Տուզլովյան լանջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուզլովյան լանջեր
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՌոստովի մարզ
Հիմնվել է2006
Մակերես159 հեկտար
Տուզլովյան լանջերը գտնվում է Ռուսաստանում
Տուզլովյան լանջեր

Տուզլովյան լանջեր (ռուս.՝ Тузловские склоны), տարածաշրջանային նշանակության բնության համալիր հուշարձան։ Գտնվում է Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանում։ Տուզլովյան լանջերը բնության հուշարձանի կարգավիճակ ստացել է Ռոստովի մարզի կառավարության 15.05.2014 թվականի թիվ 349 որոշմամբ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրախոտ գեղեցկագույն
Ճահճային մրրկաբազե
Փասիան սովորական

Տուզլովյան լանջերը հեղեղատների հատակին և լանջերին աճող լայնատերև անտառների (բայրաքային անտառներ) հատվածներ են։ Նրանք բազմազանություն են հաղորդում տափաստանային լանդշաֆտին և լրացնում նրա բուսական աշխարհը։ Տուզլով գետի ափի լանջերն առանձնանում են բուսական և կենդանական աշխարհի հարստությամբ, անտառային շատ հազվագյուտ բուսատեսակների (անտառային հողմածաղիկ և այլն) և կենդանիների առկայությամբ։ Այստեղ աճում է մոտ 375 բուսատեսակ, որոնցից 12-ը գրանցված են Ռոստովի մարզի Կարմիր գրքում։

Տուզլովյան լանջերը տարածաշրջանային նշանակության բնության հուշարձան է։ Այն գտնվում է Մերձազովյան ափամերձ հարթավայրի տարածքում, Դոնեցի բլրաշարի հարավարևելյան մասի ստորոտում։ Տուզլովյան լանջերը բաղկացած է երկու հատվածից` մեկը գտնվում է Տուզլով գետի աջ ափին, Կարպո-Նիկոլաևկա գյուղից դեպի հարավ-արևմուտք, իսկ մյուսը գտնվում է Ստոյանով խուտորից դեպի հյուսիս-արևելք, Տուզլով գետի ձախ ափին։

Ընդհանուր առմամբ Տուզլով գետի հովտում գրանցված է 375 բարձրագույն բուսատեսակ, որոնցից 251-ն աճում է լանջերին` տափաստանային համայնքներում։ Գետի հովտում հայտնաբերվել են 12 տեսակի հազվագյուտ բուսատեսակներ, որոնք պահանջում են պահպանություն։ Բոլորն էլ ընդգրկված են Ռոստովի մարզի պահպանվող բույսերի ցանկում։ Այդ բույսերն են ծովոսպ լողացող, խնկեղեգ ճահճային, Շրենկի և Բիբերշտայնի վարդակակաչներ, այծախոտ դեղագործական, հակինթ տափաստանային և այլն, մորկեղ տափաստանային սունկ (1984 թվականին գրանցվել է ԽՍՀՄ Կարմիր գրքում)։

Բնության հուշարձանի տարածքում հանդիպում են. ճարպիկ մողես, լորտուներ՝ սովորական և ջրային, փոքր վիշապօձ, փասիան, վայրի բադ, սովորական հողմավար, ճահճային մկնաճուռակ, ոսկեգույն մեղվակեր և մերձափնյա ծիծեռնակ, պիրոլ, ճոճահավ, կաչաղակ, սերմնագռավ, մոխրագույն ագռավ, շիկահավ, սովորական սոխակ, արտույտներ դաշտային, տափաստանային և փուփուլավոր։ Այստեղ հանդիպում են. աղվես, քարակզաքիս, տափաստանային ժանտաքիս, աքիս, գորշ նապաստակ։ Լայնորեն ներկայացված են անողնաշարավոր կենդանիների տեսակները, որոնց թվում կան Կարմիր գրքերում ընդգրկված հազվադեպ հանդիպողներ։

Տուզլովյան լանջեր բնության հուշարձանն ունի բնապահպանական և գիտական նշանակություն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «О памятниках природы Ростовской области». Постановление Администрации Ростовской области от 19 октября 2006 года № 418.
  • Миноранский В. А., Демина О. Н. Особо охраняемые природные территории Ростовской области. Ростов-на-Дону, 2002.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]