Տոտոն ճանապարհորդում է Իտալիայով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Տոտոն ճանապարհորդում է Իտալիայով
Totò al giro d'Italia
Totoalgiroditalia10.jpg
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Ժանրկինոկատակերգություն
Թվական1948
Լեզուիտալերեն
ՌեժիսորMario Mattoli?[1][2]
ՊրոդյուսերՀռոմ
Սցենարի հեղինակVittorio Metz?, Marcello Marchesi? և Stefano Vanzina?
ԴերակատարներՏոտո, Գուդիտտա Ռիսսոնե[2], Isa Barzizza?[2], Walter Chiari?[2], Carlo Ninchi?[2], Mario Castellani?[2], Carlo Micheluzzi?[2], Fulvia Franco?[2], Alda Mangini?[2], Ughetto Bertucci?[2], Mario Riva?[2], Vinicio Sofia?[2], Luigi Pavese?[2], Eduardo Passarelli?[2], Loris Gizzi?[2], Angelo Maria Pellegrino?, Fausto Coppi?[2], Gino Bartali?[2], Fiorenzo Magni?[2], Ferdinand Kübler?, Giordano Cottur?[2], Gianni Ortelli?, Oreste Conte?, Adolfo Consolini?, Albéric Schotte?, Jean-Pierre Wimille?, Giuseppe Tosi?, Camillo Achilli? և Tazio Nuvolari?[2]
ՕպերատորTino Santoni?
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՄոնտաժGiuliana Attenni?
Պատմվածքի վայրԻտալիա
ԿինոընկերությունEnte Nazionale Industrie Cinematografiche?
Տևողություն88 րոպե

Տոտոն ճանապարհորդում է Իտալիայով (իտալ.՝ Totò al giro d'Italia) - Իտալական ծագման ֆիլմ, որը նկարահանվել է 1948 թվականին ռեժիսոր Մարիո Մատոլիի կողմից: Այն նվիրված է իտալական Ժիռո դ'Իտալիա հեծանվաարշավին: Այն նաև առաջին ֆիլմն է, որտեղ Տոտո բառը առկա է անվանման մեջ[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Կազամանդրեյը՝ Բերշնիայի միջնակարգ դպրոցի ուսուցիչը, մասնանցում է գեղեցկության մրցույթին, որպես ժյուրի: Այնտեղ նա սիրարվում է գեղեցկուհի Դարյանային և սիրո խոստովանություն է անում: Աղջիկը՝ պրոֆեսորի ծիծաղելի տեսքին ուշադրություն դարձնելով, ծաղրում է նրան և ասում, որ պատրաստ է դառնալ նրա կինը, եթե նա կարողանա հաղթեկ Ժիռո դ՛Իտալիան: Պրոֆեսորը իվիճակի չէր հեծանիվ վարել, սակայն նա խելակորույս սիրահարված էր և պատրաստ էր հանուն սիրո ամեն ինչի: Նա հանուն հաղթանակի պատրաստ էր անգամ հոգին սատանային վաճառել: Այդ մասին իմանում է իրական սատանան՝ Ֆիլիպպո Կոսմեդինը, որը նրան գործարք է առաջարկում:

Անհայտ մի պրոֆեսոր՝ գործարք կնքելով սատանայի հետ, հեշտությամբ հաղթահարում է բոլոր փուլերը ի զարման բոլորի, և ի անգոհություն մասնակից շատ չեմպիոնների: Սատանայի հետ պայմանը սակայն չի ներառում իր մեջ միայն հաղթանակը Ժիռոյում և երկար ու երջանիկ կյանք Դարիանայի հետ, ինչի մասին երազում էր Տոտոն: Իրականում գործարքը սատանայի հետ, որը ստորագրվել և կնքվել է արյունով, ունի մի քանի պարտադիր պայման: Արշավից հետո Տոտոյի հոգին պետք է անցնի սատանայի տիրապետության տակ, հակառակ դեպքում նրան սպասվում է անհապաղ մահ և անիծանք:

Պրոֆեսորը գիտակցում է սարսափելի իրավիճակը և փորձում է ամեն կերպ պարտվել, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվում: Անգամ Դարիանան՝ իմանալով սատանայի հետ գործարքի մասին, սիրահարվում է նրան: Նրա քրոջ Գիսելլայի և լրագրող Բրունոյի միջև նույնպես առաջանում են հարաբերություններ, սակայն նրանք վատ հետևանքներ են ունենում:

Մինչև վերջին փուլը Տոտոն ամուր պաշտպանում էր վարդագույն շապիկը: Եզրափակիչ փուլում թվում էր, թե ոչ ոք չի կարող խանգարել նրան հաղթել և ընկնել դժոխք: Սակայն ի զարման բոլորի, նրա մայրը՝ իմանալով այդ մասին, խորամանկության է դիմում և քնեցնում է Կոսմեդինին և հասնում է նրան, որ կարողանում է օգտագործել վիջինի գերբնական ունակությունները: Վարջիվերջո նա հասցնում է խանգարել Տոտոյին և խափանել նրա հաղթանակը:

Ֆիլմը ավարտվում է նրանով, որ Կազամանդրեյը ամուսնանում է Դարիանայի հետ, իսկ Գիսսելան՝ Բրունոյի:

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում նկարահանվել են ժամանակի լավագույն հեծանվորդները, որոնք խաղացել հեցն իրենց դերը:
  • Դա Տոտոյի այն եզակի ֆիլմերից է, որը նկարահանվել է բաց երկնքի տակ` Իտալիայի տարբեր հատվածներում:
  • Ավտոարշավորդ Տացիո Նուվոլարին ֆիլմում առանձնացավ նաև ոչ մեծ կամեոյով, ինչպես և այլ սպորտաձևերի հայտնի ներկայացուցիչները:
  • Ֆուլվիա Ֆրանկոն, ով ֆիլմում կատարել է Միս Իտալիայի դերը, 1948 թվականին հաղթել է այդ մրցումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]