Տույմաադա
Տույմաադա | |
---|---|
Տեսակ | հովիտ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Yakutsk Urban Okrug?, Սախա-Յակուտիայի հանրապետություն, Ռուսական թագավորություն, Սախա-Յակուտիայի հանրապետություն և Յակուտական վոեվոդություն |
Երկարություն | 64 կմ |
Լայնություն | 7 կմ |
ԲԾՄ | 95 մետր |
Խորություն | 100 մետր |
Մակերես | 700 կմ² |
![]() | |
![]() |
Տույմաադա (յակուտ.՝ Туймаада), հովիտ Լենա գետի ձախ ափի միջին հոսանքում։ Հովիտում է գտնվում է Յակուտսկ քաղաքը հարակից բնակավայրերով, այդ թվում՝ Ժատայ, Խատասի, Տագաբա, Կանգալասի, Տուլագինո, Կիլդյամցի, Սիրդախ և այլ բնակավայրեր։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տույմաադան Լենայի միջին հոսանքի երեք հիմնական հովիտներից (նաև Էրկենի և Էնսիելի) ամենամեծն է բնակչության թվաքանակով։ Մակերեսը կազմում 700 կմ²։ Բնակչությունը՝ 343,8 հազար մարդ (2019), այսինքն, Յակուտիայի բնակչության ավելի քան մեկ երրորդը։
Հովտի տարածքում կան բազմաթիվ լճեր, այստեղով են հոսում Լենայի վտակները։ Տույմաադայի արևմտյան մասում գտնվում է Չոչուր-Մուրան լեռը։
Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ −39,6 °С է, հուլիսին +19,0 °С։ Տեղումների քանակը տարվա ընթացքում շուրջ 240 մմ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ժողովրդական ավանդազրույցի՝ այս հովտում են հաստատվել յակուտների նախահայրեր Օմոգոյ Բայը և Էլեյ Բոոտուրը։
Իրականում Տույմաադա հովիտը բնակեցվել է դեռևս պալեոլիթի դարաշրջանում։ Հնագիտական հետազոտությունները հանգեցրել են մի շարք հայտնագործությունների այս համեմատաբար փոքր տարածքում։ Հայտնաբերվել են պալեոլիթի, մեզոլիթի, նեոլիթի, բրոնզի և վաղ երկաթի դարերի, ինչպես նաև միջնադարի ավելի քան 200 հնագիտական հուշարձաններ[1][2]։
Յակուտիայում անցկացվում է Տույմաադի միջազգային օլիմպիադան։ Յակուտսկում հրատարակվում է նաև տեղական «Տույմաադա» թերթը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Илин» № 3-4 2003 г. В. М. Дьяконов. На великой Туймааде, меж священных гор…». ilin-yakutsk.narod.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «В. М. Дьяконов. Археологические памятники долины Туймаада» (PDF). www.igi.ysn.ru (ռուսերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 6-ին.