengeliönjoki?, Rautas River?, Nälkäjoki?, Naamijoki?, Q3919220?, Martimojoki?, Armasjoki?, Q28960904?, Pentäsjoki?, Käymäjoki?, Tärendö River?, Ounisjoki? և Luongasjoki? |
Ջրի մարմիններ | Torneträsk?, Vassijaure? և Njakajaure? |
Երկիր | Շվեդիա, Ֆինլանդիա և Նորվեգիա |
Երկրամաս | Tornio?, Haparanda Municipality?, Ylitornio?, Övertorneå Municipality?, Pello?, Kolari?, Pajala Municipality? և Կիրունա |
Տուրնեէլվեն[1] (Տուրնե-էլեվ[2], Տուրնեէլվ[3]: շվեդերեն՝ Torne älv, в низовье Տորնիոնիոկի[1][3], Տօրնիո-Ըոկի[2]: ֆին.՝ Tornionjoki), գետ Հյուսիսային Շվեդիայում և Ֆինլանդիայում, ջրավազանի մակերեսը 40,2 հզ.կմ², միջին ջրածախսը՝ 380 մ³/վրկ[4]:
Տուրնեէլվը սկիզբ է առնում Նորվեգիային սահմանակից Շվեդիայի Սկանդինավյան լեռներում գտնվող Տուրնետրեսկ լճից և Լապլանդյան սարահարթի միջով հոսում է հարավարևելյան ուղղությամբ մինչև Բոտնիկական ծովածոցը: Իր մեջ ընդունելով Մունիոելվեն խոշորագույն վտակը՝ ձևավորում է Ֆինլանդիայի հետ սահմանը:
Գետի երկարությունը կազմում է 565 կմ (Մուոնիոելվենի ակունքից հաշված)[4]: Վերին հոսանքներում ունի ջրվեժներ, սահանքներ և բազմաթիվ լճեր: Սառչում է նոյեմբերից մինչև մայիս ամիսները:
Յունոսուանդոյի շրջանում ձևավորում է մեծությամբ երկրորդ բիֆուրկացիան Հարավային Ամերիկայում գտնվող Կասիկյարեից հետո: Ջրի ավելի քան կեսը գնում է դեպի Տերենդէլվեն վտակը, որը Կալիկսելվեն է թափվում:
Գետը զբոսաշրջային գրավչություն ունի: Գետաբերանին հարակից գտնվում է ծովային Տորնիո (Ֆինլանդիա) և Խապարանդա (Շվեդիա) ծովային նավահանգիստները[4], որոնց միջև գցված է երկաթուղային կամուրջ:
Գետում կան արդյունաբերական ձկներ՝ սաղմոն (մինչև 43 կգ քաշով), խարիուս, կումժա[5]:
Գետի ափերին գտնվող հնագույն բնակավայրերն առաջացել են մ.թ. 5-6 հազար տարի առաջ[6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 434.
- ↑ 2,0 2,1 Կաղապար:Книга:Географический энциклопедический словарь
- ↑ 3,0 3,1 Կաղապար:Карта
- ↑ 4,0 4,1 4,2 Կաղապար:Книга:БЭС
- ↑ «Торнионйоки — лососевая река Западной Лапландии»։ www.fishinginfinland.fi։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-26-ին։ Վերցված է 2019-03-02
- ↑ «Торнио — История городов»։ emiti.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-03-02