Տուամասինա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տուամասինա | |||
մալագաս. Toamasina | |||
| |||
Երկիր | Մադագասկար | ||
Համայնք | Թոամասինայի գավառ | ||
Մակերես | 20 կմ² | ||
ԲԾՄ | 6 մետր | ||
Բնակչություն | 225 116 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
| |||
Տուամասինա[1][2] (մալագաս. Toamasina), նախկինում՝ Тамата́ве[3] (Tamatave[4]), քաղաք Մադագասկարի արևելքում, Տուամասինայի[fr], Ացինանանայի[en] շրջաններիի և նույնանուն գավառի վարչական կենտրոնը։ 2014 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 282,100 մարդ։ Տեղակայված է Հնդկական օվկիանոսի ափի երկայնքով։ Քաղաքում գտնվում են առևտրի կենտրոն և երկրի գլխավոր նավահանգիստը, որն իրականացնում է երկրի արտաքին առևտրի մեծ մասը (շրջանառությունը՝ 1,7 միլիոն տոննա, 1974 թվական)։ Ներկայումս նավահանգստի միջոցով Տուամասինայից արտահանվում է սուրճ, բրինձ, ադամաթուզ, վանիլ, պղպեղ, մեխակ, գրաֆիտ, ներմուծվում են հաստոցներ և սարքավորումներ, տեքստիլ և պարենային արդյունաբերության ապրանքներ։ Քաղաքում կան սննդի, նավթի վերամշակման և մետաղամշակման արդյունաբերության ձեռնարկություններ[5]։ 1977 թվականին հիմնադրվել է Տուամասինայի համալսարանը[en], որը մտնում է Մադագասկարի հասարակական համալսարանների համակարգի մեջ։ Քաղաքում է գտնվում երկաթուղային գծի վերջին կայարանը, որը կապում է Տուամասինան մայրաքաղաք Անտանանարիվուի և օդանավակայանի[en] հետ[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուամասինան իր զարգացման համար պարտական է տեղական մարջանի խութին, որը ձևավորել է բավականին ընդարձակ, միանգամից երկու մուտքով ծովախորշ։ Քաղաքը կառուցվել է ավազոտ թերակղզու վրա՝ գլխավոր լողափի ուղիղ անկյան տակ։ Քաղաքը վերակառուցվել է ավերիչ արևադարձային ցիկլոնից հետո[4], որը հարվածել է 1927 թվականի մարտի 3-ին Մադագասկարի արևելյան լողափին։ Զոհվել է 500 մարդ[6], ափ նետվել ֆրանսիական Catinat և Sainte-Anne, նորվեգական Amanda շոգենավերը, բրիտանական Elizabeth բեռնանավը, Beriziky առագաստանավն ու Alcase ևTalisman նավաքարշերը[7][8]։ Քաղաքի գլխավոր փողոցում՝ Պուանկարեի պողոտայում (avenue Poincaré)[4], իրար կողք կողքի տնկված են արմավենու ծառեր, տեղակայված են բազմաթիվ խանութներ և զանազան ընկերությունների գրասենյակներ։ Այդտեղ կան նաև հյուրանոցների և ռեստորանների ընտրության լայն հնարավորություն։ Հանրահայտ են քաղաքի լողափերը՝ չնայած շնաձկների առկայությանն և աղտոտվածությանը։ Բե շուկան (Bazary Be) համարվում է քաղաքի ամենագունեղ շուկան։
Այստեղ կարելի է ձեռք բերել ամեն ինչ․ տարբեր էկզոտիկ համեմունքներից մինչև տեղի արհեստավորների ապրանքներ։ Շուկան համարվում է քաղաքի կենտրոնը և ամենից շատ այցելվող տարածքներից մեկը։
Ֆրանսիայի տիրապետության օրոք Տուամասինայում տեղակայված են եղել արտասահմանի որոշ հյուպատոսների, ինչպես նաև՝ ֆրանսիական բազմաթիվ կառավարական կազմակերպությունների նստավայրերը։ Բացի այդ, քաղաքը դարձել է մայրաքաղաքի և նրա ներքին շրջանների գլխավոր նավահանգիստը[4]։ Ներմուծվում էին հիմնականում թանկարժեք հատավաճառ ապրանքներ, խմորեղեն, նաև՝ երկաթե և պողպատե արտադրանքներ։ Հիմնականում արտահանվում էր ոսկե ավազ, ռաֆիա, կաուչուկ (ռետինե) և կենդանիներ։ Եվրոպայի հետ կապը պահպանվել է Messageries Maritimes և Havraise ընկերությունների շոգենավերի միջոցով, իսկ Մավրիկիոսի, ավելի հեռու՝ Շրի Լանկայի հետ՝ Union-Castle Line[en] ընկերության միջոցով։
Բնակչության մեծ խտության և առողջապահության բացակայության պատճառով քաղաքում հաճախ է համաճարակ բռնկվում։ Օրինակ՝ 1898–1900 թվականների բուբոնային ժանտախտը[9][10], ինչից հետո քաղաքում անցկացվել է կոյուղագծի համակարգ։ 1895 թվականից բնիկներն սկսել են քաղաքից տեղափոխվել հյուսիսարևմտյան հատվածում հատուկ կառուցված գյուղեր։ Տարվել է 180 կմ երկարությամբ հեռագրական գիծ, որը կապել է Տուամասինան Անտանանարիվուի հետ։ Կառուցվել է Տուամասինա նավահանգիստն Անտանանարիվուի հետ կապող երկաթուղի։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ }
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — 459 с.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — 459 с.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Toamasina» (անգլերեն). Վերցված է 2018-12-12-ին.
- ↑ Տուամասինա հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ Boogaerde, Pierre R. van den Shipwrecks of Madagascar. — Houston: Strategic Book Publishing & Rights Agency, LLC, 2008. — P. 297—298. — 348 p. — ISBN 978-1606934944
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ «Toamasina» (անգլերեն). Discover-TheWorld.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Plague in Madagascar» (անգլերեն). Gideon. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուամասինա» հոդվածին։ |
|