Տորամա
Տորամա, (ռուս.՝ То́рама), երաժշտական խումբ Մորդովիայի Սարանսկ քաղաքից, որը ներկայանում է մորդվական ազգային երգերով և երաժշտությամբ հատկապես էրզիական, մոկշական, շոկշական և կարատայական։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել է 1990 թվականին[1] ԽՍՀՄ-ում մորդվական լեզվի և ավանդույթների 4 հետազոտողների կողմից։ Տորաման ի սկզբանե 9 տղամարդկանցից բաղկացած երգչախումբ էր։ Ի վերջո, խմբի հիմնադիրն է դարձել հետազոտող և կինովավերագրող Վլադիմիր Ռոմաշկինը։ Ցանկանալով հաղորդակցվել ռուս և էրզիացի հանդիսատեսի հետ՝ նա էքստենսիվ ծանոթացում էր մորդվական ժողովուրդների յուրաքանչյուր երգի և պարի, ավանդույթների և ծեսերի հետ, որոնք դառնում էին յուրաքանչյուր ներկայացման բաղկացուցիչ մաս։
Համույթը վայելում էր ժողովրդականությունը ինչպես տեղական (ստանալով հանրապետության պետական մրցանակ), այնպես էլ Մոսկվայի մակարդակով (1994 թվականին ստանալով «Ոսկե մեդալը» և «Գլխավոր մրցանակը» համառուսաստանյան «Ռուսաստանի ձայնը» ավանդական երաժշտական մրցույթում), ինչպես նաև Ֆինլանդանիայում, Էստոնիայում և այլուր տեղ ունեցած ֆինն-ուգրական մշակույթային իրադարձություններում։
Խումբը մասնակցել է ավանդական երաժշտության և ջազ + ավանդական երաժշտական փառատոններին Էստոնիայում, Լատվիայում, Լեհաստանում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում։
Մի քանի տարի անց նրանց երգացանկը զարգացավ, գործիքների ավելի հարուստ մաս ներառելով, ինչը հնարավոր դարձեց վերացած մորդվական երաժշտական գործիքների վերականգնումը, որոնցից է գարզի ջութակը։ 2002 թվականին գործիքային կոմպոզիցիաները դարձան յուրաքանչյուր ներկայացման կարևոր մաս և վերաճեցին խմբի գործունեության առանձին ուղղության։
2002 թվականին մահացավ Վլադիմիր Ռոմաշկինը։ Նրա հիշատակին Պոդլեսնայա Տավլա գյուղում բացվեց հուշահամալիր։
2007 թվականին Մոսկվայում թողարկվեց Pilot Animation Studio-ի «Kuigorozh» (մորդվական հեքիաթի հիման վրա) նոր անիմացիոն կինոնկարը՝ օգտագործելով էրզիական և մոկշական բանահյուսության վերաբերյալ խմբի ծավալուն խորհրդատվությունները և խմբի երաժշտությունը՝ որպես սաունդթրեք։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 Տորամա - Mordvin Songs - Էրզիական ավանդական երգեր (ձայնագրվել և թողարկվել են Ֆինլանդիայում)
- 2000 - Տորամա - Taga Eriaza Shkai! (Էրզյաներեն, Էստոնիայում ձայնագրված և թողարկված Eesti erza-moksha söprade selts-ի (Էստոնիայի Էրզիա-Մոկշա բարեկամության ասոցիացիա) կողմից)
- 2001 ՄեՆաիսետ և Տոմարա - Mastorava (էրզյաներեն և ֆիններեն ալբոմ ֆինլանդական ՄեՆաիսեթ կանանց երգչախմբի հետ)
- 2002 Տոմարա - Godspeed
- 2018 Catch Up the Time
Մշակութային ներդրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլիֆոնիկ երգեցողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինն-ուգրական երգեցողության ավանդույթը առավել հաճախ նկարագրվում է որպես երկբևեռ՝ զարգացած 2 ձայնային գծերով։ Տորամա երաժիշտները պնդում էին յուրաքանչյուր անդամի համար մելոդիկ գծի զարգացումը, քանի որ 2 մեղեդային գծերը, կարծում էին, որ իրական ավանդույթի պարզեցում են։
Գործիքային կատարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ երգչախմբային երգեցողությունը լայնորեն ներկայացված է մորդվաների գյուղերում և Սարանսկում, կենդանի գործիքային անսամբլային կատարումը գործնականում ոչնչացվել է այն աստիճանի, որ Տոմարան սկսեց իր վերակառուցման աշխատանքները և գործիքները նորից զարգացրեց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бояркина Л. Б. Мордовская музыкальная энциклопедия / под общ.ред. Н. И. Бояркина. — Саранск: Мордов.кн.изд-во, 2011. — С.331.(ռուս.)
Արտաքին հղում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տորամայի պաշտոնական կայք (in Russian)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորամա» հոդվածին։ |
|