Տուիհոա
Բնակավայր | ||
---|---|---|
Տուիհոա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 107±1 կմ² | |
ԲԾՄ | 8 մետր | |
Բնակչություն | 242 840 մարդ (2018) | |
Պաշտոնական կայք | tptuyhoa.phuyen.gov.vn | |
| ||
Տուիհոա (վիետ․՝ Tuy Hòa), քաղաք Վիետնամի կենտրոնական մասում և Ֆույեն նահանգի մայրաքաղաքը:
Տուիհոան գտնվում է Հանոյից 1159 կիլոմետր հեռավորության վրա և Հոշիմինից 560 կիլոմետր հեռավորության վրա[1]: Քաղաքը տեղակայված է Դարանգ գետի անկման վայրում (Đà Rằng), որը Կենտրոնական Վիետնամի խոշորագույն գետերից մեկը, Հարավչինական ծովում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1977 թվականի հոկտեմբերի 27-ին, ԱՄՆ-ի հետ պատերազմում տարած հաղթանակից հետո, Խանհոա և Ֆուիեն նահանգները միավորվեցին և կոչվեցին Ֆուկհան (Phú Khánh), որի մայրաքաղքը դարձավ Նյաչանգուն: 1989 թվականի հունիսի 30-ին Ֆուկհանը կրկին բաժանվեց նախկին երկու մասի, Խանհոան և Տուիհոան դարձան նահանգի վարչական կենտրոնը:
2002 թվականի մայիսի 8-ին Տուիհոան ստացել է քաղաքի 3-րդ կատեգորիա: Մինչև 2005 թվականը Տուիհոա մունիցիպալիտետը հարավից սահմանակից էր Տուիհոա համանուն գավառին. 2005 թվականին վարչապետի հրամանով Տուիհոա քաղաքի սահմանները ընդլայնվել են: Փոփոխությունները վերաբերվել են նաև Տուիհոա շրջանի մնացած հատվածին, այն բաժանել են երկու մասի. արևելքից՝ Թայհոա գավառին (Tây Hòa), և արևմուտքից՝ Դոնգոա գավառի (Đông Hòa):
Քաղաքի բնակչությունը 2008 թվականին աճել է մինչև 262,287 մարդ, քաղաքի տարածքը Ֆուկամի հետ համատեղվելուց հետո սկսեց կազմել 107 կիլոմետր քառակուսի:.
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներառում է 12 քաղաքային թաղամասեր (phường) և 4 գյուղային համայնքներ (xã).
- ինը թաղամասերը 1-ից մինչև 9-ը հրթական համարներով
- Ֆուտհան թաղամաս (Phường Phú Thạnh)
- Ֆուդոնգ թաղամաս (Phường Phú Đông)
- Ֆուլամ թաղամաս (Phường Phú Lâm)
- Բինգոկ համայնք (Xã Bình Ngọc)
- Բինկեն համայնք (Xã Bình Kiến)
- Հոակեն համայնք (Xã Hoà Kiến)
- Անֆու համայնք (Xã An Phú)
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսության հիմքը ավանդական է Կենտրոնական Վիետնամի համար. դրանք են բրնձի արտադրությունն ու ձկնարդյունաբերությունը: Ժամանակակից շրջաններում բարեփոխումներ են ընթանում տնտեսության ոլորտում. գյուղատնտեսությունը փոխարինվում է արդյունաբերությամբ և տուրիզմով: Արդյունաբերության մեջ խրախուսվում են նորարարությունները, ստեղծվում է հատուկ արդյունաբերական պարկ, որը 2005 թվականին ներգրավել է 25 ներդրումային նախագծեր՝ 2,26 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ:
2000-2005 թվականներին զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է տարեկան 15 տոկոս:
Արդիականացումն անդրադարձել է նաև գյուղատնտեսական և ձկնարդյունաբերական ոլորտներին: Տուիհոան երկրում զբաղեցնում է առաջին տեղը թյունոս ձկան արտադրությունով: 2000-2005 թվականների ժամանակահատվածում, ընդհանուր ծովամթերք որսացել են տարեկան միջինը 4000 տոննա, որից թյունոսի մասնաբաժինը հասնում է 2000-2500 տոննա մեկ տարվա ընթացքում: Ծովախեցգետնի տարեկան արտադրությունը կազմում է ավելի քան 300 միլիոն տոննա:
Հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնգտակի օդանավակայանը (Đông Tác) գտնվում է Տուիհոա քաղաքի կենտրոնից 10 կիլոմետր հեռավորության վրա[2]:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի գլխավոր պատմական տեսարժանությունը, որը նաև քաղաքի խորհրդանիշն է, լեռան գագաթին գտնվող Նյամ աշտարակն է: Բնական տեսարժան վայրերը ներառում են լեռնային տեղանքներ և լողափեր: Ամենաբարձր կետը տեղակայված է մունիցիպալիտետի արևմտյան մասում, Լա լեռն է, որն ունի 500 մետր բարձրություն[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Атлас дорог Вьетнама = Tập bản đồ Giao thông đường bộ Việt nam. — Ханой: Cartographic Publishing House, 2006. — P. 121. — 15 000 экз.
- ↑ Фуйен на сайте map-vietnam.ru Archived 2010-08-04 at the Wayback Machine.
- ↑ «Особенности ландшафта Туихоа на официальном сайте провинции (վիետ.)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-06-21
|