Տուլիո Լևի-Չիվիտա
Տուլիո Լևի-Չիվիտա (իտալ.՝ Tullio Levi-Civita, մարտի 29, 1873[1][2][3][…], Պադովա, Վենետո, Իտալիա[4][5][6] - դեկտեմբերի 29, 1941[4][1][2][…], Հռոմ, Իտալիա[4][5]), հրեական ծագում ունեցող իտալացի մաթեմատիկոս, հայտնի է հիմնականում թենզորական հաշվարկներում, հարաբերականության տեսությունում կատարած իր աշխատանքների համար, բայց զգալի ներդրումներ է ունեցել նաև մաթեմատիկայի այլ ճյուղերում։ Թենզորային հաշվարկների գյուտարար Գրեգորիո Ռիչի-Կուրբաստրոյի աշակերտն է եղել։ Տուլիոյի հիմնական աշխատանքները նվիրված են մաքուր և կիրառական մաթեմատիկայի հիմնարար հոդվածներին, երկնային մեխանիկային (հատկապես երեք կամ ավելի մարմինների խնդիրների դեպքում) և հիդրոդինամիկային։
Պապական գիտությունների ակադեմիայի (1936 թվական)[12], Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի (1904 թվական) անդամ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1934 թվական) պատվավոր անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության (1930 թվական)[13] և Փարիզի գիտությունների ակադեմիայի (1938 թվական, այնտեղ որպես մեկնաբան աշխատել է 1911 թվականին)[14] արտասահմանյան անդամ է եղել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուլիո Լևի-Չիվիտան հայտնի իրավաբան Ջակոմո Լևի-Չիվիտայի որդին է եղել։ Հայրը կյանքի հետագա տարիներին աշխատել է նաև Իտալիայի Սենատում։ 1892 թվականին Տուլիոն ավարտել է Պադովայի համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, որտեղ եղել է Գրեգորիո Ռիչի-Կուրբաստրոյի աշակերտը[15]։ 1894 թվականին Լևի-Չիվիտան ստացել է ուսուցչի որակավորում և դրանից հետո սկսել է աշխատել Պադուանի ֆակուլտետում (of Science teacher’s college)։
1898 թվականին սկսել է աշխատել Պադուանի համալսարանի ռացիոնալ մեխանիկայի ամբիոնում, որտեղ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Լիբերա Թրևիսանիի հետ, որը նրա ուսանողուհիներից մեկն էր։ Տուլիոն և Լիբերան ամուսնացել են 1914 թվականին։ 1918 թվականին Տուլիոն հրավիրվել է Սապիենցա հռոմեական հնագույն համալսարանի բարձրագույն վերլուծության վարչություն, որտեղ էլ սկսել է աշխատել հետագայում։ Բացի այդ, ևս երկու տարի Տուլիոն դասավանդել է նույն ամբիոնի մեխանիկայի ֆակուլտետում[16]։
1900 թվականին Լևի-Չիվիտան և Ռիչի-Կուրբաստրոն հրապարակել են տենզորային հաշվարկման տեսության ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ «Méthodes de calcul differential absolu et leures applications»-ը, որը՝ որպես հիմք, Ալբերտ Էյնշտեյնը և Մարսել Գրոսմանը օգտագործել են հարաբերականության ընդհանուր տեսության համար։ Լևին-Չիվիտայի հոդվածների շարքը ստատիկ ձգողականության դաշտի խնդրի վերաբերյալ, ակտիվորեն քննարկվել է 1915-1917 թվականներին Այնշտեյնի հետ նրա նամակագրության մեջ։ Նամակագրությունը սկսվել է Լևին-Չիվիտայի կողմից, քանի որ նա բացահայտել է Այնշտայնի թենզորական հաշվարկի մաթեմատիկական սխալները հարաբերականության տեսության մեջ։ Նա ճշտապահորեն պահպանել է Այնշտեյնի բոլոր պատասխանները, այնպես որ, չնայած այն բանին, որ Այնշտեյնին ուղղված նրա նամակները չեն պահպանվել, նամակագրության ամբողջական բովանդակությունը հնարավոր է վերականգնվել Լևի-Չիվիտայի արխիվում։ Պահպանված նամակների համաձայն՝ դրանց հեղինակները միմյանց մասին բարձր կարծիք են ունեցել։ Նամակներից մեկում, Լևի-Չիվիտայի նոր աշխատանքին անդրադառնալով՝ Ալբերտ Այնշտայնը նշել է․ «Ես հիանում եմ Ձեր հաշվարկային մեթոդի նրբագեղությամբ. ինչպես կարող է հաճելի լինել այդ դաշտերի վրայով ձիավարելը զուտ «մաթեմատիկական ձիուն» հեծած, այն դեպքում, երբ մյուսները պետք է հոգնեցուցիչ քարշ տան ոտքերը»։
Լևի-Չիվիտայի գրած տենզորի հաշվարկման պարզունակ դասագիրքը՝ «The Absolute Differential Calculus»-ը (իտալերենով ընթերցված դասախոսությունների ելակետային գրառումները՝ Ռիչի-Կուրբաստրոյի համահեղինակությամբ), մինչ այժմ՝ առաջին անգամ հրատարակելուց ավելի քան 100 տարի անց, թեմային ծանոթանալու համար արդիական տեքստերից մեկն է։ Այս գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում ՝ ռուսերեն։ Նրա գրչին է պատկանում նաև այն առաջին գրքերից մեկը, որը նվիրված է շարժման մարմինների ընդհանուր հարաբերականության տեսությանը[17]։ 1933 թվականին Լևի-Չիվիտան զգալի ներդրում է ունեցել Դիրակի հավասարման տեսության մշակման գործում[16]։
