Տուրբինանավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տուրբինանավ, շոգե կամ գազատուրբինի օգնությամբ շարժման մեջ դրվող նավ։ Առաջին շոգետուրբինանավը (երեք շոգետուրբինով անգլ․ «Տուրբինիա» Տ․) կառուցվել է 1894 թվականին։ Շոգեաուրբինային տեղակայանքներով են հանդերձված խոշորագույն ծովային հեղուկանավերը, մարդատար ու ռազմական նավերը են։ 1975 թվականի տվյալներով ծովային տրանսպորտային նավերի գրեթե մեկ երրորդը հանդերձվում էր շոգետուրբիններով, որոնց առավելագույն միավոր հզորությունը ավելի քան 40 մվտ էր։ Գազատուրբինանավերն առաջին անգամ կիրառվել են ռազմածովային նավատորմում 1943-1948 թվականներին։ Տրանսպորտային ծովային նավերում գազային տուրբինների օգտագործումն սկսվել է 1951 թվականից (անգլ․ «Սուրիս» հեղուկանավը)։ Գազային տուրբինները սովորաբար կիրառում են բարձր հզորության գլխավոր շարժիչներ ունեցող նավերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։