Տոռեմաջորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տորեմաջիորեից)
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Տոռեմաջորե
Torremaggiore veduta-antica.jpg
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես208,57 կմ², 210,01 կմ²
ԲԾՄ169±1 մետր
Բնակչություն17 069 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0882
Փոստային ինդեքսներ71017
Ավտոմոբիլային կոդFG
Պաշտոնական կայքcomune.torremaggiore.fg.it
##Տոռեմաջորե (Իտալիա)
Red pog.png

Տոռեմաջորե (իտալերեն՝ Torremaggiore), քաղաք, կոմունա (մունիցիպալիտետ) և թեմական հիմնական նստավայր: Այն Ֆոջա գավառի Ապուլիա մարզում է գտնվում (իտալ.՝ Puglia): Գտնվում է Իտալիայի հարավ-արևելքում: Քաղաքը տեղակայված է բլրին՝ ծովի մակերևույթից 169 մետր բարձրության վրա (554 ոտնաչափ): Տոռեմաջորեն հայտնի է գինու և ձիթապտղի արտադրությամբ:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեմաջորեի պատմությունըսերտորեն կապված է Ֆիորենտինոյի ամրոցի հետ (di Puglia), որը բյուզանդական սահմանային ամրոց է՝ հիմնադրված 1018 թվականին մարզպետ Բասիլ Բոյոանեսի կողմից:

  • Հետագայում եղել է իտալանորմանական ցեղերի, Գոգենշտաուֆենների դինաստիայի, Արագոն համայնքի, Անժուսիցիլական տան տիրապետության տակ: Այս վայրը հատկապես հայտնի է նրանով, որ 1250 թվականի դեկտեմբերի 13-ին այստեղ է մահացել Սուրբ Հռոմի կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը:
  • 5 տարի անց բուրգի վրա հարձակվել են Փոփ Ալեքսանդր IV-ի զորքերը, և բնակիչները անցել են Բենեդիկտյան միաբանություն: Ավելի ուշ նրանց թույլատրվեց հիմնել նոր բնակավայր՝ Կոդաչիո անունով: Հետագայում, երբ այլ փախստականներ Դրագոնարայից ժամանեցին, քաղաքի անունը կնքվեց Terra Maioris (Մեծ բնակավայր), որը ժամանակակից Տորեմաջիորեն է: Այս բուրգը հետո դարձել է Սանգրո գետի շրջակայքում ապրող կոմսերի (հետագայում՝ դուքսերի) բնակավայրը: Այն ավերվել է երկրաշարժի պատճառով 1627 թվականի հուլիսի 30-ին:
  • 1862 թվականի մարտի 17-ին նոր ձևավորված Իտալիայի արքայական բանակի ջոկատը պարտություն է կրում Կարմինե Կրոկոյի զորքերից. 21 զինվորներ են սպանվում, որոնց մեջ էր նրանց առաջնորդը՝ Ռիչարդ Ֆրանցեսկոն:
  • 1925 թվականի օգոստոսի 25-ից քաղաքը տրամվայի համար նախատեսված ճանապարհով միացվել է մոտակայքում գտնվող Սան Սևերոյին:

Հոգևոր պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիորենտինան եղել է Հռոմեական կաթոլիկ թեմի նստավայրը՝ հիմնադրված 1059 թվականին: 1391 թվականին թեմը ճնշվել է, և նրա տարածքը միացվել է Լուչերայի թեմին: Ֆիորենտինո (Florentinensis) անունը 1969 թվականից սկսած օգտագործվել է որպես տիտղոս կաթոլիկ եկեղեցականների համար:


Հիմնական տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիորենտինոյի ամրոց (11-րդ դար), Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի մահվան վայրը
  • Դրագոնարայի ամրոց (11-րդ դար)
  • Սանգրոյի դուքսերի ամրոց (ի սկզբանե՝ կոմսերի ամրոց), կառուցվել է նորմանական աշտարակից, պահպանել է վերածննդի դարաշրջանի ոճը: Այն ներառում է 4 շրջանաձև և 2 քառանկյուն աշտարակներ և գահի դահլիճ՝ 17-րդ դարի որմնանկարներով: Սա համարվում է Ֆիորենտինոյից հայտանբերված գտածոների տունը, որոնք ցուցադրվել են հնագիտական ցուցահանդեսի ժամանակ:
  • Chiesa matrice di San Nicola (Սուրբ Նիկոլաս եկեղեցի, 13-րդ դար), կառուցվել է Ֆիորենտինոյի և Դրագոնարայի փախստականների կողմից, վերակառուցվել է 1631 թվականին՝ երկրաշարժից հետո:
  • Santa Maria della Strada եկեղեցի (վաղ 16-րդ դար)
  • Santa Maria della Fontana սրբավայր
  • Madonna di Loreto եկեղեցի (16-րդ դար), հիմնադրվել է ալբանացի ներգաղթյալների կողմից: Վերակառուցվել է 1627 թվականին:
  • Santa Maria degli Angeli եկեղեցի (17-րդ դար):

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մագիստր Ռոգերի (1205-1266 թվականներ), միջնադարյան հռոմեացի կաթոլիկ վանական և մատենագիր
  • Լուիջի Ռոսի (1597-1653 թվականներ), երաժիշտ
  • Ռայմոնդո դե Սանգրո (1710-1771 թվականներ), իշխան և գիտնական
  • Նիկոլա Ֆիանի (1757-1799 թվականներ), հայրենասեր և հեղափոխական, ով մահապատժի է ենթարկվել Պարթենոպական (Նեապոլիտանական) հանրապետության անկումից հետո[2]
  • Գալո Ֆորտունե (1878-1970 թվականներ), օպերաների կազմակերպիչ
  • Դելո Սակո և Բարտոլոմեո Վանցետի (1891-1927 թվականներ), անարխիստներ, որոնք մահապատժի են ենթարկվել Ամերիկյան դատավարությանը հետևելու պատճառով:
  • Ջուզեպե Էչելենտե (1880-1931 թվականներ), ջութակահար

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Popolazione Residente al 1° Gennaio 2018Istat.
  2. ‘Chi era Nicola Fiani?’, Liceo Ginnasio Statale “N. Fiani”, Torremaggiore.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]