Տուրիստական գործակալություն



Տուրիստական գործակալություն, մասնավոր կամ հանրային ծառայություն, որը տրամադրում է ճանապարհորդության և զբոսաշրջության հետ կապված ծառայություններ լայն հանրությանը՝ յուրաքանչյուր ուղղության համար առաջարկելով տարբեր տեսակի ճամփորդական փաթեթներ: Տուրիստական գործակալությունները կարող են նաև ծառայել որպես ընդհանուր վաճառքի գործակալ ավիաընկերությունների համար, որոնք գրասենյակներ չունեն կոնկրետ տարածաշրջանում: Տուրիստական գործակալության հիմնական գործառույթն է տրամադրել ճանապարհորդության հետ կապված ծառայություններ: Նրանք նաև կոչվում են ճանապարհորդական խորհրդատուներ:
Բիզնես մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուրիստական գործակալությունները հաճախ միջնորդավճարներ և այլ արտոնություններ են ստանում[1]։ Հյուրանոցների սեփականատերերը սովորաբար ավելի բարձր միջնորդավճար են վճարում տուրիստական գործակալություններին, մինչդեռ ավիաընկերությունները սովորաբար միջնորդավճար չեն վճարում[2]։ Հաճախորդները սովորաբար տեղյակ չեն լինում, թե որքան է տուրիստական գործակալը վաստակում միջնորդավճարներից[3]։ 2016 թվականին ԱՄՆ-ում 1193 տուրիստական գործակալությունների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ միջինում նրանց ընդհանուր եկամուտների 78%-ը գոյացել է միջնորդավճարներից[4]։
Գործակալությունների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուրիստական գործակալությունները կարող են լինել բազմազգ ընկերություններ: Նրանք կարող են լինել նաև միջին չափի կազմակերպություններ, կամ կարող են լինել անկախ, փոքր ընկերություններ: Նրանք կարող են լինել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կամ բացվել անհատ ձեռներեցի կողմից:
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուրիստական գործակալը կարող է աշխատել տուրիստական գործակալությունում կամ ֆրիլանս[5][6][7]։
Թեև ճանապարհորդությունների մեծ մասը այժմ առցանց է ամրագրվում, գործակալները մասնագիտանում են այնպիսի շուկաներում, ինչպիսիք են կորպորատիվ ճանապարհորդությունները, շքեղ ճանապարհորդությունները, նավարկությունները, բարդ ճանապարհորդությունները և մասնագիտացված ճամփորդությունները[8]։ Տուրիստական գործակալությունների համար նախատեսված այլ շուկաներն են հաշմանդամություն ունեցող անձանց համար ճանապարհորդությունները, 60 տարեկանից բարձր անձանց համար ճանապարհորդությունները, ԼԳԲՏ զբոսաշրջությունը[9] կամ որոշակի խմբի համար նախատեսված ճանապարհորդություն, որը զբաղվում է կոնկրետ գործունեությամբ, օրինակ՝ սպորտով[10][11]։
Շատ տուրիստական գործակալություններ ծախսերը նվազեցնելու համար այժմ ֆրիլանս են աշխատում: Գործակալությունները կարող են հանդես գալ որպես «ճանապարհորդության խորհրդատուներ», և մասնագիտանալ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են ծովային զբոսաշրջությունը կամ մշակութային զբոսաշրջությունը[12]։ Շատ գործակալություններ նախընտրում են «ճանապարհորդության խորհրդատու» տերմինը «ճանապարհորդության գործակալ» տերմինի փոխարեն[13]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1758 թվականին Cox & Kings-ը դարձել է ժամանակակից պատմության առաջին տուրիստական գործակալությունը[14][15]։
1840 թվականին Պորտուում Բեռնարդո Աբրեուն ստեղծել է Abreu Agency-ն, որը դարձավ լայն հանրության համար հասանելի առաջին գործակալությունը:
1841 թվականին բապտիստ քարոզիչ Թոմաս Կուկը, ով կարծում էր որ ալկոհոլն է մեղավոր սոցիալական խնդիրների համար, համաձայնություն է ձեռք բերել Միդլենդի երկաթուղու հետ և միջնորդավճարի դիմաց կազմակերպել է իր 500 հետևորդների տեղափոխումը Լեսթեր Քեմփբել փողոցի երկաթուղային կայարանից Լաֆբորոյում տեղի ունեցող հանրահավաք[16][17]։ Նա ստեղծել է Thomas Cook & Son գործակալությունը, որը հետագայում վերանվանվել է The Thomas Cook Group: Այն սնանկ է ճանաչվել և լուծարվել 2019 թվականին[18]։
1871 թվականին Միացյալ Թագավորությունում հիմնադրվել է Dean and Dawson գործակալությունը։ 1950-ականներին այն ձեռք է բերվել Թոմաս Կուկի կողմից[19]։
1870 թվականին Միացյալ Թագավորությունում հիմնադրվել է պոլիտեխնիկական զբոսաշրջային ասոցիացիան։
1887 թվականին Ուոլթեր Թ. Բրաունելը հիմնել է Brownell Travel-ը՝ Միացյալ Նահանգներում առաջին տուրիստական գործակալությունը[20]։
1895 թվականին Ալֆրեդ Կ Բալդուիը հիմնադրել է Baldwins Travel-ը։ Բալդուինսը սկսեց վաճառել երկաթուղու տոմսեր[21]։
1905 թվականին բացվել է Ճապոնիայի առաջին տուրիստական գործակալությունը՝ Nippon Travel Agency-ն[22]։
1923 թվականին Կ.Պ. Չենը ստեղծել է China Travel Service- ը՝ Չինաստանում առաջին տուրիստական գործակալությունը[23]։
1929 թվականին Խորհրդային Միությունում ձևավորվեց առաջին պաշտոնական պետական տուրիստական գործակալությունը՝ Ինտուրիստը[24]։
1951 թվականին Helloworld Travel-ը դարձել է Ավստրալիայի առաջին տուրիստական գործակալություններից մեկը:
1989 թվականին Mode Tour-ը դարձել է առաջին տուրիստական գործակալությունը Հարավային Կորեայում[25]։
1994 թվականին ստեղծվել է հյուրանոցների առաջին առցանց գրացուցակը՝ Travelweb.com-ը[26]։
1995-ին Internet Travel Network-ը վաճառել է առաջին ավիատոմսը առցանց ավիատոմսը[26]