1935 թվականին գիտական այցով հյուրընկալվել է Կենտրոնական աէրոհիդրոդինամիկ ինստիտուտում։
1938 թվականին Իտալիայի ֆաշիստական կառավարության ռասիստական օրենքների պատճառով Լևի-Չիվիտան կորցրել է պրոֆեսորի իր պաշտոնն ու հեռացվել Իտալիայի բոլոր գիտական կազմակերպություններից և մեկուսացվել համաշխարհային գիտական հանրությունից։ Շուտով՝ 1941 թվականին, մահացել է Հռոմում գտնվող իր բնակարանում, որտեղ միայնակ էր ապրում։
Նրա աշակերտների թվում էին Օկտավ Օնիչեսկուն և Գեորգե Վրենչանան։
Դիրկ Յան Ստրոյկի հիշողությունների համաձայն, երբ Լևի-Չիվիտայի մահից հետո Ալբերտ Այնշտայնին հարցրել են, թե ինչն է իրեն ամենից շատ դուր գալիս Իտալիայում, նա պատասխանել է. «Իտալական սպագետտին և Լևի-Չիվիտան»[18]։
Հուշեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին Միջազգային աստղագիտական միությունը Տուլիո Լևի-Չիվիտայի պատվին Լուսնի հակառակ կողմում հրաբխային խառնարան է անվանակոչել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Леви-Чивита Туллио // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Tullio Levi-Civita // Ann. Mat. Pura Appl. — Springer Science+Business Media, 1946. — Vol. 25, Iss. 1. — P. III—XIX. — ISSN 0373-3114; 1618-1891 — doi:10.1007/BF02418076
- ↑ 7,0 7,1 https://link.springer.com/chapter/10.1007/978-3-319-40082-2_9 — P. 3.
- ↑ www.pas.va
- ↑ CONOR.Sl
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Liste des docteurs honoris causa de l'Université de Paris de 1918 à 1933 inclus (ֆր.) — 1934. — Vol. 9, Iss. 1. — P. 90—95. — ISSN 0041-9176
- ↑ Tullio Levi-Civita Արխիվացված 2020-01-05 Wayback Machine(իտալ.)
- ↑ Levi-Civita; Tullio (1873 - 1941)(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Les membres du passé dont le nom commence par L(ֆր.)
- ↑ MathGenealogy|id=59054|title=Tullio Levi-Civita
- ↑ 16,0 16,1 MacTutor Biography|id=Levi-Civita
- ↑ Levi-Civita T. Le problème des n corps en relativité générale. — Paris, Gauthier-Villars, 1950. Memorial des Sciences Mathématiques, fasc. 116.
- ↑ A Century of Mathematical Meetings / Ed. Bettye Anne Case. — Providence, R.I.: Американское математическое общество, 1996. — С. 14. — xii + 332 с. — ISBN 0-8218-0465-0
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- C Cattani and M De Maria, Geniality and rigor: the Einstein — Levi-Civita correspondence (1915—1917), Riv. Stor. Sci. (2) 4 (1) (1996), 1-22; as cited in MacTutor archive.
- Amir D. Aczel, God’s Equation, MJF Books, New York, 1999.
- Angelo Loinger, Einstein, Levi-Civita, and Bianchi relations, arXiv: physics/0702244v1 [physics.gen-ph]
- Hermann R. (ed.), Ricci and Levi-Civita’s tensor analysis papers, (1975) Math Sci Press, Brookline
- Tulio Levi-Civita e Ugo Amaldi, Lezioni di meccanica razionale (2 тома), (1930), Nicola Zanichelli editore, Bologna
- Русский перевод: Т. Леви-Чивита и У. Амальди, Курс теоретической механики (2 тома), (1935), Москва-Ленинград
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիտության գործունեության մասին հոդված
- Կենսագրության մասին պատմող այլ կարճ հոդված
- Tullio Levi-Civita, 1873—1941 // Obituary Notices of Fellows of the Royal Society 1942—1944, vol. 4, pp. 151–165, plate, by W. V. D. Hodge (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուլիո Լևի-Չիվիտա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 587)։ |
- Մարտի 29 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 29 մահեր
- 1941 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Պադովայի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Իտալացի մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- Իտալացիներ
- Հրեաներ
- Իտալացի ֆիզիկոսներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Իտալացի գիտնականներ