Տոռեմաջորե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տոռեմաջորե
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես208,57 կմ², 210,01 կմ²
ԲԾՄ169±1 մետր
Բնակչություն16 514 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0882
Փոստային դասիչ71017
Ավտոմոբիլային կոդFG
Պաշտոնական կայքcomune.torremaggiore.fg.it
Տոռեմաջորե (Իտալիա)##
Տոռեմաջորե (Իտալիա)

Տոռեմաջորե (իտալերեն՝ Torremaggiore), քաղաք, կոմունա (մունիցիպալիտետ) և թեմական հիմնական նստավայր։ Այն Ֆոջա գավառի Ապուլիա մարզում է գտնվում (իտալ.՝ Puglia): Գտնվում է Իտալիայի հարավ-արևելքում։ Քաղաքը տեղակայված է բլրին՝ ծովի մակերևույթից 169 մետր բարձրության վրա (554 ոտնաչափ)։ Տոռեմաջորեն հայտնի է գինու և ձիթապտղի արտադրությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոռեմաջորեի պատմությունըսերտորեն կապված է Ֆիորենտինոյի ամրոցի հետ (di Puglia), որը բյուզանդական սահմանային ամրոց է՝ հիմնադրված 1018 թվականին մարզպետ Բասիլ Բոյոանեսի կողմից։

  • Հետագայում եղել է իտալանորմանական ցեղերի, Գոգենշտաուֆենների դինաստիայի, Արագոն համայնքի, Անժուսիցիլական տան տիրապետության տակ։ Այս վայրը հատկապես հայտնի է նրանով, որ 1250 թվականի դեկտեմբերի 13-ին այստեղ է մահացել Սուրբ Հռոմի կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը։
  • 5 տարի անց բուրգի վրա հարձակվել են Փոփ Ալեքսանդր IV-ի զորքերը, և բնակիչները անցել են Բենեդիկտյան միաբանություն։ Ավելի ուշ նրանց թույլատրվեց հիմնել նոր բնակավայր՝ Կոդաչիո անունով։ Հետագայում, երբ այլ փախստականներ Դրագոնարայից ժամանեցին, քաղաքի անունը կնքվեց Terra Maioris (Մեծ բնակավայր), որը ժամանակակից Տորեմաջիորեն է։ Այս բուրգը հետո դարձել է Սանգրո գետի շրջակայքում ապրող կոմսերի (հետագայում՝ դուքսերի) բնակավայրը։ Այն ավերվել է երկրաշարժի պատճառով 1627 թվականի հուլիսի 30-ին։
  • 1862 թվականի մարտի 17-ին նոր ձևավորված Իտալիայի արքայական բանակի ջոկատը պարտություն է կրում Կարմինե Կրոկոյի զորքերից. 21 զինվորներ են սպանվում, որոնց մեջ էր նրանց առաջնորդը՝ Ռիչարդ Ֆրանցեսկոն։
  • 1925 թվականի օգոստոսի 25-ից քաղաքը տրամվայի համար նախատեսված ճանապարհով միացվել է մոտակայքում գտնվող Սան Սևերոյին։

Հոգևոր պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիորենտինան եղել է Հռոմեական կաթոլիկ թեմի նստավայրը՝ հիմնադրված 1059 թվականին։ 1391 թվականին թեմը ճնշվել է, և նրա տարածքը միացվել է Լուչերայի թեմին։ Ֆիորենտինո (Florentinensis) անունը 1969 թվականից սկսած օգտագործվել է որպես տիտղոս կաթոլիկ եկեղեցականների համար։

Հիմնական տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիորենտինոյի ամրոց (11-րդ դար), Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի մահվան վայրը
  • Դրագոնարայի ամրոց (11-րդ դար)
  • Սանգրոյի դուքսերի ամրոց (ի սկզբանե՝ կոմսերի ամրոց), կառուցվել է նորմանական աշտարակից, պահպանել է վերածննդի դարաշրջանի ոճը։ Այն ներառում է 4 շրջանաձև և 2 քառանկյուն աշտարակներ և գահի դահլիճ՝ 17-րդ դարի որմնանկարներով։ Սա համարվում է Ֆիորենտինոյից հայտանբերված գտածոների տունը, որոնք ցուցադրվել են հնագիտական ցուցահանդեսի ժամանակ։
  • Chiesa matrice di San Nicola (Սուրբ Նիկոլաս եկեղեցի, 13-րդ դար), կառուցվել է Ֆիորենտինոյի և Դրագոնարայի փախստականների կողմից, վերակառուցվել է 1631 թվականին՝ երկրաշարժից հետո։
  • Santa Maria della Strada եկեղեցի (վաղ 16-րդ դար)
  • Santa Maria della Fontana սրբավայր
  • Madonna di Loreto եկեղեցի (16-րդ դար), հիմնադրվել է ալբանացի ներգաղթյալների կողմից։ Վերակառուցվել է 1627 թվականին։
  • Santa Maria degli Angeli եկեղեցի (17-րդ դար)։

Մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մագիստր Ռոգերի (1205-1266 թվականներ), միջնադարյան հռոմեացի կաթոլիկ վանական և մատենագիր
  • Լուիջի Ռոսի (1597-1653 թվականներ), երաժիշտ
  • Ռայմոնդո դե Սանգրո (1710-1771 թվականներ), իշխան և գիտնական
  • Նիկոլա Ֆիանի (1757-1799 թվականներ), հայրենասեր և հեղափոխական, ով մահապատժի է ենթարկվել Պարթենոպական (Նեապոլիտանական) հանրապետության անկումից հետո[2]
  • Գալո Ֆորտունե (1878-1970 թվականներ), օպերաների կազմակերպիչ
  • Դելո Սակո և Բարտոլոմեո Վանցետի (1891-1927 թվականներ), անարխիստներ, որոնք մահապատժի են ենթարկվել Ամերիկյան դատավարությանը հետևելու պատճառով։
  • Ջուզեպե Էչելենտե (1880-1931 թվականներ), ջութակահար

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://demo.istat.it/?l=it
  2. ‘Chi era Nicola Fiani?’ Արխիվացված 2012-03-04 Wayback Machine, Liceo Ginnasio Statale “N. Fiani”, Torremaggiore.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]