Տորկուատո դե Ալվեարի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորկուատո դե Ալվեարի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործHans Lauer?[1]
Երկիր Արգենտինա[1]
ՔաղաքPlaza Intendente Alvear?[1]
ԲնակավայրԲուենոս Այրես[1]
Նյութմարմար[1] և բրոնզ[1]

Տորկուատո դե Ալվեարի հուշարձան (իսպ.՝ Monumento al Intendente Torcuato María de Alvear ), հուշարձան, որը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի համանուն հրապարակում՝ Ռեկոլետա շրջանի Ավենիդա Ալվիրի փողոցի վերջնամասում։

Հուշարձանը պաշտոնապես բացվել է 1900 թվականին՝ Ալվեարի մահվանից տասը տարի անց։ Հուշարձանն իրենից ներկայացնում է մարմարե դորիական օրդեր սյուն, որի վրա վեր է խոյանում փառքի խորհրդանիշ հանդիսացող արձանը։ Հուշարձանի ներքևի մասում քաղաքապետի կիսանդրին է, որը պսակված է արմավենու ճյուղերով, որը քրիստոնեության մեջ խորհրդանշում է մահվան նկատմամբ հաղթանակը։

Երեք կողմերից հուշարձանի հիմքը զարդարված է քաղաքապետի` Ալվերինի գլխավոր ձեռքբերումները (Ավենիդա-դե-Մայո փողոցի բացումը, քաղաքային կամուրջների կառուցում, Ռեկոլետե շրջանի վերանախագծում) պատկերող ավազաքարերով։ Չորրորդ կողմում փորագրված են նրա անունն ու կյանքի տևողությունը, ինչպես նաև` քաղաքապետի պաշտոնավարման ժամկետները։ Սյունի հիմքը երեք խոշոր քարե աստիճանների վրա է, որոնց կարելի է հասնել սանդուղքի միջոցով։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Ա. Ջոնսը և Խուան Լաուերը։

Հուշարձանի ճոխ բացման արարողությունից հետո, որ ուղեկցվում էր ռազմական շքերթով, «Մարդիկ և Դիմակներ» ամսագրի լրագրողները քննադատել են հուշարձանի չափազանց համեստությունը և նշել որ այն չի համապատասխանում Ալվեարի անձի` քաղաքի համար ունեցած կարևորության մասշտաբին ու հույս հայտնել, որ այն ժամանակին փոխարինվելու է ավելի շքեղ արձանով։ Սակայն ավելի քան հարյուր տարի հետո հուշարձանը մնում է անփոփոխ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Daniel Santoro (2007). Guía tridimensional de Buenos Aires. El dibujito. ISBN 9789870523987.(իսպ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]