1 100 000[1]
Տորաջներ, Սուլավեսի կղզու (Ինդոնեզիա) կենտրոնական մասի արմատական բնակչությունը կազմող ազգակից ժողովուրդների ու ցեղերի (սադանգներ, պալու, պոսո, կորո և այլն) հավաքական անվանումը։ Թիվը՝ 1,1 միլիոն (2006[1])։ Խոսում են ինդոնեզական լեզուներով։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ, բուծում գոմեշներ։ Առավելապես պահպանում են ցեղային ավանդական պաշտամունքները, 19-րդ դարի վերջից տարածվում են նաև քրիստոնեությունն ու իսլամը։