Տուլիարա
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Տուլիարա | |||
| |||
| 23°21′0″S 43°40′0″E / 23.35000°S 43.66667°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Atsimo-Andrefana? | ||
| Մակերես | 16 կմ² | ||
|
| |||
Տուլիարա[1] (մալագաս. Toliara, հայտնի է նաև Տուլարի, Toliary, նախկինում՝ Տուլաեր, ֆրանսերեն՝ Tuléar)[2], քաղաք Մադագասկարի հարավ-արևմուտքում։
Քաղաքը Ացումու-Անդրեֆան շրջանի մայրաքաղաքն է։
Քաղաքի ժամանակակից անվանումն (Toliara) առաջացել է 1970-ական թվականներին և արտացոլում է մալագասիական լեզվի ուղղագրությունը։ 1960 թվականին Մադագասկարի՝ Ֆրանսիայից անկախություն ձեռք բերելուց հետո բազմաթիվ բնակավայրերի անվանումները ֆրանսերենից փոխարինվեցին տեղական տարբերակներով։
Քաղաքի բնակչությունը կազմում է 123290 մարդ (2010 թվական)[3]։ Քաղաքի նավահանգիստը ծառայում է որպես տարբեր սպառողական ապրանքների արտահանման և ներմուծման բեռնափոխադրման կետ, ինչպիսին են՝ սիզալը, օճառը, կանեփաթելը, բամբակը, բրինձը ինչպես նաև գետնանուշը:
2009 թվականի մարտին քաղաքում տեղի ունեցավ Մարկ Ռավալոմանանի կառավարությանն ընդդեմ ցույցը, որի ժամանակ էլ նախագահին պատկանող մի քանի շենքեր (ներառյալ «Տիկո» ընկերության շենքերը) թալանվեցին և այրվեցին ցուցարարների կողմից։ 2009 թվականի մարտի 17-ին Ռավալոմանանը ռազմական հեղաշրջման արդյունքում պաշտոնաթող արվեց[4]։
Դեպի Տուլիարա (3 ներքին երթուղիներով) թռիչքներ է իրականացնում «Էյր Մադաֆասկար» ավիաընկերությունը։
Քաղաքը գտնվում է առողջարանային գոտում[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տուլիարյան համալսարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Гл. ред. Трёшников, Алексей Фёдорович. — 2-е изд., доп. — М.: Большая российская энциклопедия (издательство), 1989. — С. 488. — 592 с. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6
- 1 2 Կաղապար:Британника онлайн
- ↑ «World Gazetteer: Madagascar: largest cities and towns and statistics of their population». Արխիվացված է օրիգինալից 2012-12-09-ին.
- ↑ «Wechsel in Madagaskar» (գերմաներեն).
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուլիարա» հոդվածին։ |
| ||||||||||
