Տուստլա-Գուտիեռես
Տուստլա-Գուտիեռես | |
---|---|
Տեսակ | locality of Mexico? և մեծ քաղաք |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վարչատարածք | Tuxtla Gutiérrez?[1] |
ԲԾՄ | 522 մետր[2] |
Տուստլա-Գուտիեռես (իսպ.՝ Tuxtla Gutiérrez), քաղաք Մեքսիկայում, Չիապաս նահանգի մայրաքաղաքը, ինչպես նաև համանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Բնակչությունը, ըստ 2020 թվականի մարդահամարի տվյալների, 578 830 մարդ էր[3]։
Պատմական փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը նախաիսպանական շրջանում հիմնադրել է սոկե ժողովրդը, որը այն անվանել են Կոյատոկ, որը կարող է թարգմանվել որպես ճագարի վայր։
1486 թվականին տարածաշրջանը նվաճել են ացտեկները, իսկ բնակավայրը վերանվանվել է Տոչտլան, որը նահուատլերեն լեզվով համարժեք էր սոկեական անվանմանը։
Գաղութացման շրջանում իսպանացիները անունը փոխել են ավելի ընթեռնելի տարբերակով՝ Տուստլայով։
1813 թվականի հոկտեմբերի 29-ին բնակավայրը ստացել է վիլլայի կարգավիճակ, իսկ 1829 թվականի հուլիսի 27-ին նահանգապետ Էմետերիո Պինեդան նրան շնորհել է քաղաքի կարգավիճակ։
1848 թվականի մարտի 31-ին քաղաքի անվանմանը ավելացվել է Խոակին Միգել Գուտիեռեսի ազգանունը՝ ի պատիվ քաղաքի բնիկ՝ 1832-1835 թվականներին Չիապասի նահանգապետի։
1892 թվականի օգոստոսի 11-ին քաղաք է դարձել է Չիապաս նահանգի մայրաքաղաքը։
1910 թվականին քաղաքում բացվել է հանրային գրադարան։
1965 թվականի հուլիսի 24-ին Սուրբ Մարկոսի ծխական կենտրոնը հիմնադրել է Տուսթլա Գուտիեռեսի թեմը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
- ↑ Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
- ↑ «INEGI. Перепись населения Мексики 2020 года» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Энциклопедия о муниципалитетах Мексики. Тустла-Гутьеррес» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Официальный сайт» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուստլա-Գուտիեռես» հոդվածին։ |
|