Տուն Դուշան թագավորի փողոցում թիվ 10

44°49′30″ հս․. լ. 20°27′25″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուն Դուշան թագավորի փողոցում թիվ 10
Տեսակբնակելի տուն
Երկիր Սերբիա
ՏեղագրությունՍտարի Գրադ
Հասցե11000
Ժառանգության կարգավիճակՍերբիայի պաշտպանված մշակութային հուշարձան
Քարտեզ
Քարտեզ

Տուն Դուշան թագավորի փողոցում թիվ 10 (սերբ.՝ Кућа у Улици Цара Душана broj 10), կառուցվել է 1724-1727 թվականններին և Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում պահպանված ամենահին շենքն է[1][2]։ Տունը գտնվում է Ստարի Գրադ (սերբական կիրիլիցա՝ Стари Град) ինքնավար շրջանի Դորչոլ (սերբական կիրիլիցա՝ Дорћол) թաղամասում և 1987 թվականին հայտարարվել է մշակութային հուշարձան[3]։

Տունը Դուշան թագավորի փողոց 10-ում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքն առաջին ավարտված կառույցներից մեկն է, որը կառուցվել է 1718-39 թվականներին Հյուսիսային Սերբիայի ավստրիական օկուպացիայի ժամանակ։ Շինարարությունն սկսվել է 1724 թվականին և ավարտվել 1727 թվականին։ Այն նախագծվել է շվեյցարացի ճարտարապետ Նիկոլաս Դոքսատի (ֆր.՝ Nicolas Doxat de Démoret) կողմից, ով այդ ժամանակ ավստրիական բանակի գնդապետ էր[1][2]։ Դոքսատը մշակել է Բելգրադի ամբողջ կենտրոնական մասի կարգավորման պլանը, հատկապես Բելգրադի ամրոցի վերակառուցումը։ 1738 թվականին նա մեղադրվել է դավաճանության մեջ և մահապատժի է ենթարկվել ամրոցի պատերի տակ։

Տունը կառուցվել է թամբագործ Էլիաս Ֆլեյշմանի համար։ Նա եղել է համայնքի հարգարժան անձնավորություն և Բելգրադի քաղաքային խորհրդի անդամ։ Բացի այնտեղ ապրելուց, նա նաև օգտագործել է այս շենքը որպես արհեստանոց[1][2]։ 1740 թվականից հետո, երբ ավստրիացիները հեռացել են, և օսմանները վերականգնել են Բելգրադի վրա վերահսկողությունը, տունը մնացել է բնակեցված և, այս կամ այն կերպ, կառուցման պահից մինչև այսօր օգտագործվել է որպես արհեստանոց կամ խանութ։ Այն վնասվել է 1789 թվականին Բելգրադի պաշարման ժամանակ, երբ ավստրիացիները նվաճել են Բելգրադը, բայց հետագայում այն վերանորոգվել է։ 19-րդ դարի վերջին շենքը մանրակրկիտ վերակառուցվել է՝ տանիքը փոխարինվել ու իջեցվել է, իսկ ճակատի զարդերը փոխվել և ավելի են հարմարեցվել ճարտարապետության ժամանակակից ոճերին[2]։

1737-1739 թվականների Ավստրո-թուրքական պատերազմում Ավստրիայի պարտությունից հետո Հյուսիսային Սերբիան, ներառյալ Բելգրադը, վերադարձվել են թուրքերին։ 1739 թվականի Բելգրադի խաղաղության պայմանագրի դրույթներից մեկը սահմանել է, որ Ավստրիան պետք է քանդեր օկուպացիայի ընթացքում իր կողմից կառուցված բոլոր ամրությունները և ռազմական ու քաղաքացիական շենքերը։ Բարոկկո ոճի շատ շենքեր քանդվել են։ Այնուամենայնիվ, Ավստրիան չի քանդել ամրոցի պարիսպներից դուրս գտնվող շենքերը։ Այսպես է գոյատևել տունը[4]։

Այս տունը փողոցի աջ կողմում գտնվող յոթ նույնական տների «ստանդարտ շարքում» երկրորդն էր, որն այդ ժամանակ համարվել է «քաղաքի գերմանական հատված»[1][5]։ Եվս երկու տներ են գոյատևել մինչև 1930-ական թվականները, երբ դրանք քանդվել են և մնացել է միայն 10 համարի տունը։

Մինչև 1950 թվականը առաջին հարկում գտնվում էր մթերային խանութը, իսկ նկուղում՝ «ժողովրդական հերոս Անջա Ռանկովիչ» (սերբական կիրիլիցա՝ Народни Херој Анђа Ранковић) տեքստիլ արհեստանոցը։ 1945 թվականից հետո ամենաազդեցիկ կոմունիստական քաղաքական գործիչներից մեկի՝ Ալեքսանդր Ռանկովիչի (սերբական կիրիլիցա՝ Александар Ранковић Лека) հանգուցյալ կնոջ անունով անվանված խանութը վերածվել է «Բեկո»-ի (նախկինում Սերբիայի ամենամեծ հագուստի գործարաններից մեկը)։ Մինչև 2000-ականների կեսերն այս շենքում գործել է հացի փուռը։ Դա եղել է նախկին Հարավսլավիայի առաջին հացի փուռը, որն աշխատել է շուրջօրյա։ Նոր, ժամանակակից հացի փուռ-պիցցերիան բացվել է 2008 թվականին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան փողոցի կողմից