1996 թվականի հոկտեմբերին Microsoft-ի կողմից ֆինանսավորող Expedia.com-ը դարձել է առաջին առցանց տուրիստական գործակալությունը[27]։
1998 թվականին Միացյալ Թագավորությունում հիմնադրվել է Lastminute.com-ը[26]։
2008 թվականին ստեղծվել է Airbnb-ն[26]։
2021 թվականին 1895 թվականին հիմնադրված Baldwins Travel Group տուրիստական գործակալությունը գնվել է[28] Inc & Co-ի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Morello, Robert. «How Does a Travel Agency Make Money?». Արխիվացված օրիգինալից 18 November 2012-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ «Travel providers which pay travel agency commission». Statista. Արխիվացված օրիգինալից 9 August 2020-ին. Վերցված է 10 May 2020-ին.
- ↑ «Five myths about travel agents». USA TODAY. 25 September 2014. Արխիվացված օրիգինալից 26 September 2014-ին. Վերցված է 17 September 2017-ին.
- ↑ Lock, S. (11 July 2018). «Travel agency industry – Statistics & Facts». Statista. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ «Power List coverage». Travel Weekly. Արխիվացված օրիգինալից 12 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ «How to Become a Travel Agent». Host Agency Reviews. 5 May 2023. Վերցված է 28 March 2024-ին.
- ↑ Khwaja, Ameen (1 February 2008). «How to Start a Travel Service». Entrepreneur (magazine). Արխիվացված օրիգինալից 24 September 2011-ին. Վերցված է 20 October 2016-ին.
- ↑ Weber, Rebecca L. (10 October 2013). «The travel agent is dying, but it's not yet dead». CNN. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ Petersen, Lainie (19 March 2019). «Impact of Technology on the Travel Agency Business». Houston Chronicle. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ LAM, BOURREE (22 June 2016). «Who Uses a Travel Agent in This Day and Age?». The Atlantic. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ Braga, Matthew (18 March 2016). «Why Are Travel Agents Still a Thing?». Vice Media. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ Strauss, Michael (19 September 2010). Value Creation in Travel Distribution. Lulu. ISBN 978-0-557-61246-8. Արխիվացված օրիգինալից 16 April 2021-ին. Վերցված է 10 January 2021-ին.
- ↑ Olmsted, Larry (20 January 2012). «Why You Need A Travel Agent, Part 1». Forbes. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ «Establishment of Cox & Kings». Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ Turen, Richard (17 August 2008). «The world's oldest travel company». Travel Weekly. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ CAMERON, MIKE (7 October 2013). «A Brief Overview And Evolution Of The Travel Industry». Christopherson Business Travel. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ Kayleigh (16 August 2018). «The first travel agency organized train excursions». Medium (website).
- ↑ Cripps, Karla (23 September 2019). «Thomas Cook: A history of one of the world's oldest travel firms». CNN. Արխիվացված օրիգինալից 28 September 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ «Dean and Dawson Limited 1871». Science Museum Group. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ «Brownell Travel: About Us». Brownell Travel. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ «Baldwins Travel Group | The history of Kent and Sussex's award-winning travel agent». www.baldwinstravel.co.uk. Արխիվացված օրիգինալից 20 September 2021-ին. Վերցված է 20 September 2021-ին.
- ↑ «Japan Information». Nippon Travel Agency. Արխիվացված օրիգինալից 4 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ Junmian, Zhang (30 October 2011). «Top 10 influential businessmen of modern China». China Internet Information Center. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ «The vintage posters that lured travelers to Stalin's Soviet Union». The Daily Telegraph. 28 June 2018. Արխիվացված օրիգինալից 12 January 2022-ին.
- ↑ Lee, Youjin (14 January 2019). «Why Are So Many South Korean Travel Agencies Closing?». Skift. Արխիվացված օրիգինալից 8 November 2019-ին. Վերցված է 8 November 2019-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 May, Kevin (12 March 2014). «How 25 years of the Web inspired the travel revolution». The Guardian. Արխիվացված օրիգինալից 7 November 2019-ին. Վերցված է 7 November 2019-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «25years» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ Schaal, Dennis. «The History of Online Travel». Skift. Արխիվացված օրիգինալից 4 July 2019-ին. Վերցված է 7 November 2019-ին.
- ↑ Ltd, Jacobs Media Group. «Baldwins Travel acquired by business investors Inc & Co». Travel Weekly (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 20 September 2021-ին. Վերցված է 20 September 2021-ին.