Տուն, որում 1881 և 1887 թվականներին ապրել է Իվան Պավլովը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուն, որում 1881 և 1887 թվականներին ապրել է Իվան Պավլովը
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Տուն, որում 1881 և 1887 թվականներին ապրել է Իվան Պավլովը (ռուս.՝ Дом, в котором в 1881 и 1887 годах жил И. П. Павлов)[1], շենք Դոնի Ռոստովի Բոլշայա Սադովայա փողոց, տուն 97 հասցեում[1]։ Առանձնատունը հայտնի է նրանով, որ այնտեղ երկու անգամ կանգ է առել ռուս ականավոր գիտնական-ֆիզիոլոգ Իվան Պետրովիչ Պավլովը[2][3]։ Շենքն ունի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլշայա Սադովայա փողոցի առանձնատունը կառուցվել է XIX դարի երրորդ քառորդում[2]։ Այն պատկանել է ապագա քաղաքագլուխ Եվստիգնեյ Նիկիֆորովիչ Խմելնիցկուն։ Նրա կրտսեր քույրը՝ Սերաֆիմա Վասիլևնա Կարչևսկայան, Իվան Պավլովի ապագա կինն էր[4]։

1881 թվականի գարնանը Պավլովը ժամանել է Ռոստով՝ Կարչևսկայայի հետ ամուսնանալու համար և կանգ է առել Խմելնիցկու տանը։ 1881 թվականի մայիսի 25-ին կայացել է հարսանիքը։ Տոնակատարության տեղի է ունեցել Խմելնիցկու տանը՝ նեղ ընտանեկան շրջապատում։ Հարսանիքից հետո նորապսակներն այս տանն անցկացրել են մոտ երկու շաբաթ։ 1887 թվականին Պավլովը կնոջ և որդու հետ կրկին այցելել է Ռոստով։ Նրանք կրկին կանգ են առել Բոլշայա Սադովայայի առանձնատանը[4]։

1949 թվականին, Պավլովի ծննդյան 100-ամյակի առթիվ, շենքի ճակատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով[2][3].

Այս տանը 1881 և 1887 թվականներին ապրել է ռուս մեծ ֆիզիոլոգ Ի. Պ. Պավլովը՝ մեր Հայրենիքի նվիրյալը, ժամանակակից մատերիալիստական ֆիզիոլոգիայի ստեղծողը։

1960 թվականի օգոստոսի 30-ին ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ շենքը վերցվել է պետական պահպանության ներքո[1]։ 1971 թվականին հուշատախտակը փոխարինվել է նորով, որի հեղինակը քանդակագործ Օ. Չ. Կախանովսկայան է[3]։

Այժմ տանը գործում է մանկական խանութ[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկհարկանի աղյուսե տունն ունի ուղղանկյունաձև հատակագիծ։ Տանիքը քառալանջ է, ունի ձեղնահարկ։ Ճակատը նայում է Բոլշայա Սադովայա փողոցին։ Տնից ձախ գտնվում է դեպի բակ տանող դարպասը։ Գլխավոր ճակատի պատուհանատեղերն ունեն հարուստ դեկոր։ Կենտրոնական մասում գտնվում են հինգ նույնանման պատուհաններ, որոնք եզրակալված են պրոֆիլավորված պարակալներով և զարդարված են աղեղնաձև զարդաքիվերով։ Կողքերից տեղադրված պատուհաններն ընդգծված են կոպտատաշ թիակներով։ Շքամուտքը, որը գտնվում է ձախ կողմում, զարդարված է ճակտոնով։ Շինությունն ունի նախագծման միջանցքային համակարգ՝ սենյակների երկկողմ դասավորությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ростов-на-Дону. Объекты культурного наследия (памятники истории и культуры) государственного (федерального) значения». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Шулепова Э. А. Дом, в котором в 1881 и 1887 гг. останавливался ученый-физиолог И. П. Павлов // Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990.
  3. 3,0 3,1 3,2 Андрианов В. И., Терещенко А. Г. Выдающимся ученым // Памятники Дона. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1981.
  4. 4,0 4,1 4,2 Владислав Смирнов (2012 թ․ նոյեմբերի 16). «Ростовский след в биографии Ивана Петровича Павлова». Журнал RELGA. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гегузин И. Страницы ростовской летописи. — Ростов-н/Д, 1983. — С. 73 — 76.
  • Гурвич С. С. Встречи с Доном: далекие и близкие.- Ростов-н/Д., 1981 — С. 22 — 23.