Շենքի ճակատը կառուցվել է ժամանակի բարոկկո ոճով, որը Դոքսաթը ցանկացել է կիրառել Բելգրադի ամբողջ գերմանական հատվածում[5]։ Այն 18-րդ դարում Դանուբի շրջանի Հաբսբուրգյան միապետության տարածքում տարածված բնակելի- գործարար քաղաքային տան տիպիկ օրինակ է[1]։ Առանձնատունն ունի նկուղ, առաջին հարկ և վերին հարկ։ Դրա սկզբնական ճակատը բաժանված էր առաջին հարկի վերևում գտնվող պարզ հորիզոնական քիվով, անկյուններում գտնվող կողային որմնասյուներով և, հավանաբար, տանիքի եզրագծված քիվով։ Շքամուտքները շրջանակված են եղել եզրագծված քարե շրջանակներով[1]։ Բոլոր յոթ սկզբնական տները միացված են եղել նկուղներով, իսկ մնացած նկուղը տարածվել է ամբողջ շենքի տակ։ Նկուղի ամենացածր կետը գտնվում է գետնի տակ՝ 4 մ (13 ոտնաչափ) խորության վրա, իսկ Դանուբի ջրի մակարդակը նկուղի մակարդակից մոտ 5 մ (16 ոտնաչափ) ցածր է։

Ընդհատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լագումների (ստորգետնյա միջանցքներ, որոնք տունը կապում են ամրոցի հետ) մասին պատմությունները, շրջանառվել են երկար ժամանակ, և Դոքսատի մահապատժի ենթադրյալ պատճառներից մեկը միջանցքների հսկայական ստորգետնյա ցանցի գաղտնի պահպանումն էր։

Պատմությունը կրկին ուշադրության կենտրոնում է եղել 1963 թվականին։ Տիկին Կատարինա Բաստլը՝ տան երկարամյա վարձակալը, հարցազրույց է տվել ճարտարապետական «Իզգրադնյա» (սերբական կիրիլիցա՝ изгра́дња) ամսագրին։ Նա պնդել է, որ 1941 թվականի գարնանը, Գերմանիայի Հարավսլավիան գրավելուց անմիջապես հետո, վերմախտի (գերմ.՝ Wehrmacht) մի խումբ սպաներ ժամանել են լիմուզինով և ներխուժել են նկուղ։ Հաջորդ շաբաթների ընթացքում բնակիչներին թույլ չեն տվել մտնել նկուղ, և անընդհատ աղմուկ է բարձրացել, քանի որ գերմանացիներն անընդհատ ինչ-որ բան են մուրճով խփել և փորել շենքի տակ։ Այս պատմությունը շատ մարդկանց, այդ թվում ՝ քարանձավագետներին (անգլ.՝ speleologists), դրդել է ուսումնասիրել նկուղը, բայց այն ամենը, ինչ նրանք կարողացել են գտնել, եղել է հեղեղված նկուղ, որը բաժանված էր բաժանարար պատերով և լի էր խիտ, ջրալի տիղմով։ Պատերն ակնհայտորեն շատ ավելի երիտասարդ էին քան բուն տունը։ 2010 թվականին լրագրողները մտել են նկուղ։ Քարե սանդուղքը տանում է մոտ 30 մ (98 ոտնաչափ) ներքև, նախքան խորը տիղմը կխանգարի հետագա անցումը։ Կան արդյոք միջանցքներ այդ կետից ավելի հեռու և ուր են դրանք տանում, դեռ հայտնի չէ[2]։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դրությամբ այն Բելգրադի ամենահին շենքն է և 18-րդ դարի առաջին կեսի միակ բնակելի շենքը, որը պահպանվել է Բելգրադի քաղաքային կառույցում՝ ամրոցի համալիրից դուրս[1]։

2010 թվականին քաղաքի վարչակազմը պատրաստել է զեկույց, որը նախատեսել էր շենքը հարմարեցնել թանգարանի համար[2], բայց 2017-ի դրությամբ դա չի իրականացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Cultural monument - House at 10, Cara Dušana Street»։ Catalogue of the cultural properties in Belgrade։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-11-ին։ Վերցված է 2017-06-24 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Milan Janković (24 May 2010), «Tajna kuće u Dušanovoj 10» (սերբերեն), Politika: 15, http://web.arhiv.rs/Develop/vesti.nsf/6eed627c386686adc125709e004bd6f7/1b781bdfdc1b123ac125772c006eff8e?OpenDocument 
  3. «Cultural monuments on the territory of the municipality of Stari Grad» (սերբերեն)։ Belgrade Institute for the cultural monuments' protection։ 2012։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-06-ին։ Վերցված է 2023-04-18 
  4. Dr. Ana Milošević, D.Stevanović (13 August 2017), «Beogradske bolnice kojih vise nema» (սերբերեն), Politika-Magazin, No. 1037: 27–29 
  5. 5,0 5,1 Marta Vukotić Lazar, ed. (2008)։ Belgrade: Maps and plans from the 18th–21st century։ Urban planning institute of Belgrade։ ISBN 978-86-83273-05-8